Gulf Air-ը Բահրեյնի Թագավորության ազգային ավիափոխադրողն է։ Ավիաընկերության գործունեության մեկնարկը տրվել է 1950 թվականին: Ընկերության գլխավոր հանգույցը գտնվում է Բահրեյնի միջազգային օդանավակայանում (BAH), իսկ ենտրոնական գրասենյակը տեղակայված է Մուհարաքում: «Մեր սեփական դասը» կարգախոսի ներքո Gulf Air-ը կանոնավոր թռիչքներ է իրականացնում 28 երկրների շուրջ 52 ուղղություններով. դեպի Աֆրիկա, Ասիա եւ Եվրոպա:
Gulf Air-ը Բահրեյնի Գրան Պրիի եւ Բահրեյնի Միջազգային Ավիաշոուի հովանավորն է եւ այդ միջոցառումներին հանդես է գալիս իր օդային նավատորմով:
Gulf Air-ը բոլոր ուղղությունները սպասարկում է իր արդիական Բոինգ եւ Էյրբաս ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմով: 2025 թվականի մայիսի դրությամբ Gulf Air-ի նավատորմում ներառված են 42 ինքնաթիռներից. 8 Էյրբաս Ա320-200, 6 Էյրբաս Ա320neo, 4 Էյրբաս Ա321-200, 14 Էյրբաս Ա321neo եւ 10 Բոինգ 787-9 Դրիմլայներ:
Gulf Air-ը իր ապրանքները եւ ծառայությունները մատուցում է՝ հետեւելով արաբական ավանդական հյուրընկալությանը, որում արտացոլված են իր ուղեւորների բծախնդիր պահանջմունքները ու ձգտումները: Ավիաընկերությունը ուղեւորներին առաջարկում է երկու ճանապարհորդական դաս՝ Ֆալկոն Գոլդ (Falcon Gold) եւ Էկոնոմ:
Ֆալկոն Գոլդն առանձնանում է առաջին կարգի շքեղությամբ եւ միեւնույն ժամանակ այն ուղեւորներին տալիս է բիզնես դասի լավագույն առավելությունները: Այն ուղեւորներին առաջարկում է ճոխ մթնոլորտ՝ թե ցամաքային եւ թե թռիչքային ծառայությունների առումով: Ինքնաթիռի նստատեղերը ընդարձակ են, հարմարավետ: Նստատեղերը այնպես են կարգավորվում 180 աստիճանի վրա, որ այն կարելի է վերածել հարմարավետ մահճակալի: Gulf Air-ը Ֆալկոն Գոլդի ուղեւորներին առաջարկում է խոհարարի կողմից մշակված ճաշացանկ՝ մի շարք անվճար սննդի եւ խմիչքների լայն ընտրությամբ: Հեռահար թռիչքների ժամանակ ուղեւորների խոհարարական քմահաճույքները բավարարաելու համար նրանց տրվում է բարձրակարգ խոհարար՝ հատուկ պատվիրված ուտեստներ պատրաստելու համար:
Ֆալկոն Գոլդի այն ուղեւորները, ովքեր ճանապարհորդում են երեխաների հետ, հանգիստ կգտնեն Gulf Air-ի ինքնաթիռում. ավիաընկերությունը երեխաներին խնամելու համար տրամադրում է դայակներ: Բացի այդ, այն Ֆալկոն Գոլդի ուղեւորներին առաջարկում է բարձրակարգ վերգետնյա ծառայություններ: Նրանց տրամադրվում է մուտք դեպի ճոխ լաունջ սրահներ, որոնք տեղակայված են Բահրեյնի եւ երրորդ երկրների մի շարք միջազգային օդանավակայաններում: Լաունջ սրահներում առաջարկվում է մի քանի ծառայություններ, ինչպիսիք են ինտերնետը, սնունդը եւ խմիչքները: Այդ սրահներում առկա է նաեւ բիզնես կենտրոն, որը հնարավորություն է ընձեռնում գործարար մարդկանց հանգիստ մթնոլորտում հետեւելու իրենց բիզնես գործունեությանը:
Էկոնոմ դաս. նստատեղերը հարմարավետ են եւ հագեցված են կարգավորվող գլխակալներով եւ անհատական էկրաններով, որոնք տեղադրված են նստատեղերի հետեւի մասում՝ զվարճանքի նյութեր ցուցադրելու համար: Բացի այդ, Էկոնոմ դասի ուղեւորներին առաջարկվում են կերակուրներ եւ զովացուցիչ ըմպելիքներ:
Gulf Air-ը մի քանի անգամ ստացել է պաշտոնական APEX Five Star Major վարկանիշը անհատական APEX EXPO ցուցահանդեսում:
2022 թվականի հունվարի 7-ին Gulf Air-ը Skytrax-ից ստացավ ավիաընկերությունների անվտանգության ամենաբարձր 5 աստղանի վարկանիշը Քովիդ-19-ի կանխարգելիչ միջոցառումների համար՝ դառնալով աշխարհի տասնվեց ավիաընկերություններից մեկը, որը ստացավ այս ամենաբարձր ճանաչումը:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին