Քուվեյթ Էյրվեյզ Քուվեյթ Էյրվեյզ

Քուվեյթ Էյրվեյզ

Քուվեյթ Էյրվեյզը Քուվեյթի ազգային ավիափոխադրողն է, որի գլխավոր օդային հանգույցը գտնվում է Քուվեյթի միջազգային օդանավակայանում (KWI)՝ Ալ Ֆարվանիա նահանգի տարածքում: Ավիաընկերությունը բարձրակարգ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերություն է, որն ամբողջությամբ պատկանում է Քուվեյթի կառավարությանը: Ավիաընկերության պատմությունը սկիզբ է առնում 1954 թվականից, երբ ընկերությունը առաջին անգամ սկսեց Քուվեյթը կապել այլ տարածաշրջանների հետ: Ավիաընկերությունը արագորեն ընդլայնեց իր երթուղիները հաջորդ 65 տարիների ընթացքում եւ այսօր արդեն սպասարկում է աշխարհի շատ կարեւոր երթուղիներ:

Քուվեյթ Էյրվեյզըը թռչում է հինգ տասնյակը գերազանցող ուղղություններով ավելի քան 30 երկրներում Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքներում:

Քուվեյթ Էյրվեյզի օդանավերն ունեն ինքանտիպ դիզայն՝ Քուվեյթի Պետություն գրությամբ:

2025 թվականի ապրիլի դրությամբ Քուվեյթ Էյրվեյզի օդային նավատորմը ներառում է հետեւյալ ինքնաթիռները՝ 9 Էյրբաս Ա320neo, 4 Էյրբաս Ա330-800, 1 Էյրբաս Ա330-900 եւ 10 Բոինգ 777-300ER։

Քուվեյթ Էյրվեյզն իր ուղեւորներին առաջարկում է գլխավորապես երեք ճամփորդական դասեր՝ էկոնոմ, բիզնես եւ առաջին: Սակայն այն թռիչքները, որոնք սպասարկում են Բոինգ 777-300 ինքնաթիռներով, կա լրացուցիչ եւ մեկ դաս, որը կոչվում է Ռոյալ Կլաս:

Էկոնոմ դաս. էկոնոմ դասի ուղեւորներին առաջարկվում է ժամանցի եւ սննդի տարբերակներ: Առկա է ավելի շատ տարածություն, ինչպես նստատեղերի, այնպես էլ ուղեւորների միջեւ:

Առաջին կարգ. ուղեւորները վայելում են իրենց անձնական տարածությունը Քուվեյթ Էյրի առաջին դասի փակ սյուիտներով եւ հանգստանում են ամբողջովին 180 աստիճան թեքվող նստատեղում: Առկա են բիզնես դասի բոլոր տեսակի հարմարությունները, ինչպիսիք են՝ օդանավակայանի լաունջ մուտքը եւ բարձրակարգ սնունդը, խմիչքները, ինքնաթիռում տրմադրվող վերմակները: Բացի այդ, Քուվեյթ Էյրվեյզը առաջին կարգի ուղեւորներին Լոնդոնի օդանավակայանում առաջարկում է լիմուզինային ծառայություններ:

Ռոյալ Դասը հասանելի է միայն ավիաընկերության առաջատար B777 օդանավերում: Շքեղության այնպիսի աստիճան, ինչը լավագույնս առանձնացնում է ծառայության առաջնակարգ մակարդակը: Ուղեւորները բարձրակարգ խոհանոցից կարող են ընտրել մի քանի ուտեստներ: Օդանավում առաջարկվում է ժամանցի հարմարությունների տարբերակներ, որոնք թռիչքը դարձնում են ավլի հաճելի եւ ուրախ:

Բիզնես դաս. այս դասը մշակված է այն համոզմունքի շուրջ, որ Քուվեյթ Էյրվեյզը հատուկ պարտավորություն ունի ուղեւորներին հասցնելու իրենց նպատակակետ՝ էներգիայի նորացված զգացողությամբ եւ բարելավված հոգեվիճակով: Ծառայությունները թույլ են տալիս ուղեւորներին լիցքաթափել իրենց զգայարանները եւ հանգստացնել իրենց մարմինները Քուվեյթյան ոճով, թռիչքի ընթացքում առաջարկվում է ճաշատեսակների լայն ընտրանի եւ ժամանցի հարմարություններ: Հարմարավետ նստատեղերը թույլ են տալիս լիարժեք հարմարավետություն եւ հանգստություն թռիչքի ընթացքում:

Քուվեյթ Էյրվեյզի Էկոնոմ դասը ուղեւորներին հնարավորություն է տալիս իրենց հետ վերցնելու 23 կգ-անոց ուղեբեռի երկու կտորներ: Ինչ վերաբերում է բիզնես եւ առաջին կարգի ուղեւորներին, ավիաընկերությունն առաջարկում է 32 կգ-անոց երկու կտոր, ինչպես նաեւ պրեմիում տարածք, որտեղ նրանք կարող են գրանցվել:

Քուվեյթ Էյրվեյզի մեկնման սրահները ուղևորներին առաջին անգամ ծանոթացնում են շքեղության և սպասարկմանը, որը նրանց սպասում է օդում: Առաջին եւ Բիզնես դասի ուղեւորները կարող են օգտվել բարեկարգ Bayan լաունջից: Պրեմիում դասի Mubarkiya լաունջն ունի ընդարձակ նստատեղեր, խորտկարան եւ բիզնես գրասենյակ: Ուղեւորները բարձր կգնահատեն նաեւ ավիաընկերության Transit լաունջը՝ իր հանգստացնող մթնոլորտով եւ յուրահատուկ հարմարություններով: