Օման Էյրը (արաբ. الطيران العماني), Օմանի առաջատար ավիաընկերությունն է. այն սկսել է իր գործեունեությունը 1993 թվականից: Սկսելով իր ավիափոխադրումները որպես տարածաշրջանային ավիաընկերություն՝ Օման Էյրը այսօր ճանաչված է որպես խոշոր եւ հանրաճանաչ ավիաընկերություն, որը Օմանը կապում է աշխարհի խոշորագույն քաղաքների հետ: Օման Էյրը մեծ դեր է խաղացել մայրաքաղաք Մասկատը Մերձավոր Արեւելքում օդային առաջատար հանգույց դարձնելու եւ առեւտրային, արդյունաբերական ու զբոսաշրջության գործունեությանն աջակցելու գործում: Օման Էյրը միմյանց է կապում 27 երկրների ավելի քան 50 ուղղություններ: Միայն Հնդկաստանի ուղղությամբ ավիաընկերությունը առաջարկում շուրջ 11 երթուղիներ:
Օման Էյրն ունի կոդշեյրինգային համաձայնագրեր հետեւյալ ավիաընկերությունների հետ՝ EgyptAir, Emirates, Ethiopian Airlines, Etihad Airways, Garuda Indonesia, Gulf Air, Kenya Airways, KLM, Lufthansa, Malaysia Airlines, Qatar Airways, Royal Jordanian, Saudia, Singapore Airlines, SriLankan Airlines, Thai Airways, Turkish Airlines.
Օման Էյրի նավատորմը բաղկացած է ժամանակակից, վառելիքախնայողատար ինքնաթիռներից՝ գրավիչ, յուրահատուկ ինտերիերով, որը աժանացել է զանազան մրցանակների: Անվտանգության եւ ընդհանուր կատարողականի բարելավման համար ինքնաթիռներում տեղադրված են գերժամանակակից սպասարկման սարքավորումներ: Նոր տեխնոլոգիաների, պլանավորման եւ արտադրանքի նորարարության մեջ Օման Էյրի ներդրումները կարեւոր դեր են խաղացել ընկերության՝ ավիացիոն արդյունաբերության մեջ լրջագույն հաջողություններ արձանագրելու համար:
Օման Էյրն առաջարկում է 2 դասի ծառայություններ՝ էկոնոմ և Բիզնես դասեր:
2025 թվականի հունվարի դրությամբ Օման Էյրի օդային նավատորմում ընդգրկված են ժամանակակից գերարդիական 40 ինքնաթիռներ. ավիաընկերությունը առաջիկայում պլանավորում է ձեռք բերել եւս 4-ը: Նավատորմը ներառում է բազմակողմանի Էյրբասի՝ Ա330-200 եւ Ա330-300 օդանավեր, ինչպես նաեւ Բոինգ մոդելների հզոր շարք՝ դինամիկ 737-800, արդյունավետ 737-900ER, նորարարական 737 MAX 8 եւ շքեղ Բոինգի՝ 787-8 ու ավելի մեծ 787-9 Դրիմլայներ ինքնաթիռները: Ժամանակակից օդանավերի այս տպավորիչ համակցությունը Օման Էյրին թույլ է տալիս ավիափոխադրումների ոլորտում նոր բարձունքներ նվաճելուն:
Օման Էյրի ներկայիս ապրանքանիշի կարեւորագույն կետը վերացական խորհրդանիշ է, որը կարող է մեկնաբանվել որպես թռչնի թեւ, ջահի բոց կամ պարզապես դինամիկ ցնցում կամ պտտահողմ: Իսկ դրա ներքեւի հատվածում արաբերեն եւ անգլերեն գրված է ավիաընկերության անվանումը:
Բրիտանական հեղինակավոր Skytrax -ի կողմից իր օդանավակայանի եւ թռիչքային արտադրանքի և անձնակազմի ծառայությունների որակի համար Օման Էյրը դասկարգվել է 3 աստղանի ավիաընկերությունների շարքին. այն ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ և խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն, իսկ ծառայությունների վարկանիշը վերաբերում է ինչպես սպասարկող անձնակազմին, այնպես էլ ցամաքային անձնակազմին:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին