EL AL EL AL

EL AL

EL AL-ը Իսրայելի ազգային ավիափոխադրողն է: Իսրաելական EL AL-ի պատմությունը միահյուսված է Իսրայելի պատմության հետ: Ավիաընկերությունը Իսրայել պետության հետ միասին հիմնադրվել է 1948 թվականին։

EL AL-ն աճեց պետության հետ միասին՝ կիսելով փառքի ու ուրախության պահերը, իր ավանդը ներդրեց երկի տնտեսական կարողությունների ավելացման մեջ՝ զուգահեռ դառնալով երկի հայտնի ընկերություններից մեկը:

Այօր էլ EL AL-ը շարունակում է աճել երկրին համընթաց. չնայած ավիաընկերության մասնավորեցմանը, նրա ազգային ոգին եւ Իսրայելի հանդեպ նվիրվածությունը անսասան է: Ընկերությունը ձգտում է գերազանցության հասնել իր ուղեւորներին մատուցած ծառայության միջոցով: 

77 վաճառքի գրասենյակներից բաղկացած միջազգային ցանցի եւ իսրայելական ջերմ հյուրընկալության շնորհիվ EL AL-ը դասվում է համաշխարհային կարգի ավիաընկերությունների շարքում: IATA-ի կողմից այն դասվել է աշխարհի ամենաարդյունավետ ավիաընկերություններ շարքում:

EL AL-ի գլխավոր ավիոհանգույցը Բեն Գուրիոն օդանավակայանն է (TLV), որտեղից թռիչքներ է իրականացնում աշխարհի ավելի քան 50 ուղղություններով՝ իրականացնելով ներքին եւ միջազգային կանոնավոր ծառայություններ եւ բեռնափոխադրումներ Իսրայելի ներսում: Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում նաեւ դեպի Եվրոպա, Մերձավոր Արեւելք, Ամերիկա, Աֆրիկա եւ Հեռավոր Արեւելք:

2020 թվականին EL AL-ի նավատորմը հագեցավ Բոինգի արդիական Դրիմլայներ ինքնաթիռներով։ Այս ինքնաթիռները ունեն չափազանց մեծ պատուհաններ, որոնք ուղեւորներին թույլ են տալիս ցանկացած նստատեղից հեշտությամբ նայել պատուհանից դուրս: Ժամանակակից էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է ստեղծում կառավարել դրսից ներթափանցող լույսի ներթափանցումը՝ ընտրելով ամբողջական կամ մասնակի ստվերում: Դինամիկ LED լուսավորությունը նպաստում է թռիչքի փորձառության արդյունավետության բարձրացմանը. այն ժամանակ առ ժամանակ փոխվում է՝ լրացնելով թռիչքի բոլոր փուլերը եւ սպասարկման բնույթը՝ ապահովելով ուղեւորներին հաճելի, հանգստացնող մթնոլորտով:

Ներկայումս ավիաընկերության նավատորմը ամբողջությամբ բաղկացած է Բոինգ ինքնաթիռներից, որոնք 2026 թվականի հունիսի դրությամբ, խմբավորված են ըստ հեռավորության եւ նշանակության սկզբունքով. քսաներեք 737-800 եւ ութ 737-900ER օդանավերը սպասարկում են ընկերության տարածաշրջանային եւ կարճ չվերթների ցանցը, մինչդեռ վեց 777-200 եւ օրեցօր ավելացող Դրիմլայներ ինքնաթիռները՝ չորս 787-8 եւ տասներեք 787-9, սպասարկում են հեռահար չվերթները:

El Al-ն իր ինքնաթիռներում առաջարկում է չորս տեսակի ճամփորդական դասեր՝ Առաջին Կարգ, Բիզնես, Պրեմիում եւ Էկոնոմ.

Առաջին Կարգ. այն առաջարկվում է Բոինգ 777-200ER-ում: Առաջին դասը հանդես է գալիս 2–2–2 կոնֆիգուրացիայով եւ ունի 79 դյույմ եւ 23 դյույմ լայնություն։

Բիզնես Դաս. նրանք, ովքեր նախընտրում են շքեղություն եւ հարմարավետություն, բարձր կգնահատեն El Al-ի Բիզնես դասը: Դրիմլայների նոր բիզնես դասը նախագծված է փայտի, շոկոլադի եւ շամպայնի հարուստ երանգներով, որոնք վերաիմաստավորում են շքեղության հայեցակարգը առավելագույն հարմարավետությամբ եւ գաղտնիությամբ: Նստատեղերն հագեցած են առաջադեմ լուծումներով եւ նստատեղերի էրգոնոմիկ բարձիկներով, որոնք թռիչքի ընթացքում միտված են  առավելագույն հարմարավետությաբ ապահովելու ուղեւորի պարանոցը եւ մեջքը:

Բիզնես դասի ճաշացանկը առաջարկում է լավագույն բաղադրիչներից պատրաստված մի շարք կերակուրներ, որոնք համապատասխանում են ինչպես իսրայելական, այնպես էլ միջազգային ստանդարտներին: Դրանք մատուցվում են ուղեւորների նախընտրած ժամին: Ուղեւորները կարող են ընտրել համընդհանուր ծառայություն (էքսպրես ծառայություն) կամ պատվիրել թեթեւ սնունդ: Սննդի հետ մատուցվում են թեթեւ նախուտեստներ՝ ի լրումն իսրայելական լավագույն գինեգործարանների մի շարք ալկոհոլային խմիչքների եւ գինիների:

«Թռչելու նոր միջոց» կարգախոսի ներքո հանդես է գալիս Պրեմիում Էկոնոմ դասը.

Պրեմիում Էկոնոմ դասում առաջարկում է ավելի լայն, ավելի ընդարձակ պրեմիում նստատեղեր, ավելի մեծ էկրաններ եւ շքեղ անհատական ​​պրեմիում ծառայություններ:

Պրեմիում Էկոնոմ դասը Էկոնոմ դասից առանձնացված է վարագույրով եւ բաժանարարով՝ հյուրերին ապահովելով առավելագույն գաղտնիություն: Ընդարձակ, լայն նստատեղերը, 96 սմ ոտքերի տարածքը եւ հատուկ ոտքերի հենարանը ապահովում են հարմարավետ նստատեղեր: Ուղեւորի առջեւ գտնվող նստատեղի հետեւի մասում պահեստային տարածքը լրացնում է ընդարձակ վերին պահեստային տարածքը՝ ապահովելով, որ անձնական իրերը պահվեն հարմարավետ եւ հասանելի վայրում: Պրեմիում Էկոնոմի ուղեւորներին ևս առաջարկվում է հարուստ ճաշացանկ եւ տարատեսակ ալկոհոլային խմիչքներ:

Էկոնոմ դաս. սա ուղեւորներին խոստանում է առաջադեմ թռիչքային փորձառություն: Սրահը նախագծված է նոր դիզայներական լուծումներով, որը արտացոլում է թռիչքի բացառիկ փորձառությունը, որը EL AL-ը ցանկանում է մատուցել իր հաճախորդներին:

Էկոնոմ Դասը առաջարկում է առավելագույն հարմարավետություն՝ հարմարավետ նստատեղեր, որոնք նախատեսված են հեռահար թռիչքների համար:

El Al-ի լաունջ սրահները կրում են «Դավիթ Թագավորի» անունը, որոնք սպասարկում են ավիաընկերության պրեմիում դասի ուղեւորներին: Աշխարհում ավիաընկերությանը պատկանող վեց «Դավիթ Թագավորի» անվան լաունջ սրահներ կան՝ Բեն Գուրիոնի, Նյու Յորքի Ջոն Քենեդու, Նյուարք Լիբերթիի, Փարիզ-Շառլ դը Գոլի, Լոնդոնի Հիթրոու եւ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայաններում: Բոլոր այդ լաունջներում մատուցվում է խմիչքներ, խորտիկներ, թերթեր եւ ամսագրեր, նաեւ հասանելի է անվճար Wi-Fi: Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի 3-րդ տերմինալում գտնվող «Դավիթ Թագավորի Լաունջը» հագեցած է հեռախոսով, ցնցուղներով եւ սպա-սրահով, որտեղ կա առանձին բաժին Առաջին կարգի ուղեւորների համար։

Իսրաելական El Al ավիաուղիները Skytrax-ի կողմից դասվել է 3-աստղանի ավիաընկերությունների ցանկում՝ իր օդանավակայանում ու ինքնաթիռում մատուցվող ծառայությունների որակի եւ անձնակազմի սպասարկման համար: Ապրանքանիշի վարկանիշը ներառում է նստատեղերը, հարմարությունները, սնունդը եւ խմիչքները, IFE, մաքրությունը եւ այլն: Սպասարկման վարկանիշը վերաբերվում է ինչպես սրահի, այնպես էլ վերգետնյա անձնակազմին: