asdasd
Ավիաընկերությունների Դաշինքներ
Airline Alliances 2020-02-01 14:00:00

Ավիաընկերությունների դաշինքները գործընկերային հարաբերություններ են երկու կամ ավելի ավիափոխադրողների միջև, որոնք համաձայնվել են էական կետերի շուրջ համագործակցել։ Նման համագործակցության շրջանակներում ավիաընկերությունները կարող են փոխանակել ռեսուրսներ, ընտրել կամ ընդլայնել գործընկերային երթուղիները և նույնիսկ առաջարկել հնարավորություն վաստակել և օգտագործել մղոններ միմյանց պարգևատրման ծրագրերի շրջանակներում։ Դաշինքները կարող են մարքեթինգային բրենդավորում տրամադրել երկրների ներսում միջքաղաքային կոդ-շերինգային կապեր իրականացնող ճանապարհորդների համար: Օրինակ՝ Star Alliance Gold -ի կարգավիճակով մասնակիցները կարող են օգտվել Star Alliance -ի սպասասրահներից ամբողջ աշխարհում: 

 Այս ապրանքանիշը կարող է ներառել միատեսակ լիվերներ (օդանավի լիվերը համապարփակ տարբերանշանների խումբ է, որը ներառում է գույն, գրաֆիկական և տպագրական նույնացուցիչներ, որոնք օպերատորները կիրառում են իրենց օդանավերի նկատմամբ) մասնակից օդանավերի համար: Ավիափոխադրողների առաջատար դաշինքները երեքն են՝ Star Alliance, SkyTeam և Oneworld: Դրանք ավելի են դյուրացնում կապը օդային ճանապարով, մղոների կուտակումը և դրանց օգտագործումը: 1990 -ականների վերջին՝ ավիաընկերությունների դաշինքների հայտնվելուց ի վեր դրանք դարձան ողջունելի նորամուծություն էլիտար կարգավիճակ ունեցող ուղևորների համար, ինչը ճանաչելի է բոլոր գործընկեր ավիաընկերությունների կողմից:

«Դաշինքներն առաջարկում են ավելի շատ քաղաքային զույգեր, սպասարկման հաճախականություններ և սահուն անցում ներքինից միջազգային չվերթներին», - ասում է Ռիչարդ Աբուլաֆիան, Teal ավիացիոն խորհրդատվական ընկերության վերլուծական խմբի փոխնախագահը: «Եվ այս ամենը՝ առանց ապրանքանիշեր, տերմինալներ կամ օդանավակայաններ փոխելու անհրաժեշտության»:

Ավիաընկերությունների դաշինքները հիմնականում զարգացել են գլոբալիզացիայի արդյունքում: Star Alliance ավիաընկերությունների ամենամեծ դաշինքի փոխնախագահ Քրիստիան Կլիքը ասել է, որ Չինաստանում նոր արտադրական օբյեկտների և Եվրոպայում բացվող խոշոր շուկաների առկայության պայմաններում ճանապարհորդները բախվեցին շատ ավելի տարբեր կարիքների հետ անցյալի հետ համեմատած. ավիաընկերությունների աշինքները ստեղծեցին նոր գլոբալ հասանելիություն` բավարարելու ճանապարհորդության այդ աճող պահանջները:

Շատ ավիաընկերություններ որոշում են միանալ ավիաընկերությունների դաշինքներին կոդ-շերինգային չվերթների համար, քանի որ դրանք հնարավոր են դարձնում կոդերի փոխանակումը: Սա նշանակում է, որ ավիաընկերությունը կարող է հրապարակել և վաճառել չվերթը իր սեփական ավիաընկերության նշանակման և չվերթի համարի ներքո, երբ իրականում այն կարող է իրականացվել մի քանի ավիաընկերությունների կողմից: Սա արդյունավետորեն մեծացնում է ավիաընկերությունների առաջարկած ուղղությունների թիվը: Երբևէ թռչե՞լ եք երթուղով, որը պատվիրված է եղել մեկ ավիաընկերությունից, բայց չվերթը իրականացվել է մեկ այլ ավիաընկերության կողմից: Եթե այո, ապա այդ ամենի համար Դուք կարող եք շնորհակալություն հայտնել ավիաընկերությունների դաշինքներին: Կոդ-շերինգային չվերթները թույլ է տալիս հաճախորդներին պատվիրել ավելի մեծ թվով չվերթներ անմիջապես մեկ ավիաընկերության միջոցով, քան այդ ավիաընկերությունն ինքն է իրականացնում: Սա նշանակում է, որ երկարաժամկետ կամ բազմակողմանի տոմսեր կարելի է պատվիրել ամբողջ երթուղով՝ միևնույն ավիաընկերության հետ, չնայած այն բանի, որ թռիչքները կարող են իրականացվել բազմաթիվ ավիաընկերությունների կողմից:

Ուղևորվու՞մ եք ինչ-որ տեղ, որտեղ Ձեր ավիաընկերությունը չի կարող Ձեզ հասցնել: Մի՞թե Ձեր ավիաընկերությունը չունի չվերթ Ձեր ճանապարհորդության երթուղով, որը համապատասխանում է Ձեր ժամանակացույցին: Դաշինքի գործընկեր ավիաընկերություններից մեկը կարող է: Բազմաթիվ երթուղիներ ամրագրելու փոխարեն կարող եք մեկ երթուղի պատվիրել բազմաթիվ գործընկեր ավիաընկերությունների հետ: Կոդի փոխանակումը նշանակում է նաև, որ ճանապարհորդներն ունեն մեկնման ժամանակացույցի ավելի լայն շրջանակ, և որ այդ օպտիմալացման շնորհիվ հաճախ ճանապարհորդության ժամանակը զգալիորեն կրճատվում է: Օդանավակայանի սրահները նույնպես ավելի հարմար են և կարող են կիսվել ավիաընկերությունների միջև:

Այս տրամաբանությամբ Կոդ-շերինգային հասցեատերերը տեղեկացվում են Միավորների և Մղոնների վաստակման և ծախսման մասին: Ամեն անգամ, երբ ուղևորները թռչում են, նրանք միավորներ են կուտակում ապագա ճանապարհորդական զեղչերի և այլ առավելությունների համար: Հաճախորդի համար հիմնական առավելությունն այն է, որ ավիաընկերությունը յուրաքանչյուր թռիչքի համար հաշվարկում է մղոն (հաճախ անվանում են միավոր), ինչը նվազեցնում է ապագա թռիչքների արժեքը:
Այլ առավելությունները ուղևորների համար ներառում են թռիչքի հետ կապված ծառայությունների զեղչեր, ինչպիսիք են ուղեբեռը կամ նստատեղերի ընտրությունը: Հաճախորդները, որոնք մաս են կազմում հաճախակի թռչող ուղևորների համար նախատեսված ծրագրին հաճախ առաջնահերթություն ունեն սպասարկման դասի բարելավման, օդանավակայանի սրահի հասանելիության, վաղ նստեցման և այլնի մեջ: Ծրագրերեը նախատեսված հաճախակի թռչող ուղևորների համար, օգտագործվում են կրեդիտ քարտեր թողարկող ընկերությունների հետ համատեղ: Երբ հաճախորդը գնումներ կատարելու համար օգտագործում է կրեդիտ քարտ, նրանք միավորներ են վաստակում իրենց հաճախակի թռիչքների ակումբում:

Ոչ միայն կարող եք Ձեր մղոնները մարել գործընկեր ավիաընկերությունների հետ թռիչքների ժամանակ, այլև անդամակցության կարգավիճակը առավելություններ է տալիս դաշինքի շրջանակներում բազմաթիվ ավիաընկերությունների համար:

Հնարավոր է, որ դաշինքի ամենակարևոր կողմը հաճախորդների հետ փոխհարաբերությունների կենտրոնացումն է: Բազմաթիվ կոդերով մի քանի ավիաընկերություններ հետ թռչելը կարող է լուրջ գլխացավանք առաջացնել, եթե Ձեր ուղևորության ընթացքում ինչ -որ բան սխալ է տեղի ունենում, հատկապես, երբ ավիաընկերությունները չեն շփվում միմյանց հետ:

Դաշինքները թույլ են տալիս ավիաընկերություններին ուղևորների հետ փոխհարաբերություններում փոխազդել և գործել կենտրոնացված, որպեսզի երբ ինչ-որ բան սխալ ընթանա մեկ ավիաընկերության հետ, ուղևորների հետ փոխհարաբերությունները հնարավոր լինի հարմարեցնել, շտկել, վերագրանցել կամ այլ կերպ շտկել երթուղին՝ նվազագույն դժվարությամբ: