Լեհական LOT Ավիաուղիները (անգլ.՝ LOT Polish Airlines), այսուհետ՝ LOT, Լեհաստանի ազգային ավիափոխադրողն է։ Այն միավորում է ավանդույթներն ու արդիականությունը։ LOT ավիաընկերությունը հիմնադրվել է 1928 թվականի դեկտեմբերի 29-ին Վարշավայում եւ հանդիսանում է աշխարհի ամենահին ավիաընկերություններից մեկը։
LOT-ի նշանաբանն է՝ «Դուք եք ընտրում ուղղությունը» (լեհերեն՝ Ty wyznaczasz kierunek):
LOT- ը ունի Եվրոպայի ամենաարդիական եւ ժամանակակից նավատորմերից մեկը. այն ունի մոտ 100-ի հասնող ժամանակակից օդանավեր:
Կախված Ձեր նպատակակետից եւ հեռավորությունից, Դուք կվայելեք աշխարհի առաջատար ավիաարտադրողների ժամանակակից ինքնաթիռները: Ավիաընկերությունն առաջարկում է ոչ միայն Էկոնոմ Դասի գրավիչ առաջարկներ, այլ նաեւ լրացուցիչ ծառայություններ ներառող Պրեմիում Էկոնոմ Կլաս կամ LOT Բիզնես Կլաս դասեր: Երկար հեռավորությամբ թռիչքների համար LOT -ը օգտագործում է Բոինգ 787 Dreamliner հարմարավետ ինքնաթիռներ:
LOT Ավիաուղիները թռիչքներ է իրականացնում աշխարհի ավելի քան 120 ուղղություններով դեպի Եվրոպայի, Ասիայի ու Հյուսիսային Ամերիկայի 100 -ից ավել միջազգային օդանավակայաններով՝ առաջարկելով ամենահարմար եւ հարմարավետ ճանապարհորդական փորձը: LOT- ն իրականացնում է օրական միջինը 350 չվերթ, որոնք սպասարկում են ամենափորձառու օդաչուները, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ եւ ընկերասեր բորտուղեկցորդուհիները:
Օդանավի Տեսակը | Քանակ | Պատվիրված | Ընդհանուր Քանակ |
Բոինգ 787-9 Dreamliner | 7 | 2 | 9 |
Բոինգ 787-8 Dreamliner | 8 | - | 8 |
Բոինգ 737 MAX 8 | 5 | 10 | 15 |
Բոինգ 737-800 NG | 6 | - | 6 |
Էմբռաէռ 195 | 15 | - | 15 |
Էմբռաէռ 190 | 4 | - | 4 |
Էմբռաէռ 175 | 12 | - | 12 |
Էմբռաէռ 170 | 6 | - | 6 |
Բոմբառդիէռ Q400 | 12 | - | 12 |
Ընդհանուր | 75 | 12 | 87 |
LOT -ի չվերթների լայն շրջանակն ընդգրկում է ուղիղ եւ հեռահար չվերթներ՝ Վարշավաից Նյու Յորք [JFK/EWR], Չիկագո [ORD], Լոս Անջելես [LAX], Մայամի [MIA], Վաշինգտոն ԴիՍի (Կոլումբիայի շրջան) [IAD], Սան Ֆրանցիսկո [SFO], Տորոնտո [YYZ], Պեկին [PEK/PKX], Տոկիո [NRt], Սեուլ [ICN], Սինգապուր [SIN], Դելի [DEL] ու Կոլոմբո [CMB], ինչպես նաեւ Կրակովից՝ Չիկագո [ORD] ու Նյու Յորք [JFK ], Ռզեզովից (Rzeszow) Նյու Յորք [EWR]: LOT-ը նաև աշխատանքներ է տանում իր ուղեւորափոխադրումների ցանցը ընդլայնելու ուղղությամբ՝ օգտագործելով իր Բուդապեշտի երկրորդ օդանավակայանը: Ներկայումս այն Հունգարիայի մայրաքաղաքից առաջարկում է հեռահար չվերթներ դեպի Նյու Յորք [JFK] եւ Սեուլ [ICN]:
LOT -ը Star Alliance ավիաընկերությունների դաշինքի անդամ է: Ուղեւորները, ովքեր թռչում են Լեհական LOT Ավիաուղիներով եւ Star Alliance -ի անդամ այլ ավիաընկերություններով, կուտակում են օդային մղոններ, որոնք նրանք կարող են նվազեցնել իրենց տոմսի արժեքից:
Star Alliance -ի անդամները, որոնք ճանապարհորդում են Լեհական LOT Ավիաուղիների հետ, կարող են ամբողջ աշխարհում օգտվել Star Alliance -ի անդամներին պատկանող լաունջ սպասասրահներից: Miles & More -ը LOT -ի հաճախակի թռիչքների ծրագրի անվանումն է, որը ստեղծվել է Star Alliance - ի այլ անդամների հետ համատեղ: Ի լրումն ավիատոմսերի ամրագրման, ամեն անգամ, երբ Դուք գնում եք ինչ-որ բան Ձեր կրեդիտ քարտով, գնում եք ճանապարհորդական ապահովագրություն կամ գիշերում եք հյուրանոցում, Դուք վաստակում եք օդային մղոններ:
LOT -ի տրանսպորտային հանգույցը գտնվում է Վարշավայի Շոպենի անվան օդանավակայանում: Այն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենամեծ օդային հանգույցներից մեկն է. առանձնանում է օդային հաղորդակցության իր օպտիմալ ցանցով, արագ (մինչև 30 րոպե) փոխանցումներով, թռիչքի ու վայրէջքի հարմար ժամանակներով, ինչպես նաեւ իր դիրքով, գտնվում է Եվրոպայի կենտրոնում` օդանավակայանի հարմար ենթակառուցվածքով: Սրանք այն առավելություններն են, որոնք ուղեւորափոխադրումների լայն հնարավորություն են ընձեռնում LOT -ի համար:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին