Հայնան Ավիաուղիներ Հոլդինգը (HNA, չին.՝ 海南 航空公司) հիմնադրվել է 1993 թվականի հունվարին Չինաստանի խոշորագույն հատուկ տնտեսական գոտի եւ ազատ առեւտրի նավահանգստային Հայնան նահանգում:
Հայնան Ավիաուղիների ապրանքանիշը վառ ու տպավորիչ է: Այն բաղկացած է վերացական խորհրդանիշից եւ ընկերության անվանումից: Լոգոտիպի ամբողջական տարբերակում ընկերության անվանումը տրվում է ինչպես չինարեն, այնպես էլ անգլերեն:
Ընկերության կարգախոսն է. «Թռչիր քո երազանքի հետ»:
Որպես Չինաստանի ամենաարագ զարգացող ավիաընկերություններից մեկը՝ Հայնան Ավիաուղիները քաղաքացիական ամենամեծ եւ մեծամասնություն ունեցող պետական ավիափոխադրումների ընկերությունն է. այն այժմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում օդային նավատորմի մեծությամբ չորրորդ ավիաընկերությունն է եւ տեղափոխված ուղևորների թվաքանակի մեծությամբ Ասիայի տասներորդ ավիաընկերությունն է: 2019 թ.-ի դրությամբ, Հայնանը եւ նրա դուստր ձեռնարկությունները շահագործում են ավելի քան 2000 ներքին եւ միջազգային երթուղիներ. ներքին ավելի քան 1800 եւ 258 միջազգային թռիչքուղիներ, որոնք ընդգրկում են Ասիան, Եվրոպան (Հայնանն այժմ Եվրոպայում իրականացնում է չվերթներ 21 ուղղություններով, այդ թվում՝ Բեռլին, Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Բրյուսել, Էդինբուրգ, Ցյուրիխ, Վիեննա, Մանչեսթեր, Մադրիդ եւ Մոսկվա), Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա ու Օվկիանիա, ինչպես նաեւ օդային կամրջի դեր է խաղում աշխարհի 66 քաղաքների հետ: Ակտիվորեն արձագանքելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լայնամաշտաբ լոգիստիկ ծրագրին, Հայնան Ավիաուղիները եւ նրա հոլդինգի դուստր ձեռնարկությունները հիմնել են ավիացիոն գործողության բազաներ/մասնաճյուղեր 24 քաղաքներում, ներառյալ՝ Պեկինում, Գուանչժոուում, Հայկունում եւ Շենժենում:
1993 թվականից ի վեր՝ Հայնանը 27 տարի անընդմեջ գործում է անվտանգ՝ կուտակելով ավելի քան 8 միլիոն թռիչքային ժամեր՝ հիմնականում Բոինգ սերիայի ինքնաթիռների երիտասարդ ու շքեղ նավատորմի միջոցով: 2020 թվականի մայիսի դրությամբ Հայնան Ավիաուղիների օդային նավատորմը բաղկացած է 221 ինքնաթիռից. Էյրբաս Ա330-200, Էյրբաս Ա330-300, Էյրբաս Ա350-900, Բոինգ 737-800, Բոինգ 737 MAX 8, Բոինգ 787-8, Բոինգ 787-9, Comac C919 (Քոմեք Ք919):
Հայնան Ավիաուղիները շահագործում է ավիաընկերությանը պատկանող մի քանի օդանավակայանների լաունջ սրահներ՝ իր հիմնական հանգույցում եւ խոշոր քաղաքներնում, այդ թվում՝ Պեկինում (բացառիկ T1 HNA տերմինալ), Հայկուում, Սիանում, Գուանչժոուում եւ Ուրումչիում: Ավիաընկերության կառավարման ներքո է նաև Պեկինի օդանավակայանի արգելված տարածքում գործող «Տրանզիտ լաունջ» ՓԲԸ-ն HNA խմբի ուղևորների տեղափոխման համար: Հայնան Ավիաընկերությունը մշտապես կենտրոնացած է ուղեւորների հարմարավետությունը բարձրացնելու վրա եւ ջանք չի խնայում Haikou Meilan միջազգային օդանավակայանի նոր Տերմինալ 2-ում առաջատար flagship home բազա կառուցելու համար՝ Hainan FTP հատկությունները ինտեգրելով ավիաընկերության ծառայություններում:
Հայնանը տասներորդ տարին անընդմեջ ստացել է 5 աստղանի ավիաընկերության վարկանիշը բրիտանական հեղինակավոր SKYTRAX-ի կողմից: Ներկայումս ընդամենը 10 ավիաընկերություն ունի 5-աստղանի ավիափոխադրողի վարկանիշը եւ տասը տարի անընդմեջ այդ պատվին արժանանալը վկայում է Հայնան Ավիաուղիների անձնակազմի ամենօրյա աշխատանքի եւ հյուրընկալ բարձրակարգ ծառայությունների մասին:
«Մենք պետք է Հայնան Ավիաուղիների 5-աստղանի վարկանիշը հայտարարեինք 2020-ի հուլիսին, բայց COVID-19-ի պատճառով դա մի քանի ամիս հետաձգվեց», - ասում է Skytrax-ից Էդվարդ Պլեյստդը: «2019-ի հունիսին կայացած վերջին մրցանակաբաշխությունից ի վեր մենք կարողացանք իրականացնել Հայնան ավիաընկերությունում միջազգային եւ ներքին ստանդարտների բազմաթիվ աուդիտներ, որի արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ մինչև 2020 թ.-ը Հայնան ավիաընկերությանը հաջողվել է պահպանել իր բարձրորակ մակարդակը և՛ մատուցվող արտադրանքի, և՛ ծառայությունների մեջ, և շարունակում է 5-աստղանի ստանդարտներին համապատասխան ծառայություններ տրամադրել իր հաճախորդներին: Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին կիրականացնենք Հայնան Ավիաընկերությունում COVID-19 անվտանգության գնահատում, եւ, բնականաբար, հուսով ենք, որ սա կարող է նաեւ հասցվել 5-աստղանի մակարդակի»:
Հայնան Ավիաուղիները 2021 թվականի հունվարի 19-ին հայտարարեց, որ սկսում է սնանկության գործընթաց այն բանից հետո, երբ կառավարության ջանքերը պարտքերը պարտատերերին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարված միջոցառումները ապարդյուն անցան: Ինչպես հայտնում է HNA Group-ը, ընկերությունը համագործակցում է դատարանի հետ, առաջ մղելով պարտքի վերակազմակերպման աշխատանքները եւ աջակցում է դատարանին՝ պաշտպանելու պարտատերերի օրինական իրավունքներն ու շահերը:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին