Alitalia -ն ժամանակին Իտալիայի խոշորագույն ավիաընկերությունն էր, որի կենտրոնակայանը գտնվում է Հռոմի Fiumicino օդանավակայանում: Ավիաընկերությունն ամբողջությամբ պատկանում էր Իտալիայի կառավարությանը: Այն շահագործում էր Էյրբաս Ա319, Էյրբաս Ա320, Էյրբաս Ա321, Էյրբաս Ա330-200 եւ Բոինգ 777-200ER ինքնաթիռներ, որոնք նախատեսված էին ավելի քան 30 ներքին, եվրոպական ու միջմայրցամաքային երթուղիներով չվերթներ իրականացնելու համար: Ավիաընկերությունն իր բոլոր թռիչքներ իրականացնում էր Հռոմի Լեոնարդո դա Վինչի-Ֆյումիչինո օդանավակայանի իր հիմնական հանգույցից:
Alitalia -ն հեղինակավոր SkyTeam ավիաընկերությունների դաշինքի անդամ էր, տրանսատլանտյան համատեղ ձեռնարկության մաս էր կազմում Air France-KLM- ի եւ Delta Air Lines -ի հետ միասին, ու կոդշեյրինգային պայմանագրեր ուներ շուրջ 42 ավիաընկերությունների հետ: Ծառայությունների, ուղեւորների սպասարկման որակի նկատմամբ ուշադրությունը ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը միշտ ուղեկցում էին Alitalia -ին, որի ինքնաթիռներում մշտապես առկա էր իտալական ոճին բնորոշ յուրահատուկ հարմարավետությունն ու նրբագեղությունը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Alitalia- ն բախվեց որոշակի ֆինանսական դժվարությունների, եւ 2020 թվականի հոկտեմբերի կեսերին որոշում կայացվեց վերափոխել ավիաընկերությունը՝ այն փոխարինելով նոր վերակազմակերպման արդյունքում ձևավորված՝ Italia Trasporto Aero (ITA) ավիափոխադրողով: Արդեն նոր ձեւավորված ITA ավիաընկերությունը իր գործունեությունը սկսեց 2021 թվականի հոկտեմբերից:
Italia Trasporto Aereo (ITA) - իտալական ավիաընկերության կենտրոնակայանը եւս տեղակայված է Հռոմում: Ավիաընկերության գլխավոր հանգույցը կրկին Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանն է: Զուգահեռ այն օգտագործում է նաեւ Միլանի Լինատե օդանավակայանը: Ավիաընկերության բիզնես ծրագրերը սպասում են Իտալիայի իշխանությունների եւ Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:
Ավիափոխադրողի նպատակն է լինել արդյունավետ, նորարար եւ մրցունակ ավիացիոն շուկայում՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ճանապարհորդել իրենց ընդարձակ ցանցով՝ աշխարհի բազմաթիվ ուղղություններ կապելով: Իր առաջին տարում ավիաընկերությունը գործարկեց 61 երթուղի՝ իր՝ 50 -ից ավելի օդանավերով:
Italia Trasporto Aereo (ITA) -ն գործում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային երթուղիներով: Ներքին ուղղությունները, որոնց ավիաընկերությունը նախատեսում է սպասարկել, Ալգերո, Բարի, Բոլոնիա, Բրինդիզի, Կալյարի, Կատանիա, Կոմիսո, Ֆլորենցիա, Լամեզիա, Նեապոլ, Օլբիա, Պալերմո, Ռեջիո դի Սի, Տրիեստ, Վենետիկ, Վերոնա եւ Թուրին քաղաքներն են:
Միջազգային ուղղությունները ընդգրկում են գլխավորապես Եվրոպական ուղղությունները, ներառյալ՝ Լոնդոնը, Բրյուսելը, Փարիզը, Ֆրանկֆուրտը եւ այլն:
Մինչեւ 2025 թվականը ավիափոխադրողը նախատեսում է թռիչքներ իրականացնել ավելի քան 90 ուղղություններով:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին