Աէրոմեքսիկո Աէրոմեքսիկո

Աէրոմեքսիկո

Աէրոմեքսիկոն, Մեքսիկայի ազգային ավիափոխադրողն է: Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում բազմաթիվ ներքին եւ միջազգային ուղղություններով՝ դեպի Ամերիկա, Կարիբյան ավազան, Եվրոպա եւ Ասիա:

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1934 թվականին Aeronaves de Mexico անունով։

Աէրոմեքսիկոի գլխավոր հանգույցը տեղակայված է Մեխիկոյի Խուարես միջազգային օդանավակայանում: Ընկերությունը ներկայացված է նաեւ՝ Գվադալախարա Միգել Հիդալ օդանավակայանում, Մոնտերեյ Էսկոբեդոյի միջազգային օդանավակայանում եւ Հերմոսիլո Պեսկեիրա Գարսիա օդանավակայանում: Աէրոմեքսիկո Քոնեքթը թվարկված է Մեքսիկայի BMV-ում՝ «AEROMEX» ապրանքանշանի անվան ներքո:

Ավիաընկերությունը իր առաջին թռիչքն իրականացրել է 1934 թվականի սեպտեմբերի 14-ին Մեխիկոյից Ակապուլկո Stinson SR ինքնաթիռով:

 

Աէրոմեքսիկոն օրական իրականացնում է շուրջ 600 կանոնավոր չվերթ՝ սպասարկելով Մեքսիկայի շուրջ 43 ներքին եւ 45 միջազգային ուղղություններ:

 

Հիմնադրումից ի վեր ավիաընկերության երկու առաջնային շարժիչ ուժերն են սպասարկումն ու անվտանգությունը:

 

Աէրոմեքսիկոի կարգախոսն է «Mexico's Global Airline»:

 

Աէրոմեքսիկոն համաշխարհային SkyTeam Ավիաընկերությունների Դաշինքի հիմնադիր անդամ է, ինչպես նաեւ ավիաընկերությունը սերտ համագործակցում է Դելտա Էյրլայնսի: ԴելտաԱերոմեքսիկո համընկերությունը (կոնսորցիում) առաջին տարում (2017թ. հունիս-2018թ. հունիս) կենտրոնացրեց իր ուժերը Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի միջեւ կապի ամրապնդման ուղղությամբ. մեկնարկեցին նոր թռիչքներ եւ հավելյալ ծառայություններ՝ Լոս Անջելես - Կաբո՝ Սան Լուկասում, Նյու Յորք JFK - Կանկուն, Դետրոյթ - Լեոն, Ատլանտա - Մերիդա, Սիեթլ - Մեքսիկա Սիթի, Ատլանտա - Կերետարո, Ատլանտա - Լեոն, Պորտլենդ - Մեքսիկա Սիթի, Լոս Անջելես - Լեոն, Ատլանտա - Գվադալախարա եւ Գվադալախարա - Սոլթ Լեյք Սիթի։

 

Աէրոմեքսիկոի օդային նավատորմը մշտապես թարմացվում է, ինչը նշանակում է թռիչքների արդյունավետության եւ անվտանգության բարձրացում։

 

Աէրոմեքսիկոի նավատորմը ներառում է ամենաառաջադեմ Բոինգ 787 եւ 737 ռեակտիվ ինքնաթիռներ:


2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Աէրոմեքսիկոի հիմնական նավատորմը բաղկացած է հետևյալ ինքնաթիռներից.
Aircraft Նավատորմում Առկա Պատվիրված Ընդհանուր
Բոինգ 737-800 34 - 34
Բոինգ 737 MAX8 37 10 68
Բոինգ 737 MAX9 21
Բոինգ 787-8 8 - 8
Բոինգ 787-9 14 1 115
Ընդհանուր 114 11 125


Քովիդ-19 համաճարակը խորապես ազդեց համաշխարհային ավիացիոն արդյունաբերության վրա, ներառյալ՝ Աէրոմեքսիկոի: 2020 թվականի առաջին կիսամյակում Աէրոմեքսիկոի բաժնետոմսերն ընկան, ինչի արդյունքում 2020 թվականի առաջին կիսամյակում ավիաընկերությունըւ կամավոր ներկայացրեց Գլուխ 11-ի սնանկացման հայցը Միացյալ Նահանգներում: Այնուամենայնիվ, ամենօրյա գործունեությունը շարունակվեց, ընկերությունը քայլեր ձեռնարկեց առողջացման ուղղությամբ:

2021 թվականի հուլիսի 1-ին Դելտա Էյրլայնզի բաժնետերերը հայտարարեցին, որ իրենց վրա կվերցնեն 185 միլիոն դոլար մեքսիկական ավիաընկերության 11-րդ գլխի պարտքը եւ Apollo’s Tranche 2-ի վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների վճարները:

2021 թվականի հունիսին Աէրոմեքսիկոն փորձարկել է IATA Travel Pass-ը:

Աէրոմեքսիկոին բրիտանական հեղինակավոր Skytrax-ի կողմից շնորհվել է 3-աստղանի ավիաընկերության կարգավիճակ: Իրենց պաշըտոնական էջում ահա թե ինչպիսի դիտարկումներ են կատարվել Skytrax-ի կողմից՝ «Արտադրանքի ստանդարտները բարելավվել են, քանի որ ավիաընկերության նավատորմը համալրվում է նոր ինքնաթիռներով: Բոինգ 787-9-ի երկարաժամկետ բիզնես դասի ծառայությունները բավականին լավն է: Ինքնաթիռի սննդի ծառայությունները եւ IFE-ն արդարացի են, իսկ սրահում WiFi-ը հասանելի է որոշ ինքնաթիռներում: Օդանավակայանի սպասարկումը բարելավման կարիք ունի MEX-ում, իսկ օդանավում սպասարկումը բավականին ցածր է, բացակայում է ըստ պահանջի ապրանքները, իսկ անձնակազմի վերաբերմունքը կարող է լինել աննշան: Հնարավոր է ծառայությունների մակարդակը բարելավի ըստ 4-աստի պահանջմունքների, եթե հետագա բարելավումները շարունակվեն»: