Ավստրիական Ավիաուղիներ Ավստրիական Ավիաուղիներ

Ավստրիական Ավիաուղիներ

Ավստրիական Ավիաուղիները (անգլ.՝ Austrian Airlines) ողջունում է Ձեզ օդանավում: Ավստրիական Ավիաուղիները, որը նաեւ հայտնի է որպես Austrian, Ավստրիայի հիմնական ավիաընկերությունն է՝ շուրջ 130 ուղղություններով եւ համաշխարհային երթուղային ցանցով օրական 360 թռիչքներով: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Վիեննայի Շվեյչաթ քաղաքի միջազգային օդանավակայանում, որտեղ էլ  գտնվում է նաեւ իր օդային հանգույցը: Վիեննայի օդանավակայանը գտնվում է Եվրոպայի սրտում եւ, հետեւաբար, իդեալական մեկնակետ է Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում ճանապարհորդելու համար եւ միացնում է Վիեննան այս տարածաշրջանների ավելի քան 40 ուղղությունների հետ: Լուֆթհանզայի հետ համագործակցության արդյունքում Ավստրիական Ավիաուղիներն այժմ հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ ավիաընկերության անդամ: Բացի հիգիենայի ու անվտանգության միջոցառումներից, հատկապես համապատասխան թռիչքի ժամերը կարեւոր են Եվրոպայում գործարար ճանապարհորդների համար: Եվրոպական բիզնես ուղղությունների մեծ մասը հասանելի է օրական, որոշ դեպքերում մինչև երեք անգամ, եւ դրանք Վիեննայից իրականացվում են Ավստրիական Ավիաուղիների կողմից ուղիղ չվերթներով օրվա վաղ ու ուշ ժամերին: Ավիաընկերության թռիչքային ծրագիրը ներառում է Նյու Յորք, Վաշինգտոն, Չիկագո, Բանգկոկ, Շանհայ, Տոկիո, Թել Ավիվ եւ Մոնրեալ: Բացի այդ, Լուֆթհանզա Խմբի այլ ավիաընկերություններ ու նրանց հանգույցները հնարավորություն են տալիս մուտք գործել աշխարհի այլ գրավիչ ուղղություններ: Այնուամենայնիվ, մի քանի բացառություններով, ավստրիացիները դեռեւս սահմանափակումներ ունեն ճանապարհորդության մեջ բազմաթիվ միջմայրցամաքային ուղղություններով:

Ավստրիական Ավիաուղիների կարգախոսն է՝ «Թռչելու գրավիչ միջոց»:

Ավստրիական Ավիաուղիների նավատորմը բաղկացած է հեռահար, միջին ու կարճ հեռահարության օդանավերից՝ Էյբաս 321-211, Էյբաս 321-111, Էյբաս 320-200, Էյբաս 319-111 եւ Էմբրաեր 195 տիպի ինքնաթիռները, ինչպես նաև Բոմբառդիեռ Q400 տիպի ինքնաթիռները: Հեռահար չվերթների ժամանակ Դուք միշտ կթռչեք Բոինգ 767-300ER կամ Բոինգ 777-200ER ինքնաթիռներից մեկով։

Ավիաընկերությունը ստեղծվել է 1957 թվականին՝ Էյր Ավստրիայի ու Ավստրիան Էյրվեյզի միաձուլման արդյունքում, սակայն ավիաընկերության պատմությունը սկիզբ է առնում դեռեւս 1923 թվականից՝ Ավստրիան Էյրվեյզի հիմնադրման ժամանակ: Ընկերության գոյության ողջ ընթացքում այն եղել է պետական կազմակերպություն:

1990 -ականներին ավիաընկերությունը միանացավ նոր ռազմավարական դաշինքների, ինչի արդյունքում ընդլայնեց իր ներկայությունը հեռավոր շուկաներում՝ բացելով նոր չվերթներ դեպի Չինաստան ու Հարավային Աֆրիկա: 2000 թվականին Ավստրիական Ավիաուղիները դարձավ Star Alliance դաշինքի անդամ, այնուհետև միացավ Qualiflyer Խմբին:

2000 -ականների ընթացքում ավիաընկերությունն ընդլայնվեց Rheintalflug եւ Lauda Air ավիաընկերությունների ձեռքբերման արդյունքում ու 2003 -ից սկսեց հանդես գալ Austrian բրենդի ներքո: 2000 -ականների ընթացքում Austrian -ը մի քանի տարի կորուստներ ունեցավ. 2008 թվականին ավիաընկերության այն ժամանակվա սեփականատիրոջը՝ Ավստրիայի կառավարությանը, խորհուրդ տրվեց սեփականաշնորհել Austrian -ը՝ վաճառելով այն արտասահմանյան ընկերության:
 
 Եվրոպական հանձնաժողովի կողմից մրցութային գործընթացի հետաքննության դրական եզրակացությունից հետո 2009 թ. -ին Լուֆթհանզա Խումբը ձեռք բերեց Ավստրիական Ավիաուղիները:
 
Մասնավորեցումից հետո միջոցներ ձեռնարկվեցին եւ՛ ավիոպարկի ընդլայնման, եւ՛ ծախսերի կրճատման ուղղությամբ. տեսանելի փոփոխությունները ներառում էին երթուղու փոփոխություն, նոր կորպորատիվ դիզայն եւ վերանայված ինքնաթիռների լիվրեա:

Ավստրիական Ավիաուղիները Compensaid պլատֆորմի միջոցով առաջարկում է CO2 արտանետումները փոխհատուցելու հնարավորություն: Թռիչքները կարող են փոխհատուցվել կամ էկոլոգիապես մաքուր ավիացիոն վառելիքի (SAF) օգտագործման հաշվին, կամ կլիմայի պաշտպանության սերտիֆիկացված նախագծերի աջակցության հաշվին, կամ երկու տարբերակների համադրության հաշվին:

Ավստրիական Ավիաուղիները Skytrax -ի 4 աստղանի ավիաընկերության կարգավիճակ ունի օդանավակայաններում և օդանավերում իր արտադրանքի որակի, ինչպես նաեւ անձնակազմի սպասարկման համար: Բրենդի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ և ըմպելիքներ, IFE (թռիչքի ժամանցի համակարգ), մաքրություն և այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդնավին ծառայող անձնակազմի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: