Եթովպիական Ավիաուղիներ Եթովպիական Ավիաուղիներ

Եթովպիական Ավիաուղիներ

Եթովպիական Ավիաուղիները, նախկինում Եթովպիական Էյր Լայնս (EAL), որը հաճախ կոչվում է պարզապես Ethiopian, Եթովպիայի ազգայաին ավիափոխադրողն է: Եթովպիական Ավիաուղիներն ամբողջությամբ պատկանում է երկրի կառավարությանը: Այն Աֆրիկայի ամենամեծ ավիաընկերությունն է իր կատարած ուղեւորափոխադրումների քանակով, սպասարկող ուղղությունների թվով, նավատորմի չափով եւ եկամուտների առումով: Ավիաընկերությունը սպասարկում է համաաֆրիկյան ցանցի առյուծի բաժինը, ներառյալ աֆրիկյան մայրցամաքային արեւելք-արեւմուտք ամենօրյա թռիչքները: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայի Բոլ Միջազգային Օդանավակայանի (ADD) տարածքում, որտեղ եւ պահում է իր կենտրոնը, որտեղից թռչում է ավելի քան 100 միջազգային եւ 21 ներքին ուղղություններով. դրանք շահագործվում են ամենանոր եւ ամենաերիտասարդ նավատորմով: Ավիաընկերությունը երկրորդական հանգույցներ ունի Տոգոյում եւ Մալավիում:

«Աֆրիկայի նոր ոգին» ավիաընկերության կարգախոսն է:
 
Եթովպիական Ավիաուղիները թռչում է բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝

 

Եթովպիական Ավիաուղիների Բիզնես Դասը կոչվում է Cloud Nine: Այս դասում ճամփորդող ուղեւորներին տրամադրվում են օդանավի հարմարություններ, քնելու տեղեր եւ ընթերցանության նյութերի լայն տեսականի:

Էկոնոմ Դասով թռչող ուղեւորներին տրամադրվում են տարբեր ճաշեր՝ սկսած թեթեւ խորտիկներից մինչեւ տաք ուտեստներ, եւ հարմարություններ են տրամադրվում՝ կախված թռիչքի երկարությունից:

Եթովպիական Ավիաուղիները շահագործում է Աֆրիկայի ամենաերիտասարդ նավատորմը: Այսօր Եթովպական Ավիաուղիների առեւտրային նավատորմը ներառում է 130 Օպերացիոն + պատվիրված շուրջ 41 ինքնաթիռ:

Եթովպիական Ավիաուղիները հիմնադրվել է 1945 թվականի դեկտեմբերի 21-ին եւ սկսել է գործել 1946 թվականի ապրիլի 8-ին: Առաջին պլանային թռիչքը տեղի է ունեցել դեպի Կահիրե Douglas C-47 Skytrain օդանավով: 1940-ականների վերջին երթուղային ցանցը տարածվեց դեպի Նայրոբի, Պորտ Սուդան եւ Բոմբեյ։ Հաջջի սեզոնի ընթացքում չարտերային թռիչքներ են իրականացվել նաեւ Ջիդդա՝ ուխտավորներ տեղափոխելով Մեքքա:
 
2007 թվականին Եթովպիական Ավիաուղիները երկու մրցանակ է ստացել African Aviation Journal-ի եւ African/Times USA-ի կողմից: Աֆրիկյան ավիացիոն ամսագրի հեղինակավոր մրցանակը գնահատվում է նրա գերազանց ֆինանսական արդյունքների, ուղեւորների աճի, երթուղիների ցանցի ընդլայնման, նավատորմի արդիականացման, թռիչքների ընթացքում սպասարկման եւ ընդհանուր հաճախորդների սպասարկման համար:
 
Նույն տարում Եթովպիական Ավիաուղիները ձեռք բերեց IATA-IOSA գրանցման վկայականը՝ որպես «ավիաընկերության հիմնարար պարտավորության՝ ապահովելու անվտանգ եւ հուսալի օդային տրանսպորտի ծառայություններ ուղեւորների ու բեռների համար»:

2008թ.-ին Եթովպիական Ավիաուղիները կնքեց կոդշեյրինգային համօգտագործման համաձայնագիր Լուֆթհանզաի հետ, որը թույլ է տվել Եթովպիական Ավիաուղիներին իր հաճախորդներին ամենօրյա թռիչքներ առաջարկել Լուֆթհանզայի Ֆրանկֆուրտի կենտրոնական հանգույցից դեպի Ադիս Աբեբա եւ աշխարհի բազմաթիվ այլ ուղղություններով: Նույն ժամանակահատվածում Եթովպիական Ավիաուղիները նաեւ կոդշեյրինգային համաձայնանագրեր կնքեց այլ ավիաընկերությունների հետ, ներառյալ Բրյուսելյան Ավիաուղիների հետ:

2014 թվականին Եթովպիական Ավիաուղիները բացեց երկրորդ բեռնափոխադրման հանգույցը Աֆրիկայում՝ Լոմեում, Տոգո, ASKY ավիաընկերությունների հետ համագործակցությամբ:

2019 թվականին Եթովպիական Ավիաուղիները եւ Hibret Bank-ը գործարկել են առաջին Co-branded դեբետային քարտը, որը հարմարեցված է Եթովպիայի Sheba Miles-ի անդամներին բոնուսային մղոններ տրամադրելու դեբետային քարտի միջոցով իրենց ծախսերի համար:

Եթովպիայում բացված ժամանակակից ուղեւորային տերմինալը եւ իր Skylight հյուրանոցը 2019 թվականի հունվարի 27-ին FDRE-ի վարչապետ Հ. Դոկտոր Աբի Ահմեդ, Աֆրիկյան միության նախագահ Ն.Ս.Օ.Տ.Տ. պրն Մուսա Ֆաքի, նախարարներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, Եթովպիական Ավիաուղիների Խորհրդի անդամներ, Եթովպիական Ավիաուղիների խմբի գործադիր տնօրեն պարոն Tewolde GebreMariam, գործադիր կառավարման անդամներ եւ հրավիրված հյուրեր:

Եթովպիական Ավիաուղիները բրիտանական հեղինակավոր SKYTRAX-ի կողմից ստացել է 4-աստղանի ավիաընկերության վարկանիշ՝ իր օդանավակայանի, ինչպես նաեւ ինքնաթիռների եւ անձնակազմի սպասարկման որակի համար: Բրենդի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու ըմպելիքներ, IFE (թռիչքի ժամանցի համակարգ), մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդնավի անձնակազմի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: