Էյր Մակաո Էյր Մակաո

Էյր Մակաո

Էյր Մակաոն Մակաոյի առաջատար ավիաընկերությունն է։ Այն հիմնադրվել է 1994 թվականի սեպտեմբերի 13-ին եւ իր առեւտրային գործունեությունը սկսել է Մակաոյից դեպի Պեկին եւ Շանհայ չվերթներով։ Ավիաընկերության գլխավոր գրասենյակը ներկայումս գտնվում է Սեի Edifício CNAC (中航大廈; 中航大厦) շենքում, Մակաո թերակղզում։ Այն միշտ հանդես է եկել «Թռչիր կրքով» կարգախոսի ներքո։ Էյր Մակաոն հանձնառու է դառնալ ավելի դինամիկ ավիաընկերություն՝ ավելի բարձր սպասարկման չափանիշներով եւ հաճախորդներին մատուցել բարձրորակ ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ։

Էյր Մակաոյի լոգոն լոտոսի՝ Մակաոյի խորհրդանիշի, եւ աղավնու՝ միջազգային խաղաղության խորհրդանիշի միաձուլումն է։ Բարձր խոյացող աղավնին խորհրդանշում է Մակաոյի տեսլականը՝ անվտանգության, հուսալիության եւ որակյալ ծառայությունների բարձրագույն չափանիշների վերաբերյալ։ Այս ներդաշնակ համադրությունը թույլ է տալիս ավիաընկերությանը ցուցադրել իր խորը մշակութային արմատները՝ միաժամանակ ընդգծելով բարձրորակ սպասարկման եւ անվտանգության նկատմամբ իր նվիրվածությունը: Այն ակնարկում է, որ ճանապարհորդությունը առավել է, քան պարզապես տարանցումը, ինչպես նաեւ այն հնարավորություն է ընձեռնում խորապես հարստանալու։

Էյր Մակաոն Մակաոյի հատուկ վարչական շրջանի ավիացիոն արդյունաբերության այցեքարտն է: Էյր Մակաոյի տեսլականն է դառնալ ամենաբարձրորակ չափանիշներով նախընտրելի ավիաընկերություն, որի վրա ուղեւորները կարող են հույս դնել՝ որպես անվտանգ, խաղաղ եւ հարմարավետ չվերթներ իրականացնող փոխադրող։

Որպես դինամիկ տարածաշրջանային փոխադրող՝ Էյր Մակաոն շահագործում է նոր սերնդի 22 Էյրբաս ինքնաթիռներից բաղկացած երիտասարդ, ժամանակակից նավատորմ, որը ներառում է նոր Ա320 եւ Ա321 NEO մոդելների հուսալի համադրություն: Չնայած նոր ինքնաթիռում ներկայումս չկան նստատեղերին կից լիցքավորման վարդյակներ, բայցեւայնպես ավիաընկերությունը ապահովում է իսկապես համապարփակ լիարժեք սպասարկում թռիչքի ողջ ընթացքում: Ինչպես Բիզնես, այնպես էլ Էկոնոմ դասի ուղեւորները վայելում են անվճար սննդի եւ խմիչքների լայն ընտրանի։

Էյր Մակաոն ավելի է բարձրացնում ուղեւորների ճանապարհորդական փորձառությունը՝ ապահովելով հարմարավետ եւ բարձրորակ ծառայությունների փաթեթներ: Դրանք ներառում են բացառիկ Միշլեննյան աստղային համակարգին համապատասխանող սնունդ, թռիչքի ընթացքում անմաքս ապրանքների առցանց գնումներ եւ WiFi հասանելիություն թռիչքի ընթացքում: Ուղեւորները նաև օգտվում են սահուն գործընթացներից, ինչպիսիք են առցանց գրանցումը եւ օդանավակայանում ինքնակամ գրանցումը (check-in): Յուրաքանչյուր թռիչքի ընթացքում բարեհամբույր անձնակազմը հանձնառու է ապահովելու հյուրընկալ սպասարկում, ինչը արտացոլում է ավիաընկերության անսասան նվիրվածությունը ուղեւորների հարմարավետության եւ անվտանգության շարունակական կատարելագործմանը։

Ընկերությունը շաբաթական իրականացնում է մոտ 150 կանոնավոր չվերթ ասիական ավելի քան 25 ուղղություններով: Այդ երթուղային ցանցը ներառում է ներչինական շուկան, Հարավարեւելյան Ասիան եւ Հյուսիսարեւելյան Ասիան, որտեղ ավիաընկերության չվերթների առանցքային ուղղություններն են՝ Պեկինը, Չունցինը, Չանչժոուն, Ֆուչժոուն, Հանգչժոուն, Նինգբոն, Նանկինը, Նաննինգը, Նանտոնգը, Շանհայը, Ցինդաոն, Չենդուն, Թայյուանը, Տյանցզինը, Վենչժոուն, Շյամենը, Գույանգը, Կաոսյունգը, Թայբեյը, Բանգկոկը, Սեուլը, Տոկիոն, Օսական, Դա Նանգը, Հանոյը, Սինգապուրը, Ջակարտան եւ այլն։

Մակաոյի հատուկ վարչական շրջանի առանցքային ավիաընկերությունը լինելով հանդերձ՝ Էյր Մակաոն ամբողջ աշխարհը կապում է Մակաոյի հետ։ Ասիայում ամենատարածված ավիաընկերությունը դառնալու ձգտմանը զուգընթաց՝ Էյր Մակաոն մեծ ջանքեր է գործադրում Մակաոյի չափավոր դիվերսիֆիկացված «1+4» նախագծերի համար հարթ օդային կամուրջ ապահովելու համար:

Էյր Մակաոն Skytrax-ի կողմից դասվել է 3-աստղանի ավիաընկերությունների շարքին՝ իր օդանավակայանային եւ ինքնաթիռում մատուցվող ապրանքների եւ ծառայությունների, ինչպես նաև անձնակազմի սպասարկման որակի համար։