Air Transat Air Transat

Air Transat

Air Transat-ը կանադական ավիաընկերություն է, որը, որպես իրավաբանական անձ, գրանցված է Քվեբեկ նահանգի մեծությամբ երկրորդ Մոնրեալ քաղաքում: Հիմնադրվել է 1986 թվականին: Ավիաընկերությունը շահագործվում է Transat A.T. ընկերության կողմից, որը առաջատար միջազգային զբոսաշրջային ընկերություն է՝ մասնագիտացած ճանապարհորդական փաթեթների, հյուրանոցային ծառայությունների եւ իհարկե ավիափոխադրումների մեջ:

Air Transat-ն ունի չորս տասնյակը գերազանցող ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմ՝ մեծամասամբ Էյրբաս Ա321 կամ Էյրբաս Ա330 մոդելներից բաղկացած:
Ավիաընկերությունն իրականացնում է կանոնավոր եւ չարտերային թռիչքներ շուրջ 25 երկրների՝ ավելի քան 60 ուղղություններով։ Ամառային սեզոնի չվերթների առյուծի բաժինը իրականացվում է Եվրոպական ուղղություններով, իսկ ձմեռային սեզոնին՝ Կարիբյան ավազանի, Մեքսիկան, Միացյալ Նահանգների եւ Կենտրոնական Ամերիկայի թռիչքուղիներով: Ավիաընկերությունը ամբողջ տարվա ընթացքում իր Տորոնտոյի ու Մոնրեալի օդանավակայաններից (Մոնրեալ-Պիեռ Էլիոթ Թրյուդոյի եւ Տորոնտոյի Փիրսոն միջազգային օդանավակայանները համարվում են Կանադայի օդային դարպասները) մշտապես չվերթներ է իրականացնում դեպի Եվրոպա:

Հատկանշական է, որ ավիաընկերությունը, ի թիվս այլոց, գործունեությունն է ծավալում նաեւ Հալիֆաքս Սթենֆիլդի, Օտտավայի Մակդոնալդ-Կարտիեի եւ Քվեբեկ Սիթի Ժան Լեսաժ միջազգային օդանավակայաններում:

Ավիաընկերությունը Կալգարիում, Էդմոնտոնում, Մոնրեալում, Վանկուվերում, Վինիպեգում եւ Տորոնտոյում ունի բարձրակարգ սպասասրահներ. բոլորն ունեն հարմարավետ նստատեղեր, արագ Wi-Fi, բարեր, տարատեսակ ընթերցանյութեր, առկա են լոգարաններ, որոնք ճանապարհորդությունը հնարավորինս դարձնում են ավելի հարմարավետ: Դրանք հասանելի են Club Class (պրեմիում խցիկ) բոլոր ուղեւորների համար: Այն հավասարազոր է Պրեմիում Էկոնոմի չափանիշներին եւ ապրանք-ծառայություններին: Էկոնոմ դասի ոտքերի տարածքը բավականին լայն է, բայց եւ այնպես, Ա330 ինքնաթիռներում խցիկներն ունեն նստատեղերի 3 շարք դասավորություն, որն ավելի բարձր խտության եւ նեղ տարածության պատրանք է ստեղծում: IFE-ն համարժեք է A330-ներին, իսկ Ա321NEO ինքնաթիռներում ավիաընկերությունը առաջարկում է նաեւ նոր նստատեղերի էկրաններ: Անձնակազմի սպասարկումը բարեհամբույր է, արդյունավետ եւ հետեւողական:

Skytrax World Airline Awards մրցանակաբաշխության ժամանակ Air Transat-ը ճանապարհորդելու համար ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայի լավագույն ավիաընկերությունը. այն Skytrax-ի կողմից դասվել է 4 աստղանի բարձրակարգ ավիաընկերությունների շարքին՝ իր օդանավակայանի որակի, ինքնաթիռում առաջարկվող բարձրակարգ ծառայությունների եւ անձնակազմի սպասարկման որակի համար: