Էյր Մավրիկիոսը (անգլ.՝ Air Mauritius) Մավրիկիոսի ազգային ավիափոխադրողն է: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մավրիկիոսի ափին տեղակայված Պորտ Լուիս քաղաքում, իսկ գլխավոր օդյաին հանգույցը՝ Սըր Սիվուսագուր Ռամգուլամ միջազգային օդանավակայանում (MRU):
Էյր Մավրիկիոսը հիմնադրվել է 1967 թվականի հունիսի 14-ին՝ երկրի անկախացումից մի քանի ամիս առաջ: Ավելի քան 50 տարվա ընթացքում ավիաընկերությունը որպես Մավրիկիոսի ազգային ավիաընկերություն՝ կարեւոր դեր է խաղացել կղզու զարգացման գործում՝ ապահովելով անխափան օդային կապ կղզու եւ արտաքին աշխարհի միջեւ:
Էյր Մավրիկիոսը ներկայումս ուղիղ չվերթներ է իրականացնում եվրոպական, հնդկական, աֆրիկյան, ասիական, ավստրալական եւ Հնդկական օվկիանոսի կղզիների շուրջ 12 ուղղություններով: Բացի այդ Էյր Մավրիկիոսը Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի (CDG) միջոցով կապ է ապահովվում Եվրոպայի ավելի քան 70 ուղղություններով:
Էյր Մավրիկիոսը հետեւում է անվտանգության ամենախիստ չափանիշներին: Ավիաընկերության գործունեության չափանիշները համապատասխանում են IATA-ի գործառնական անվտանգության աուդիտի (IOSA) բոլոր պահանջներին:
Բացի այդ, բացի Մավրիկիոսի քաղաքացիական ավիացիայի դեպարտամենտի (DCA) պատշաճ կերպով հաստատված սպասարկման կազմակերպություն լինելուց, Էյր Մավրիկիոսը նաև համապատասխանում է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) պահանջներին, ինչը նշանակում է, որ ավիաընկերությունը կարող ենք ստանձնել Եվրոպայում գրանցված ինքնաթիռների սպասարկումը:
Այսօր Էյր Մավրիկիոսի օդային նավատորմը հագեցած է աշխարհի ամենաերիտասարդ եւ ամենաժամանակակից այնպիսի ինքնաթիռներից, ինչպիսիք են Էյրբաս Ա350-900 XWB-ն եւ Էյրբաս Ա330-900neo-ն, որոնք հագեցած են ավիաընկերության ամենաժամանակակից սրահային սարքավորումներով, այդ թվում՝ բիզնես դասի նոր սերնդի հարմարավետ հարթ նստատեղերով՝ ուղիղ մուտքով դեպի անցուղի, ավելի հարմարավետ էկոնոմ դասի նստատեղերով, երկու դասերի ուղեւորների համար արդիական ժամանցային համակարգերով՝ լիարժեք HD էկրաններով եւ WIFI-ով: Ավիաընկերության «Airspace Cabin»-ը, որը առկա է և՛ A350-900, և՛ A330-900neo ինքնաթիռներում, առաջարկում է ավելի շատ անձնական տարածք եւ ավելի մեծ վերին պահեստային խցիկներ:
Էյր Մավրիկիոսը հասկանում է, որ սրահի հարմարավետությունը մեծապես որոշում է ուղեւորների թռիչքի որակը: Ուստի վստահ եղեեք, որ Ձեր չվերթի ընթացքում լիարժեք կհանգստանաք եւ կվայելեք ձեր թռիչքը:
Էյր Մավրիկիոսը առաջարկում է 2 ճամփորդական դաս՝ էկոնոմ եւ բիզնես:
Էկոնոմ դասով թռիչքները հաճելի եւ հանգստացնող փորձառություն են, հիմնված են անձնակազմի կողմից մատուցվող բարեհամբույր եւ բարձրակարգ սպասարկման վրա: Լայն եւ հարմարավետ նստատեղերը, առողջարար սնունդը եւ ժամանցի լայն ընտրանին՝ ուղեւորներին ապահովում են բարձրակարգ թռիչքային փորձառությամբ։
Ուղեւորները բարձր են գնահատում Էյր Մավրիկիոսի Բիզնես Դասի շքեղությունը։ Սկսած պարզեցված ամրագրումից եւ առաջնահերթ գրանցումից մինչեւ ուղեբեռի քաշի առատաձեռն թույլատրելի քանակ եւ առաջնակարգ նստեցում, նստատեղերի լիարժեք հարմարավետություն եւ անհատական մեծ էկրաններից՝ թռիչքի ընթացքում հատուկ ընտրված զվարճանքի լայն ընտրանի դիտելու կամ սիրելի թերթերն ու ամսագրերը էլեկտրոնային սարքերով կարդալու, կամ սեփական կամ Էյր Մավրիկիոսի գործընկերների հետ սրահի հարմարավետությունից օգտվելու հնարավորությամբ: Բիզնես Դասի ուղեւորները կարող են իսկապես վայելել ավիաընկերության կողմից առաջարկվող լավագույն ապրանքները եւ ծառայությունները։
Էյրբաս Ա350-ի եւ Ա330neo-ի նոր սերնդի եւ էրգոնոմիկորեն նախագծված նստատեղերը ուղեւորներին ապահովում են ոտքերի համար լրացուցիչ տարածք՝ ապահովելով թռիչքի ընթացքում լրացուցիչ հարմարավետություն։
Ինքնաթիռում մատուցվում են թարմ ուտեստներ՝ ավիաընկերության ստեղծագործ խոհարարների կողմից հատուկ ուղեւորների համար պատրաստված համերով։ Սնունդը մատուցվում է անվճար ըմպելիքների լայն տեսականու հետ համատեղ, այնպես որ ճանապարհորդները կարողանան վայելել ինչպես ալկոհոլային, այնպես էլ ոչ ալկոհոլային խմիչքներ՝ ճաշերի միջև ընկած ժամանակահատվածում: Որոշ չվերթներում մատուցվում են հատուկ խորտիկներ:
Էյր Մավրիկիոսի արտադրանքն ու ծառայությունները բրիտանական հեղինակավոր Skytrax վարկանիշային գործակալության կողմից գնահատվել են 4 աստղով: Այդ վարկանշի գնահատականը ներառում է նստատեղերը, հարմարությունները, սնունդն ու խմիչքները, թռիչքի ժամանակ զվարճանքը (IFE), մաքրությունը եւ սպասարկումը: Ծառայության գնահատականը վերաբերում է ինչպես սրահի, այնպես էլ գետնի վերգետնյա անձնակազմին: