«Հարավչինական Ավիաուղիներ» (China Southern) ավիափոխադրողը հիմնադրվել է 1988 թ.-ին, CAAC ավիաընկերության վերակազմավորման արդյունքում: Ժամանակի ընթացքում ձեռք բերելով եւ միավորվելով մի շարք տեղական ավիաընկերությունների հետ, այն դարձավ Չինաստանի երեք խոշոր ավիաընկերություններից մեկը (մյուս երկուսը՝ Էյր Չինա եւ «Արեւելաչինական Ավիաուղիներ»): Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Գուանչժոու քաղաքում:
Ավիաընկերության ապրանքանիշը կապույտ պոչի վրա պատկերված կապոկ ծաղիկն է (այն նաև հանդիսանում է Գուանչժոուի քաղաքի խորհրդանիշը):
Ընկերության կարգախոսն է ՝ «Թռչիր դեպի քո երազանքները» (չինարեն՝ 飞向 您 的 梦想):
Ավիափոխադրողը կառավարում է օդային փոխադրումների ութ դուստր ձեռնարկությունններ, այդ թվում՝ Xiamen Air, Henan Airlines, Guizhou Airlines եւ Zhuhai Airlines, 20 մասնաճյուղեր, ներառյալ Սինցզյան, Հյուսիսային եւ Պեկինյան մասնաճյուղերը, 23 ներքին վաճառքի գրասենյակներ Չինաստանի գրեթե յուրաքանչյուր խոշոր քաղաքում, ներառյալ Հանչժոու եւ Ցինդաո, ինչպես նաև 51 միջազգային վաճառքի գրասենյակներ, որոնք տեղակայված են մի շարք խոշոր քաղաքներում՝ Սինգապուր, Նյու Յորք և Փարիզ:
«Հարավչինական Ավիաուղիները» իր չվերթների եւ հաճախորդների քանակով համարվում է աշխարի խոշորագույն ավիաընկերություններից մեկը, օդային նավատորմով, շահույթով եւ արդեն տեղափոխված հաճախորդներով՝ Ասիայի ամենախոշոր ավիաընկերությունը:
2019 թվականին «Հարավչինական Ավիաուղիները» անվտանգ տեղափոխել է ավելի քան 152 միլիոն ուղևոր՝ 41 տարի անընդմեջ դառնալով առաջատարը բոլոր չինական ավիափոխադրողների մեջ: Ավիաընկերությունը տարեկան ուղևորափոխադրումների քանակով Ասիայում զբաղեցնում է 1-ին, իսկ գլոբալ՝ 6-րդ տեղը: Բեռների եւ փոստային ծավալի տեսանկյունից ավիաընկերությունը 8-րդն է աշխարհում (աղբյուրը` «Հարավչինական Ավիաուղիներ»):
Այժմ «Հարավչինական Ավիաուղիների» ղեկավարման ներքո է գտնվում 1000-ից ավել օդային երթուղային ընդարձակ ցանց՝ օրական 3000 թռիչքներով աշխարհի 40 երկրների եւ տարածաշրջանների 224 ուղղություններով՝ առաջարկելով ավելի քան 500,000 նստտատեղ:
«Հարավչինական Ավիաուղիներին» է բաժին հասնում Պեկինի նոր միջազգային օդանավակայանի (PKX) սլոթային ռեսուրսների ավելի քան 50%-ը:
Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը «Հարավչինական Ավիաուղիները» PKX-ում կավելացնի ավելի քան 200 ինքնաթիռ՝ հասցնելով իր ամենօրյա օդանավային շարժը ավելի քան 900-ի:
Skytrax-ը Հարավչինական Ավիաուղիներին ներառել է 4-աստղանի ավիաընկերությունների դասին՝ իր օդանավակայանի, ինչպես նաև սրահում առկա ապրանքատեսակների եւ անձնակազմի սպասարկման որակի համար: Ապրանքի գնահատումը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու ըմպելիքներ, IFE, մաքրություն եւ այլն:
Հեղինակավոր Skytrax- ի կողմից Հարավչինական Ավիաուղիները 2016-ին արժանացել է «Աշխարհի սիրված ավիաընկերություն» եւ 2018-ին ստացել է «Աշխարհի առավել կատարելագործված ավիաընկերություն» տիտղոսներին:
2020 թ.-ին Հարավչինական Ավիաուղիները դարձավ Ասիայում առաջին եւ աշխարհում երրորդ ավիաընկերությունը, որը IATA- ի կողմից սերտիֆիկացվել է ուղեբեռի հետևման եւ «Կանաչ Թռիչքներ» -ի համար. Հարավչինական Ավիաուղիները իր էքսկլյուզիվ «Ճաշ ըստ պահանջի» ծառայությունով կրճատեց անտեղի 1.2 միլիոն թռիչքային սննդի հավելյալ վատնումը, որով Հարավչինական Ավիաուղիները նվաճեց չեմպիոնությունը «GoldenKey-China Action for SDG» առաջնությունում:
2020 թ.-ին ըստ հեղինակավոր Brand Finance ամսագրի՝ «Աշխարհի լավագույն 50 ամենաարժեքավոր ավիաընկերությունների ապրանքանիշերի» ցուցակում Հարավչինական Ավիաուղիները գրավեց 7-րդ տեղը:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին