Դելտա
Դելտա Էյրլայնսը (NYSE: DAL), որը սովորաբար անվանվում է Դելտա, անվտանգության, նորարարության, հուսալիության եւ հաճախորդների սպասարկման ոլորտում ԱՄՆ ավիաընկերությունների շարքում համաշխարհային առաջատարն է: Ողջ աշխարհում Դելտան իր աշխատակիցների միջոցով շուրջ մեկ տասնամյակ ղեկավարում է ավիաընկերության արդյունաբերությունը գործառնական գերազանցության մեջ պահպանելով իր հեղինակությունը հաճախորդների սպասարկման ոլորտում: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում:
Այն գործունեությունը, ինչը ծավալում է Դելտան, աշխարհն ավելի փոխկապակցված է դարձնում: Ավիաընկերությունը, իր դուստր ձեռնարկությունների հետ միասին, ներառյալ Delta Connection-ը, իրականացնում է օրական մինչև 15,000 թռիչք, եւ գրեթե 200 միլիոն ճանապարհորդներ թռիչքներ են կատարում 50 երկրների 300 ուղղություններով, ներառյալ գործընկերների կողմից իրականացվող թռիչքները:
Դելտան SkyTeam ավիաընկերությունների դաշինքի հիմնադիր անդամ է:
Դելտայի պատկերանշանը հավասարակողմ եռանկյունի է: Ներկայացվել է 1959 թվականին, երբ Դելտան իր առաջին ինքնաթիռով մուտք գործեց ռեակտիվ ինքնաթիռների դարաշրջան: Այն հիշեցնում է գլխավերեւում թռչող ինքնաթիռի ծածկի թեւը: Ներկայացնում է հունական «∆» դելտա մեծատառը: Եռաչափ կարմիր լոգոն, որը գործարկվել է 2007 թվականի ապրիլի 30-ին, արտացոլում է հաճախորդների վրա կենտրոնացած Դելտաի հաջող վերափոխումը խիստ տարբերակված ավիաընկերության: Կապույտն օգտագործվում է որպես երկնքի գույն: Դա ոչ միայն այն պատճառով, որ ընկերության ինքնաթիռները թռչում են երկնքում, այլ նաեւ այն պատճառով, որ երկինքը խորհրդանշում է մասնագիտական նվաճումների գագաթը: Կարմիրը բոցի գույնն է, ինչպես նաեւ առաջնորդության խորհրդանիշը:
Դելտայի կարգախոսն է՝ «Շարունակիր բարձրանալ»:
Դելտաի կառավարման ներքո են գտնվում այնպիսի խոշոր տրանսպորտային հանգույցներ եւ առանցքային շուկաներ, ինչպիսիք են՝ Ամստերդամի, Ատլանտայի, Բոստոնի, Դեթրոյթի, Լոնդոնի Հիթրոուի, Լոս Անջելեսի, Մեխիկոյի, Մինեապոլիսի / Սբ. Պոլը, Նյու Յորքի Ջոն Քենեդին եւ Լագուարդիան, Փարիզի Շառլ դը Գոլը, Սոլթ Լեյք Սիթին, Սիեթլը, Սեուլ Ինչեոնը եւ Տոկիոն:
Դելտան ունի պարգեւատրման հետևյալ ծրագրերը. SkyMiles, Delta Sky Club եւ SkyBonus:
2026 թվականի մայիսի դրությամբ Դելտան շահագործում է 998 օդանավից բաղկացած տպավորիչ նավատորմ. ևս 18 ինքնաթիռ գտնվում է պատվերի մեջ և բոլորն էլ ավիաարդյունաբերության երկու համաշխարհային հսկաների՝ Բոինգ և Էյրբաս օդանավեր են:
Նավատորմը ներառում է տարբեր հեռահարության երթուղիների համար նախատեսված օդանավերի բազմազան խումբ.
Դելտայի փոքր նեղ ֆյուզելյաժայիններից մինչև հեռահար երթուղիների համար նախատեսվա լայն ֆյուզելյաժային օդանավերով նավատորմը արտացոլում է ընկերության նվիրվածությունը՝ սպասարկելու թե՛ ներքին, թե՛ միջազգային ուղևորներին աշխարհի բոլոր կողմերում։
Northwest-ի հետ միաձուլումից հետո ստացած Էյրբասի ավիոպարկը լրացվեց նոր օդանավերով:
Դելտան հիմնադրվել է 1925 թվականին՝ Huff Daland Dusters անունով, որը 1928 թվականին վերանվանվել է Դելտա: 1942 թվականին Դելտան իր ներդրումն ունեցավ պատերազմում. վերափոխվեցին ավելի քան 1000 ինքնաթիռ, նորոգվեցին շարժիչները ու գործիքները, վերապատրաստվեցին ռազմական օդաչուներն ու մեխանիկները:
2010 թ-ին Դելտան հայտարարեց վերջին տասնամյակի իր ծառայությունների արդիականացման մասին, որը նախատեսում էր 2013 թ.-ին ավելի քան $ 2 միլիարդ դոլար ներդնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների բարելավելու ուղղությամբ, այդ թվում` նոր, ավելի բարձրակարգ մահճակալների եւ անձնական ու անհատականացված տեսանյութերի տեղադրումը նստատեղերում` բոլոր լայնաթափք ինքնաթիռներում: Delta Connection տարածաշրջանային ինքնաթիռներում ավելացվեցին լրացուցիչ Առաջին կարգի խցիկներ, նոր Delta Sky ակումբները թարմացվեցին եւ Առաջին կարգի նստատեղերի թիվը ավելացվեց ներքին գլխավոր թռիչքուղիներում: Նաեւ վերջնական ավարտին հասցվեց Northwest Airlines-ի օդանավակայանի եւ ամրագրումների համակարգերի ինտեգրումը: Այդ ընթացքում ավիաընկերությունը հավանություն ստացավ Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում թռիչքներ սկսելու համար: Հայտարարվեց 1,2 միլիարդ դոլար արժողությամբ Նյու Յորք-FՖԿ-ում օբյեկտների վերանորոգման եւ ընդլայնման պլանների մասին:
Դելտան 2013-ին ձեռք է բերեց Միացյալ Նահանգների Virgin Atlantic ավիաընկերության 49 տոկոս բաժնեմասը. գործարք, որը մեծացրեց Դելտաի ազդեցությունը Լոնդոնի եւ տրանսատլանտյան կարեւոր շուկաներում:
2015 թ.-ին Դելտան ներկայացնում է հինգ տարբերակված թռիչքային ապրանքներ` հաճախորդների փորձը բարելավելու համար. Delta One, First Class, Delta Comfort +, Basic Cab եւ Basic Economy: Ավիաընկերությունը ձեռք բերեց 3.5% բաժնետոմսեր China Eastern-ում՝ ընդլայնելով ավիաընկերության ներկայությունն ու հաճախորդների ընտրությունը Ասիայի խոշորագույն շուկայում: Ներկայացվեց Delta Studio- ն` համաշխարհային կարգի թռիչքների ժամանցի ծառայություն օդանավում:
Դելտան 2018-ին համատեղ ձեռնարկատիրական գործունեություն սկսեց Korean Air-ի հետ Սեուլում: Թողարկում է Zac Posen-ի կողմից մշակված նոր համազգեստներ ավելի քան 60,000 աշխատողների համար, որոնք առանձնանում են բրենդային Passport Plum-ի գույնով, որի վրա մեծ ազդեցություն է թողել տարիների ընթացքում աշխատակիցների կողմից արված առաջարկները ու գնահատականները: Նույ տարում գործարկվեցին շուրջօրյա ծառայություններ Ատլանտայի եւ Շանհայի միջև: Ընկերությունը իր օդային նավատորմի մեջ ընդգրկեց Հյուսիսային Ամերիկայի առաջին էլեգանտ եւ էկոլոգիապես մաքուր Էյրբաս Ա220- ը, որը սկսեց սպասարկել ԱՄՆ թռիչքուղիները:
Այսօր ոչինչ ավելի կարեւոր չէ, քան Դելտաի հաճախորդների եւ աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը: COVID-19 համաճարակի սկզբից ի վեր, Դելտան արագորեն փոխել է իր մաքրությանը վերաբերող արդյունաբերական չափանիշները` ճանապարհորդության ընթացքում հաճախորդներին առաջարկելով ավելի շատ տարածուծյուն: Պաշտպանության այս եւ շատ այլ շերտեր ապահով ու անվտանգ ճանապարհորդություն են ապահովում Դելտաի հաճախորդներին ու աշխատակիցներին:
Որպես գործատու՝ Դելտան պարբերաբար ստանում է լավագույն պատվոգրեր այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Glassdoor-ը. ավիաընկերությունը ճանաչվեց կանանց և զինվորականների համար լավագույն աշխատավայր: Fortune հեղինակավոր ամսագիրի կողմից Դելտայի գործադիր տնօրեն Էդ Բաստիանը 2018-ին ճանաչվեց աշխարհի հեղինակավոր առաջնորդներից մեկը:
Օդանավակայանում եւ ինքնաթիռում սպասարկման որակի, ինչպես նաեւ անձնակազմի սպասարկման համար Դելտան բրիտանական հեղինակավոր SKYTRAX- ի կողմից ստացել է 3-աստղանի գնահատական: Ապրանքի գնահատականները ներառում են նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն, մինչդեռ ծառայության գնահատականները նախատեսված են ինչպես սպասարկման, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: