Allegiant Air-ը Միացյալ Նահանգներում գործող առաջատար ցածրարժեք (լոուքոսթեր) ավիաընկերություն է: Այն հայտնի է իր նահանգից նահանգ չվերթների լայն երթուղային ցանցով: Այս պահին իր մեծությամբ այն Հյուսիսային Ամերիկայի տասնչորսերորդ խոշորագույն առեւտրային ավիաընկերությունն է:
Allegiant-ը հիմնադրվել է 1997 թվականին Միչ Ալլիի (սեփականատեր եւ գործադիր տնօրեն), Ջիմ Պատերսոնի (նախագահ) եւ կապիտան Նոյի կողմից: Ավիաընկերությունն ամբողջությամբ պատկանում է «Allegiant Travel Company»-ին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սամերլինում. այն Լաս Վեգասի արվարձաններից է (Նեւադա նահանգ)։
Ավիաընկերությունը Միացյալ Նահանգներում ունի մի քանի օդային հանգույցներ, որոնցից թռիչքներ է իրականացնում ավելի քան 100 ուղղություններով: Նրա չվերթների ցանցը գլխավորապես ընդգրկում է հանգստյան գոտիները: Allegiant Air-ի հիմնական ուղղություններից են Օռլանդոն, Լաս Վեգասը, Ֆինիքսը, Լոս Անջելեսը, Պունտա Գորդան, Ցինցինատին, Միրթլ Բիչը, Ֆորտ Լոդերդեյլը եւ Բելինգհեմը։
Այսօր Allegiant Air-ի օդային նավատորմը բաղկացած է 129 ինքնաթիռից՝ 85 Էյրբաս Ա320-200, 32 Էյրբաս Ա319-100 եւ 8 Բոինգ 737 MAX 8, որոնք սպասարկում են կանոնավոր եւ չարտերային չվերթներ։
Allegiant Air-ը ճամփորդական դասերից առաջարկում է միայն էկոնոմ դաս: Ուղեւորները ամրագրման պահին կարող են գնել որոշակի նստատեղեր։ Կաշվե նստատեղերը հարմարավետ են։
Ուղեւորները իրենց հետ իրենց հետ կարող են վերցնել մեկ փոքր ձեռքի պայուսակ, եւ գրանցված ուղեբեռ, որը պետք է համապատասխանի ավիաընկերության պահանջներին։ Յուրաքանչյուր գրանցված ուղեբեռ կարող է կշռել մինչև 18 կգ, եւ ամեն ուղեւորը կարող է գնել մինչև 4 միավոր գրանցված ուղեբեռ։
Allegiant Air-ի սակագնային դասերը եւ նստատեղերի խմբավորումը չափազանց պարզեցված է։ Ավիաընկերությունը ունի լրացուցիչ հարմարավետությամբ նստատեղերի մի շարք տարբերակներ՝ Allegiant Extra եւ Legroom+։
Allegiant Extra նստատեղերը ինքնաթիռի առջեւի մասում են՝ միջնորմի մոտ, ուղեւորներին ապահովում են լրացուցիչ վեց դյույմ ոտքերի տարածքով: Legroom+-ը ներառում է ինչպես վթարային ելքի շարքերը, այնպես էլ ինքնաթիռի առջեւի մասը (կրկին, միայն ընտրովի երթուղիներում)։
Հատկանշական է, որ որոշ չվերթներում լրացուցիչ հարմարավետ նստատեղերը գտնվում են վթարային ելքի շարքերում, ինչը նշանակում է, որ ուղեւորները պետք է պատրաստ լինեն եւ անհրաժեշտության դեպքում պետք է կարողանան հետեւել արտակարգ իրավիճակների ընթացակարգերին: «Դաշնային Ավիացիայի Վարչությունը» (FAA) ունի սահմանած տարբեր պարտադիր կանոններ այն մասին, թե ովքեր կարող են նստել վթարային ելքի շարքերում, դրան ի հավելումն ավիաընկերությունների մեծ մասն ունի իրենց սեփական կանոակարգը այս հարցում: Օրինակ, 15 տարեկանից փոքր ոչ ոք չի կարող նստել վթարային ելքի շարքում:
Բանդելսները (Bandels) հատուկ առաջարկներ են, որոնք Allegiant-ը ներկայացնում է իր ուղեւորներին ամրագրման ժամանակ: Դրանք գումար խնայելու նպատակով յուրահատուկ առաջարկների փաթեթային տարբերակներ են իրենց մեջ ամենագրավիչ ծառայությունները միավորած (սովորաբար կապված են վճարի հետ): Allegiant-ը առաջարկում է Բանդլսի երեք տարբերակ՝ «Հիմնական», «Բոնուսային» եւ «Ընդհանուր»։ Դրանցից յուրաքանչյուր ներառում է իր մեջ ներառված լրացուցիչ ծառայությունները, որնք հասանելի են նաև առանձին: Դրանք ուղեւորները կարող են պարզապես ավելացնել իրենց ցանկացած թռիչքը ամրագրելիս, որոնք ամրագրումից հետո այլեւս հասանելի չեն ձեռքբերման համար։
Ահա յուրաքանչյուր տարբերակի մանրամասն նկարագրությունը.
Միայն ձեռքի ուղեբեռով վաղ նստեցման հնարավորությունը՝ վերնամասի բաժանմունքում ապահովված տեղով, երբեմն ուղեւորների համար Բանդլսը դարձնում է ավելի գրավիչ։
Allegiant-ի չվերթների մեծ մասում ինքանթիռում ուղեւորներին առաջարկվում է վճարովի սնունդ եւ խմիչքներ, չնայած որոշ շատ կարճ երթուղիներում դրանք միշտ չէ, որ առաջարկվում են: Նրանց ընտրանիի մեջ են մտնում խորտիկներ, ինչպիսիք են չիպսերը, ընկույզը, թխվածքաբլիթները եւ շոկոլադը: Անալկոհոլային խմիչքների համար նրանք առաջարկում են սովորական գազավորված ըմպելիքներ, ջուր, թեյ եւ սուրճ, ինչպես նաև մի քանի հետաքրքիր զրոյական որակի կոկտեյլներ, ինչպիսին է գրեյպֆրուտի հյութը:
Ալկոհոլներից ուղեւորներն ունեն ընտրության լայն հնարավորություն՝ սկսած սպիրտային խմիչքներից մինչև գինի եւ գարեջուր: Ուղեւորներին նաև առաջարկվում էն զվարճալի ֆիրմային կոկտեյլներ:
Allegiant-ի չվերթներում Wi-Fi-ը եւ ինքնաթիռում զվարճանքի ծառայությունները հասանելի չեն, ուստի ուղեւորները պետք է նկատի ունենան, որ ինքնաթիռ նստելուց առաջ անհրաժեշտ ամեն ինչ ներբեռնեն սեփական հեռախոսի կամ պլանշետի մեջ եւ նախապես ամբողջությամբ լիցքավորել սեփական սարքերը: Նստատեղերը թեքվող չեն, այդ իսկ պատճառով որոշ ուղեւորներ նախընտրում են Allegiant-ի կարճ թռիչքները:
Allegiant Air-ը հավաստագրված է որպես 3-աստղանի բյուջետային ավիաընկերություն՝ իր օդանավակայանում եւ ինքնաթիռում մատուցվող ապրանքների եւ ծառայությունների որակի, ինչպես նաև անձնակազմի սպասարկման համար:
Sktrax-ը իր հեղինակավոր հարթակում Allegiant Air-ի մասին թողել է հետեւյալ անրադարձը. «Բյուջետային ավիաընկերություն, որն ապահովում է հիմնական եւ անհրաժեշտ սպասարկման չափանիշները: Նստատեղերի հարմարավետությունը բավականին լավ է՝ 30 դյույմաչափ թեքությամբ, գումարած մի քանի նստատեղերի տարբերակներ՝ ոտքերի համար լրացուցիչ տարածքով: Սննդի եւ խմիչքի տարբերակները ինքնաթիռում շատ սահմանափակ են: Սրահի սպասարկումը ֆունկցիոնալ եւ արդյունավետ է, բայց երբեմն օդանավակայանում շատ ուղեւորներ բախվում են տարատեսակ խնդիրների ուղեբեռի խիստ կանոններին չհետեւելու համար, ինչի համար հաճախ տուգանվում են»: