Իբերիա Իբերիա

Իբերիա

Իբերիան, որը իրավաբանորեն գրանցված է որպես Iberia, Իսպանիայի գլխավոր փոխադրողն է: Իբերիան պաշտոնապես հիմնադրվել է 1927 թվականի հունիսի 28-ին։ 1927 թվականի դեկտեմբերի 14-ին Ալֆոնսո XIII թագավորի ներկայությամբ տեղի ունեցավ Իսպանիայի՝ Մադրիդ-Բարսելոնա առաջին կոմերցիոն օդային երթուղու բացումը։ Իր առաջին տասնամյակում ընկերությունը միացրել է մայրցամաքային Իսպանիայի, Կանարյան կղզիների և Հյուսիսային Աֆրիկայի խոշոր քաղաքները:

Հիմնված լինելով Մադրիդումч Իբերիան գործում է ծառայությունների միջազգային ցանց Մադրիդի իր հիմնական բազայից՝ Բարախաս օդանավակայանից: Իբերիան, Iberia Regional-ը (շահագործվում է անկախ փոխադրող Air Nostrum-ի կողմից) և Իբերիա Էքսպրեսը Միջազգային ավիաուղիների խմբի մաս են կազմում: Ի լրումն ուղևորների և ապրանքների փոխադրման, Իբերիա Խուբն իրականացնում է հարակից գործողություններ, ինչպիսիք են օդանավերի սպասարկումը, օդանավակայանի սպասարկումը, ՏՏ համակարգերը և թռիչքների ընթացքում սննդի կազմակերպումը: 1999 թվականից Իբերիանն հանդիսանում է Oneworld ավիաընկերությունների դաշինքի անդամ։ Որպես առաջատար փոխադրող Եվրոպայի և Լատինական Ամերիկայի միջև, նրա կենտրոնը Մադրիդում սպասարկում է մոտավորապես 135 ուղղություններ Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Ամերիկայի 47 երկրներում:

Իբերիայի կարգախոսն է. «Ավելին, քան պարզապես թռչել»:
 
2010 թվականի նոյեմբերի 29-ին Բրիթիշ Էյրվեյսը և Իբերիան միաձուլման համաձայնագիր են ստորագրել՝ համատեղ շահագործումը դարձնելով աշխարհի եկամուտներով երրորդ խոշորագույն առևտրային ավիաընկերությունը: Նոր միավորված ընկերությունը, որը հայտնի է որպես International Airlines Group (IAG), ստեղծվել է 2011 թվականի հունվարին, թեև երկու ավիաընկերությունները շարունակում են գործել իրենց ապրանքանիշերի ներքո:

IAG-ն միավորում է առաջատար ավիաընկերությունները Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Իռլանդիայում՝ շահագործելով ավելի քան 533 ինքնաթիռներից բաղկացած նավատորմ:
 
2020 թվականին շարունակվել է IAG նավատորմի փոխարինումը նոր սերնդի ինքնաթիռներով։ Ընդհանուր առմամբ 2020 թվականին մատակարարվել է 34 ինքնաթիռ, այդ թվում՝ Ա350, Բ787 և Ա320neo ընտանիքների ինքնաթիռներ։ Նոր օդանավը 20%-ով ավելի խնայողություն ունի, քան այն փոխարինող ինքնաթիռը:

2020 թվականին, համաճարակի հետևանքների պատճառով, British Airways-ի B747 նավատորմը և Iberia-ում A340 նավատորմը ժամանակից շուտ շահագործումից հանվեցին: Նախատեսվածից շուտ շահագործումից հանվել են նաև մի շարք այլ հին ինքնաթիռներ:

Օդային նավատորմի արդիականացումը նախատեսվում է շարունակել նաև առաջիկա տարիներին՝ 64 Էյրբաս Ա320neo, 26 Էյրբաս Ա350, 10 Բոինգ 787 և 18 Բոինգ 777-9 ինքնաթիռներ:
 
Իր Էյրբաս Ա330/300 ինքնաթիռում Իբերիան առաջարկում է Բիզնես Դասի, Պրեմիում-Էկոնոմ և Էկոնոմ Դասի սրահներ:

Իբերիան բրիտանական հեղինակավոր Skytrax -ի կողմից դասվել է 4-աստղանի ավիաընկերությունների շարքին օդանավակայաններում և օդանավերում իր արտադրանքի որակի, ինչպես նաև անձնակազմի սպասարկման համար: Բրենդի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ և ըմպելիքներ, IFE (թռիչքի ժամանցի համակարգ), մաքրություն և այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդնավին ծառայող անձնակազմի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: