SkyTeam -ը հիմնադրվել է 2000 թվականի հունիսին. Դելտա Էյրլայնսի, Աէրոմեխիկոյի, Էյր Ֆրանսի եւ Կորեկան Ավիաուղիների ներկայացուցիչները հանդիպեցին Նյու Յորքում՝ աշխարհում թվով երրորդ ավիաընկերությունների դաշինք կազմելու համար: Վերը թվարկված ավիափոխադրողները դարձան SkyTeam -ի չորս հիմնադիր անդամները: Այն դարձավ աշխարհի երեք խոշոր ավիաընկերությունների դաշինքներից մեկը. առաջին երկուսը` «Սթար Դաշինք» եւ Oneworld:
Ձեւավորվելուց հետո SkyTeam -ը սկսեց իր հաճախորդներին առաջարկել օրական ընդհանուր առմամբ 6,402 չվերթ դեպի 98 երկրների ավելի քան 451 ուղղություններով: 2000 թվականի սեպտեմբերին դաշինքը ստեղծեց նաեւ առանձին բեռնափոխադրումների դաշինք՝ SkyTeam Cargo: Խմբի առաջին անդամներն էին՝ Aeromexpress, Air France Cargo, Delta Air Logistics եւ Korean Air Cargo ավիաընկերությունները:
Այսօր SkyTeam ցանցն իրականացնում է օրեկան գրեթե 15,445+ թռիչք դեպի ավելի քան 170 երկրների 1,036+ ուղղություններով: Դաշինքն ու նրա անդամներն աշխարհով մեկ ունեն շուրջ 750 լաունջ սրահներ:
Դաշինքի տարեկան ուղեւորների թիվը 630 միլիոն է (2019), որն իր արձանագրած ցուցանիշներով երեք խոշոր դաշինքներից երկրորդն է:
2022 թվականի ապրիլի 27-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, SkyTeam-ը եւ Աերոֆլոտը պայմանավորվել են ժամանակավորապես դադարեցնել Աերոֆլոտի SkyTeam-ի անդամակցությունը։
2024 թվականի սեպտեմբեր 1-ին SAS-ը պաշտոնապես միացավ SkyTeam դաշինքին՝ դադարեցնելով իր անդամակցությունը «Սթար Դաշինք»-ին: Ներկայումս SkyTeam -ը բաղկացած է դաշինքի անդամ հինգ մայրցամաքներում գործող 20 ավիափոխադրողներից եւ հանդես է գալիս «Քեզ համար ավելի շատ հոգատարություն» կարգախոսի ներքո:
Դաշինքի ապրանքանշանը իրենից ներկայացնում է պատկերված կես շրջանակ, որի ներսում առկա է ոճավորված ճկուն նախշ: Լատինատառ «SkyTeam» -ը կարելի է տեսնել աջ կողմում:
SkyTeam Cargo -ն գործակցում է տասը ավիափոխադրողների հետ, որոնք բոլորը SkyTeam -ի անդամներ են: Նրա կենտրոնացված կառավարման թիմը՝ SkyTeam Central -ը, տեղակայված է Շիպհոլի օդանավակայանի՝ Համաշխարհային առեւտրի կենտրոնում՝ Նիդեռլանդների Հարլեմմերմեր քաղաքում:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին