Բիման Բանգլադեշ Էյրլայնսը (անգլ.՝ Biman Bangladesh Airlines), որը առավել հայտնի է որպես Բիման (անգլ.՝ Biman), Բանգլադեշի ազգային ավիափոխադրողն է: Բիմանը Բանգլադեշի ամենահայտնի բրենդն է աշխարհում: Որպես երկրի զբոսաշրջության ոլորտի խոշոր խաղացողներից մեկը՝ Բիմանը ջանքեր է գործադրում Բանգլադեշի գեղեցկությունը, ժառանգությունը և զբոսաշրջային գրավչությունները գովազդելու համար: Ավիաընկերության կենտրոնակայանը գտնվում է Կուրմիտոլայում՝ Դաքայի հյուսիսային մասում։
Բիմային, Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի (IATA) վերգետնյա գործառնությունների անվտանգության աուդիտի (ISAGO) ծրագրի շրջանակներում՝ Հազրաթ Շահջալալ միջազգային օդանավակայանում վերգետնյա սպասարկման գործառնությունների համար, շնորհվել է գրանցման եւ հավատարմագրման հեղինակավոր վկայագիր: Պետք է նշել, որ ավիաընկերությունը անվտանգության հավաստագիր է ստացել նաեւ Եվրոպական Միության Ավիացիոն անվտանգության գործակալության կողմից՝ դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար:
2013 թվականին Բիմանը պայմանագիր կնքեց հայտնի գերմանական էլեկտրոնային տոմսերի վաճառքով զբաղվող Hahn Air ընկերության հետ, որը հնարավորություն է տվեց ավիաընկերությանը իր ավիատոմսերի վաճառքը ընդլայնել ամբողջ աշխարհով:
2023 թվականի սեպտեմբերին Դաքա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հայտարարեցին Բիմանի համար տասը Էյրբաս Ա350 ինքնաթիռների պատվերի մասին։ Էյրբասի պատվերը բաղկացած էր Բիման Բանգլադեշ Էյրլայնսի կողմից երկու Ա350F բեռնատար ինքնաթիռների եւ ութ մարդատար Ա350 ինքնաթիռների գնումից:
Ներկայումս Բիմանն ունի Հարավային Ասիայի ամենաերիտասարդ եւ ժամանակակից օդային նավատորմերից մեկը: Ընկերությունն օգտագործում է իր ցանցի լայն շրջանակը՝ ուղեւորներին աշխարհի շուրջ երեք տասնյակը գերազանցող ուղղություններ փոխադրելու համար: Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում Մերձավոր Արեւելքի մի քանի ուղղություններով, որոշ ուղղություններով՝ Հարավային ու Հարավարեւելյան Ասիայում եւ Եվրոպայում: Ավիաընկերության առաջիկա ռազմավարության մեջ կարեւոր դեր է հատկացված նաեւ իր ցանցը հետագա տարիներին ընդլայնելու մարտավարությանը:
Բիմանըն առաջարկում է երկու թռիչքային դասեր՝ Էկոնոմ եւ Բիզնես: Ավիաընկերության ինքնաթիռների մեծ մասում գործում է երկու դասի ծառայություն (J ու Y): Բիզնես դասի խցիկը իր Բոինգ 777-ում դասավորված է 2–3–2 կոնֆիգուրացիայով, մինչդեռ էկոնոմ դասի խցիկը տեղադրված է 3–3–3 կոնֆիգուրացիայով։ Նեղ թափքով Բոինգ 737-800s-ի Բիզնես Դասը տեղադրված է 2–2 կոնֆիգուրացիայով, մինչդեռ Էկոնոմ դասը՝ 3–3 դասավորվածությամբ։ Բիմանի Բիզնես Դասի ուղեւորները բացառիկ մուտքի իրավունք ունեն դեպի օդանավակայան եւ հյուրանոցային սրահներ ամբողջ աշխարհում:
Ավիաընկերությունը շարունակաբար բարելավում է իր ծառայությունների որակը, ներառյալ թռիչքների ժամանակ ժամանցը: Բացի Բոինգ 787s Դրիմլայներից, Բոինգ 777s-ը եւ 737-800 ինքնաթիռները նույնպես համալրվել են համաշխարհային կարգի թռիչքային ժամանցի (IFE) համակարգերով:
Բիմանըը հավաստագրված է որպես 3 աստղանի ավիաընկերություն Skytrax-ի կողմից՝ իր օդանավակայանի որակի ու ինքնաթիռի արտադրանքի եւ անձնակազմի սպասարկման որակի համար: Բրենդի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն: Սպասարկման վարկանիշը սահմանված է ինչպես սրահի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին