Czech Airlines Czech Airlines

Czech Airlines

Չեխական Ավիաուղիները, որը հայտնի է նաև որպես CSA, ժամանակակից եվրոպական ավիաընկերություն է. այն հիմնվելով իր հսկայական փորձի և ավիափոխադրողի երկարամյա ավանդույթների վրա՝ տրամադրում է բարեհամբույր և ճկուն ծառայություններ՝ հիմնված անվտանգության և բարձր որակի վրա:

 Ավիաընկերությունը հիմնադրվել է 1923 թվականին: 2021 թվականի դրությամբ ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում շուրջ 22 ուղղություններով: Թռիչքները հիմնականում իրականացվում են Եվրոպայում, իսկ Բեյրութը մնում է Մերձավոր Արևելքի միակ ուղղությունը:

 Կոդ-շերինգային համաձայնագրերի շրջանակում CSA -ն իր գործընկերների միջոցով Պրահայից թռիչքներ է առաջարկում շուրջ 45 երկրների ավելի քան 110 ուղղություններով:

Չեխական Ավիաուղիները Չեխիայի Հանրապետության ազգային ավիափոխադրողն է և այն դասվում է աշխարհի հինգ հնագույն ավիաընկերությունների շարքին՝ հոլանդական KLM (1919), կոլումբիական Ավիանկա (1919), ավստրալական Քանթաս (1920) և խորհրդային/ռուսական Աէրոֆլոտի (1923) հետ մեկտեղ: Դա աշխարհում առաջին ավիաընկերությունն էր, որը կանոնավոր թռիչքներ սկսեց իրականացնել Պրահայի և Մոսկվայի միջև:

 Ավիաընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Վոկովիցե, Պրահայի 6-րդ շրջանի տարածքում: Ավիաընկերության կենտրոնը գտնվում է Պրահայի Վացլավ Հավել օդանավակայանում:

 Չեխական Ավիաուղիները Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիայի (IATA) հիմնադիր անդամ է և 2001 թվականից հանդիսանում է SkyTeam համաշխարհային ավիաընկերությունների դաշինքի անդամ:

 Չեխական Ավիաուղիների կարգախոսն է՝ «Տանը` երկնքում»:

 2021 թվականի հոկտեմբերի դրությամբ Չեխական Ավիաուղիների օդային նավատորմը բաղկացած է 2 ինքնաթիռներից՝ 1 Էյրբաս Ա320-200 և 1 Էյրբաս Ա319-100։

 Չեխական Ավիաուղիներն առաջարկում է բավականին ստանդարտ եվրոպական տիպի ծառայություն. Էկոնոմ Դասի թռիչքներ կարճ հեռահարության համար, և բարձրակարգ Բիզնես Դաս:

 Չեխական Ավիաուղիներն ունի OK Plus հաճախակի թռիչքների ծրագիր: Այն չվերթերի համար ուղևորներին տալիս է «OK Plus Miles»՝  Չեխական ավիաուղիների, SkyTeam անդամ ավիաընկերությունների, այլ գործընկեր ավիաընկերությունների կամ ԱՅԼ գործընկերների հետ, ինչպիսիք են հյուրանոցները, մեքենաների վարձույթը, բանկերը և այլն: OK Plus անդամակցության քարտերը հասանելի են հետևյալ մակարդակներով. OK Plus Silver, OK Plus Gold և OK Plus Platinum: Որքան բարձր է քարտի մակարդակը, այնքան ավելի շատ են ուղևորների արտոնությունները:

 2021 թվականի մարտին ավիաընկերությունը սնանկության դիմում ներկայացրեց, սակայն վարկատուների հետ բանակցությունները վերակառուցման վերաբերյալ շարունակվում են, և ավիաընկերությունը դեռ թռիչքներ է իրականացնում սահմանափակ թվով ուղղություններով: 2021 թվականի հունիսի 7-ին Չեխական Ավիաուղիները ստացավ իր պարտատերերի աջակցությունը, երբ նրանց կողմից հավանության արժանացավ ավիաընկերության կողմից առաջարկված ընկերության վերակազմավորման առաջարկը։ Պարտատերերի ժողովը նաև որոշեց, որ Չեխական Ավիաուղիների մայր ընկերությունը՝ «Սմարթվինգս» -ը, պետք է պատրաստի վերակազմակերպման համապատասխան ծրագիրը։ Վերակազմակերպման թույլտվությունը ևս մեկ նշանակալից հանգրվան է Չեխական Ավիաուղիներին փրկելու և դրա հետագա զարգացումն ապահովելու գործընթացում:

 Բրիտանական հեղինակավոր Skytrax -ի կողմից իր օդանավակայանի և թռիչքային արտադրանքի և անձնակազմի ծառայությունների որակի համար Չեխական Ավիաուղիները դասկարգվել է 3 աստղանի ավիաընկերությունների շարքին. այն ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ և խմիչքներ, IFE, մաքրություն և այլն, իսկ ծառայությունների վարկանիշը վերաբերում է ինչպես սպասարկող անձնակազմին, այնպես էլ ցամաքային անձնակազմին: