Էյր Կանադան Կանադայի ամենամեծ ավիաընկերությունն է: Ավիաընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքի Սեն-Լորան թաղամասում: Ավիաընկերության տարածաշրջանային ծառայությունը Էյր Կանադա Էքսպրեսն է:
Էյր Կանադան հանդիսանում է Star Alliance հիմնադիր անդամներից մեկը:
Ավիաընկերության կարգախոսն է՝ «Աշխարհը սպասում է Ձեզ»:
Էյր Կանադայի լոգոն իրենից ներկայացնում է կարմիր թխկու տերեւ սպիտակ ֆոնի վրա: Ապրանքանիշը խորհրդանշում է ավիաընկերության ժառանգությունը:
Էյր Կանադան, իր դուստր ավիաընկերությունների հետ միասին, տարեկան կատարում է ավելի քան 50 միլիոն ուղեւորափոխադրումներ՝ առաջարկելով ուղիղ չվերթներ վեց մայրցամաքների գրեթե 220 ուղղություններով:
Էյր Կանադաjի ամենամեծ հանգույցները գտնվում են Տորոնտոյի Պիրսոնի միջազգային օդանավակայանում (YYZ), Մոնրեալ - Տրյուդոյի միջազգային օդանավակայանում (YUL) եւ Վանկուվերի միջազգային օդանավակայանում (YVR): ԱՄՆ-ից այս հանգույցներով եւ հետևաբար ցանկացած միջազգային ուղղությամբ ճանապարհորդելիս անխափան կապի գործընթացը ու անձնագրի արագ ստուգումները նշանակում է, որ ուղեւորները երբեք ստիպված չեն հերթ կանգնելու մաքսային անցակետերում: Նրանք պարզապես քայլում են դեպի հաջորդ մեկնման դարպասը:
Էյր Կանադաի նախորդը՝ Trans-Canada Air Lines (TCA)-ը, իր առաջին թռիչքը կատարել է 1937 թ. սեպտեմբերի 1-ին: Lockheed L-10A օդանավի 50 րոպեանոց թռիչքը երկու ուղեւոր ու փոստ էր տեղափոխում Վանկուվերի ու Սիեթլի միջեւ: 1964 թ.-ին TCA-ն դարձավ Կանադայի ազգային ավիափոխադրողը՝ վերափոխելով իր անունը Էյր Կանադաի: 1989-ի հուլիսի 19-ին Կանադայի Դաշնային կառավարությունն ավարտեց Էյր Կանադաի 41,1 միլիոն բաժնետոմսերի վաճառքը, որը կազմում էր ավիափոխադրողի 57 տոկոս բաժնեմասը՝ ինչը նշանակում էր ավիաընկերության լիարժեք մասնավորեցում: Այժմ Էյր Կանադաի բաժնետոմսերը վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում (TSX: AC) 2016 թ.-ի հուլիսի 29-ից, իսկ B կարգի բաժնետոմսերը սկսել են վաճառվել ԱՄՆ-ում OTCQX International Premier-ում` «ACDVF» մեկ ընդհանուր խորհրդանշանի ներքո:
Էյր Կանադաի նավատորմը աշխարհի ամենաերիտասարդ եւ ամենաարդյունավետ ավիաընկերություններից մեկն է: Արդիականացումը սկսվել է 2014-ին՝ գերարդյունավետ Բոինգ 787-ի ձեռքբերմամաբ, իսկ 2019-ին ընկերությունը ստացել է 37 Բոինգ 787 Dreamliners, այդ թվում՝ Բոինգ 787-9 -ի 29 ավելի մեծ տարբերակներ: Նաեւ 2019-ին ավիաընկերությունը իր օդային նավատորմում ավելացրեց 45 Էյրբաս Ա220-300 ինքնաթիռներ: 2017 թվականին ավիաընկերության նավատորմը համալրվեց Բոինգ 737 MAX օդանավով:
Ներկայումս Էյր Կանադան թռչիչքներ է իրականացնում ամբողջ Կանադայում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում եւ Ասիայում:
Էյր Կանադան առաջարկում է Պրեմիում ծառայություններ.
Էյր Կանադան Հյուսիսային Ամերիկայում միակ միջազգային ցանցի փոխադրողն է, որը ստացել է Չորս աստղանի վարկանիշ ըստ Skytrax Միացյալ Թագավորության անկախ հետազոտական ընկերության, որը նաեւ Էյր Կանադան անվանել է Հյուսիսային Ամերիկայի 2019 թվականի լավագույն ավիաընկերություն:
2018 թվականին Էյր Կանադաի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Կալին Ռովինեսկուն, որի ազդեցությունը ուղեւորների տպավորության վրա գերազանցում է իրենց ավիաընկերության շրջանակը, իր՝ որպես գործադիր տնօրեն վաստակի համար շնորհվեց տիտղոս Ավիաընկերության Ուղեւորների Փորձի Ասոցիացիայի (APEX) կողմից:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին