Air India Express-ը հնդկական ցածրարժեք ավիաընկերություն է: Այն հնդկական Air India ավիաընկերության դուստր ձեռնարկություն է։ Ներկայումս ավիաընկերության իրավաբանական հասցեն գրանցաված է գլխամասը գտնվում է Հարյանա նահանգի Գուրգաոն քաղաքում։
Այն շաբաթական իրականացնում է ավելի քան 2000 չվերթ դեպի Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի 45 ուղղություններով։ Ավիաընկերությունն գլխավոր օդային հանգույցը Կոչիում է, զուգահեռ ավիաընկերությունը երկրորդական հանգույցներ ունի նաեւ Թիրուվանանտապուրամում, Կաննուրում, Տիրուչիրապալլիում, Կոժիկոդեում, Մանգալուրուում, Դելիում, Բանգալորում, Կալկաթայում եւ Մումբայում։
Air India Express-ի ներկայիս նավատորմը բաղկացած է ավելի քան 110 ինքնաթիռներ, որոնք գլխավորապե Բոինգ 737 եւ Էյրբաս Ա320 ինքնաթիռներ են։ Ընկերությունը ուղեւորներին հրավիրում է «Թռչեք այնպես, ինչպես կաք» կարգախոսի ներքո՝ կիրառելով նորարական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ուղեւորներին անհատականացնել եւ վերահսկել իրենց ճամփորդական փորձառությունը։ Ավիաընկերությունն առաջարկում է Gourmair տաք ուտեստներ, հարմարավետ նստատեղեր, AirFlix-ի առաջատար թռիչքային զվարճանք եւ Tata NeuPass պարգեւատրման ծրագրի անդամներին իրենց հավատարմության համար տրամադրում է յուրատեսակ արտոնությունների շարք։
Ավիաընկերությունը airlineratings.com կայքից ստացել է անվտանգության ամենաբարձր՝ 7/7 գնահատականը՝ զրոյական միջադեպի մասին զեկույցով։ Խորը մաքրման նպատակով յուրաքանչյուր ինքնաթիռ ամեն գիշեր վերադառնում է կայանատեղի։ Ընկերությունը հպարտանում է անվտանգ եւ պաշտպանված միջավայր պահպանելով։ Այն ուշադիր հետեւում է համաշխարհային լավագույն փորձին, համագործակցում է բժշկական մասնագետների եւ կարգավորող մարմինների հետ՝ առողջության եւ անվտանգության վերաբերյալ տեղեկացված մնալու համար, եւ խստորեն հետեւում է սահմանված ուղեցույցների պահպանմանը։ Բոլոր ինքնաթիռներն օգտագործում են HEPA (բարձր արդյունավետության օդի ֆիլտրեր) ինքնաթիռների ֆիլտրման համակարգեր, որոնք զտում են փոշու մասնիկների եւ օդի աղտոտիչների 99.99%-ը, այդ թվում՝ վիրուսներն ու մանրէները։ Այս ֆիլտրերն կարգը համեմատելի է հիվանդանոցների վիրահատարաններում օդի որակը պահպանելու համար օգտագործվող ֆիլտրերի հետ։ Բացի այդ, ավիաընկերության ախտահանման ստուգաթերթիկները համապատասխանում են ԱՀԿ-ի, ICAO-ի եւ IATA-ի կողմից տրված ուղեցույցներին։
Air India Express-ի թիմը հասկանում է, որ համաշխարհային ավիացիոն արդյունաբերությունը պատասխանատու է մարդու գործունեության հետևանքով առաջացած ածխաթթու գազի (CO2) բոլոր արտանետումների մոտ 2%-ի համար եւ Tata Sustainability Group-ի ղեկավարությամբ նույնականացնում է ավիաընկերության նյութական կայունության խնդիրները։ Կայունության սկզբունքները բիզնեսի հիմքում դնելով՝ ընկերությունը նպատակ ունի պատրաստվել ESG ռիսկերը կառավարելուն եւ ESG միտումներից բխող հնարավորություններից օգտվելուն։
Air India Express-ը գիտակցում է, որ իր արժեքային շղթայում CO2 արտանետումների տարբեր աղբյուրներ կան, ներառյալ ներգնա լոգիստիկան, ցամաքային եւ օդային տարածքների գործունեությունը, թռիչքները եւ այլն։ Հետեւաբար, նրանք մշակել են CSR քաղաքականություն՝ CSR-ն դարձնելու այն ոլորտներից մեկը, որոնք կայուն ծրագրերի միջոցով միտված են հասարակության վրա դրական ներգործություն թողնելուն: Ընկերության համար հասանելի տեխնոլոգիական տարբերակների շնորհիվ ավիաընկերությունը կարող է զգալիորեն նվազեցնել իր ածխաթթու գազի արտանետումները՝ իրականացնելով արտանետումների նվազեցման մի շարք միջոցառումներ։ Դրանք կարող են ներառել ժամանակակից նավատորմի օգտագործում, արդյունավետ թռիչքային պրակտիկայի ընդունում եւ արտանետումների փոխհատուցում։