Արեւելաչինական Ավիաուղիներ Արեւելաչինական Ավիաուղիներ

Արեւելաչինական Ավիաուղիներ

Արեւելաչինական Ավիաուղիների կենտրոնական գրասենյակը գտնվում է Շանհայում. այն Չինաստանի երեք խոշորագույն ավիաընկերություններից մեկն է: Ավիաընկերության սկիզբը կարելի է համարել 1957-ի հունվարը, երբ Շանհայում հիմնադրվեց առաջին էսկադրիլան: Ավիաընկերությունը Նյու Յորքի, Հոնկոնգի ու Շանհայի ֆոնդային բորսաներում հանդես եկող առաջին չինական ավիաըփոխադրողն է:

 

Որպես SkyTeam դաշինքի անդամ, ինչես նաև SkyTeam- ի անդամ ավիաընկերությունների հետ սերտ համագործակցության արդյունքում CEA- ն ընդլայնել է իր չվերթների ցանցը շուրջ 170 երկրների ու տարածաշրջանների ավելի քան 1036 ուղղություններով:

 

Արեւելաչինական Ավիաուղիների (անգլերեն՝  China Eastern Airlines)  ավիոպարկում առկա է շուրջ 730 արդիական ինքնաթիռներ: Արեւելաչինական Ավիաուղիներին են պատկանում Պեկինի եւ Շանհայի երկու հիմնական հանգույցները՝ չորս օդանավակայաններով, այդ թվում՝ Սիանի, Կունմինգի ու այլ տարածաշրջանային հանգույցներ: Չինաստանում ավիաընկերության գործունեության շրջանակն ընդգրկում է բոլոր մարզկենտրոնների օդանավակայանները, ինչպես նաեւ ավելի քան 10 միլիոն ուղեւորափոխադրումները իրականացնող օդանավակայանները: Ներկայումս CEA- ն ամբողջ աշխարհում ունի 111 տեղական ու արտասահմանյան դուստր ձեռնարկություններ: Վերջին տարիներին CEA- ն հետեւողականորեն նոր երթուղիներ է վերագործարկել «Մեկ գոտի, մեկ ուղի» լայնամաշտաբ ծրագրի շրջանակներում՝ կարեւոր դեր խաղալով օդում Մետաքսի ճանապարհի ձեւավորման գործում:


Կենտրոնանալով բարձրակարգ ավիացիոն տրանսպորտի ծառայություններ մատուցելու վրա` CEA- ն նպատակ ունի դառնալ  նորարական ծառայություններ մատուցող ավիաընկերություն քաղավիացիայի ոլորտում եւ տաս տարվա ընթացքում ավիաընկերությունը արձանագրել է ընդամենը զրո վթար: Վերջին տարիներին Արեւելաչինական Ավիաուղիները պարգեւներ է ստացել տանը եւ արտերկրում՝ աշխատանքի ու մատուցված ծառայությունների որակի, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ այլնի համար, ներառյալ՝ CAAC Aviation Safety Diamond մրցանակը՝ Չինաստանի ավիացիոն անվտանգության արդյունաբերության բարձրագույն պարգեւը, ինը տարի շարունակ լավագույնը անընդմեջ աշխարհահռչակ WPP վարկանիշային գործակալության 50 ամենաարժեքավոր չինական ապրանքանիշերի շարքում, չորս տարի անընդմեջ հեղինակավոր Brand Finance բրիտանական վարկանիշային գործակալության կողմից դասվել է «Աշխարհի 500 ամենաարժեքավոր ապրանքանիշերի» շարքուոմ, երկու տարի անընդմեջ տրանսպորտային արդյունաբերության մեջ Top 20 Chinese Enterprises Global Image Award մրցանակաբաշխության կողմից ավիաընկերությունը ոլորտում ճանաչվել է առաջինը Չինաստանում: Բացի այդ, Արեւելաչինական Ավիաուղիները գնահատվել է A վերջին ESG  չափանիշներով եւ MSCI Global ինդեքսում հինգ այլ ավիաընկերությունների շարքում զբաղեցրել է առաջին տեղը:


China Eastern-ը իր քայլերով միշտ փորձում է շեշտել իր սոցիալական պատասխանատվությունը եւ ակտիվորեն մասնակցում է հումանիտար-մարդասիրական առաքելությունների՝ աջակցություն ցույց տալով ուղեւորների և բեռների առաքմանը:

 

Արեւելաչինական Ավիաուղիներն մի քանի տարի շարունակ հետեւողական աշխատանք է տանում Յուննան նահանգի Լինչանգ քաղաքում գտնվող Շուանգջիանգ ու Կանգյուան ​​նահանգներում աղքատության հաղթահարման ուղղությամբ՝ խթանելով տեղում ավիացիայի ու արդյունաբերական համալիրի զարգացմանը՝ իր նպաստը բերելով երկու նահանգներին աղքատությունը հաղթահարելու ու գյուղերի վերականգնումը արագացնելու ուղղությամբ:

 

Արեւելաչինական Ավիաուղիները իր 13-րդ հնգամյա ծրագրի շրջանակներում (2016-2020) հասավ 2 միլիոն տոննա ածխածնի արտանետումների նվազեցման եւ ջանքեր գործադրեց «կանաչ թռիչքի» ռազմավարության իրականացման համար, որպեսզի հաղթի կապույտ երկնքի համար մղվող պայքարում:

 

Քովիդ-19–ի բռնկումից ի վեր, Արեւելաչինական Ավիաուղիները իրականացրել է քաղաքացիական ավիացիայի առաջին թռիչքը՝ Հուբեյին օգնելու համար, ինչպես նաեւ առաջին միջազգային բժշկական չարտերային թռիչքը, եւ ստանձնել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի հակահամաճարակային փոխադրման խնդիրների ավելի քան մեկ երրորդը:

 

Արեւելաչինական Ավիաուղիները ջանք չի խնայում վերսկսելու աշատանքները ու արտադրությունը, արտադրության ու մատակարարման շղթայի կայունությունը, մի շարք նորարարությունների միջոցով երկակի տնտեսական զարգացումը խթանելու, ներառյալ «մասնավոր չարտերային թռիչքների», ամենամեծ «ուղեւորային թռիչքների», «բեռնափոխադրումների», քաղաքացիական ավիացիայի ավիոպարկի վերափոխման եւ արտոնյալ «թռչել ըստ ցանկության» տոմսերի փաթեթներիթողարկելու ուղղությամբ:

 

Չնայած համաճարակին, Արեւելաչինական Ավիաուղիների ավելի քան 60 միլիոն ուղեւորներից եւ 100 000 աշխատակիցներից ոչ մեկի մոտ ամբողջ 2020 թ. ընթացքում օդային ավիափողադրումների ընթացքում ոչ մի դրական արդյունք չի արձանագրվել Քովիդ-19- ի տեստի արդյունքներով:

 

Հեղինակավոր SKYTRAX- ի կողմից Արեւելաչինական Ավիաուղիներ դասակարգվել է 3-աստղանի ավիաընկերությունների դասին՝ իր օդանավակայանի, ինչպես նաեւ սրահում առկա ապրանքատեսակների ու անձնակազմի սպասարկման որակի համար: Ապրանքի գնահատումը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու ըմպելիքներ, IFE, մաքրություն եւ այլն: