Մալազիական Ավիաուղիներ Մալազիական Ավիաուղիներ

Մալազիական Ավիաուղիներ

Մալայզիական ավիաընկերությունը Մալայզիայի ազգային ավիափոխադրողն է, որը լավագույն թռիչքներն է իրականացնում դեպի Մալայզիա եւ Մալայզիաից դուրս: Թռիչքներն իրականացվում են Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանից ևեւԿոտա Կինաբալուի ու Կուչինգի երկրորդական թռիչքային հանգույցներից դեպի Ասիայի, Ավստրալիայի, Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի ավելի քան 50 ուղղություններով:

  Մալայզիական ավիաընկերությունը օրական տեղափոխում է Մալայզիայի բազմազան մշակութային ժառանգությունից ներշնչված շուրջ 40,000 հյուրեր: Մալայզիական ավիաընկերությունը՝ իր անկրկնելի մալայզիական հյուրընկալության շնորհիվ, Մալայզիայի անկրկնելի բազմազանության մարմնացումն է՝ արտահայտելով նրա հարուստ ավանդույթները, մշակույթն ու հարուստ խոհանոցը:

Մալայզիական Ավիաուղիները առաջնորդվում հետեւյալ տեսլականով՝
_ Սպասելիքների գերազանցում,
_ Մալայզիական հյուրընկալություն,
_ Ավելին, քան պարզապես ավիաընկերության ծածկագիր: MH-ը դա մալայզիական հյուրընկալությունն է:


2015-ի սեպտեմբերից ավիաընկերությունը պատկանում եւ շահագործվում է Malaysia Airlines Berhad-ի կողմից: Այն Մալայզիայի ավիացիոն խմբի (MAG), գլոբալ ավիացիոն կազմակերպության մի մաս է, որը բաղկացած է ավիացիոն բիզնեսի տարբեր պորտֆոլիոներից, որոնք ուղղված են Մալայզիայի օդային ճանապարհորդության կարիքների սպասարկմանը: Մալայզիական ավիաընկերությանն են պատկանում երկու դուստր ավիափոխադրողներ՝ Firefly-ը ու MASwings-ը: Firefly-ը կանոնավոր թռիչքներ է իրականացնում իր երկու հիմնական կետերից՝ Պենանգ ու Սուբանգի միջազգային օդանավակայաններից: Ավիաընկերությունը թիրախավորում է երրորդական քաղաքների: MASwings-ը սեւեռված բորեական թռիչքների վրա:

Մալայզիական ավիաընկերությունն ունի նաեւ բեռնատար օդանավերից բաղկացած նավատորմ, որը շահագործվում է MASkargo դուստր ձեռնարկության կողմից. այն իրականացնում է բեռնատար թռիչքներ, որի կառավարման ներքո է գտնվում Մալայզիական ավիաընկերության բոլոր ուղեւորային թռիչքների բեռնախցիկները:

Լինելով Oneworld Ավիաընկերությունների Դաշինքի անդամ՝ Մալայզիական ավիաընկերությունն առաջարկում է բարձրակարգ ուղեւորափոխադրումներ՝ շուրջ 170 տարածաշրջանների ավելի քան 1000 ուղղություններով ու մուտք է ապահովում աշխարհի ավելի քան 650 օդանավակայանների լաունջ սրահներ: Մալայզիական ավիաընկերությունը Enrich լոյալության ծրագրի անդամ է. ճանապարհորդները վաստակում են ինչպես Enrich Miles, այնպես էլ Elite Miles, երբ թռիչքներ են կատարում Մալայզիական ավիաընկերության կամ ցանկացած այլ OneWorld դաշինքի անդամ հանդիսացող ավիաընկերության հետ՝ համապատասխան թռիչքներով: Ձեր Enrich Miles-ը կարող է մարվել ողջ Oneworld ցանցում, մինչդեռ Elite Miles-ն օգտագործվում է ճանապարհորդի Enrich մակարդակի կարգավիճակը պահպանելու կամ արդիականացնելու համար:

Մալազիական Ավիաուղիները թռիչքներում առաջարկում է երեք դաս՝ Բիզնես, Բիզնես Սուիթ ու Էկոնոմ:

Մալայզիական ավիաընկերությունը Բրիտանական հեղինակավոր Skytrax օդային տրանսպորտի վարկանիշային կազմակերպության կողմից հավաստագրվել է որպես 3-աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանների ու երկնքում մատուցվող ծառայությունների ու անձնակազմի սպասարկման որակի համար: Վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու ըմպելիքներ, IFE, մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես ինքնաթիռների, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: