Պեգասուս Ավիաուղիները թռիչքներ է իրականացնում արդեն 20 տարի և հանդիսանում է Թուրքիայի ամենակայացած մասնավոր ավիաընկերությունը: Այն բյուջետային (Low Cost) ավիափոխադրող է, որի կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլի Պենդիք քաղաքի Քուրթքյոյ շրջանում և բազաներ ունի թուրքական մի քանի օդանավակայաններում:
Պեգասուսը տրամադրում է մատչելի գներով կետից կետ փոխադրման հնարավորություններ՝ կարճ և միջին հեռահարության թռիչքների երթուղիներով և նպատակ ունի հյուրերի համար ստեղծել թռիչքների լայն ցանց՝ թռիչքների բարձր հաճախականությամբ:
Պեգասուսի փորձառու օդաչուները, սպասարկող պրոֆեսիոնալ անձնակազմը և օգտագործվող նորագույն թվային տեխնոլոգիաները ապահովում են թռիչքների առավելագույն անվտանգությունը: Ավիաընկերության նպատակն է՝ լինել Թուրքիայի ամենապարտաճանչ ավիաընկերությունը:
Պեգասուսը վարում է մատչելի և ճկուն գնային քաղաքականություն՝ հաշվի առնելով որակը և հաճախորդների գոհունակությունը:
Պեգասուս Ավիաուղիների նավատորմը բաղկացած է 94 ինքնաթիռից։ Պեգասուսի օդային նավատորմը բաղկացած է 33 Բոինգ Բ737 - 800, 42 Էյրբաս Ա320 - 200neo, 12 Ա320-200ceo, 7 Էյրբաս Ա321-200neo:
Պեգասուսը շահագործում է մեկ դասի սրահի (ինտերիերի) կոնֆիգուրացիա իր բոլոր ինքնաթիռներում: Բոլոր ուղևորներին հասանելի է «Թռչող սրճարան», որտեղ հավելավճարով տրամադրվում են սնունդ և խմիչքներ:
Պեգասուս Ավիաուղիների թոփ զբոսաշրջային ուղղություններն են՝
Պեգասուս Ավիաուղիները կոդշեյրինգային համօգտագործման համաձայնագրեր ունի հետևյալ ավիաընկերությունների հետ՝ Alitalia, Flynas, KLM:
Pegasus Hava Tasimaciligi A.S հիմնադրվել է որպես համատեղ ձեռնարկություն 1990 թվականին Aer Lingus Group, Silkar Yatirim ve Insaat Organizasyonu A.S. և Net Holding A.S.-ի հետ. այն առևտրային շահագործման է հանձնել երկու ինքնաթիռով։
2005 թվականին Esas Holding A.S.-ի կողմից ձեռք բերելուց հետո Պեգասուսը սկսեց կանոնավոր ներքին չվերթները նույն տարվա նոյեմբերին և դարձավ 4-րդը՝ Թուրքիայում առաջատար կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների շարքում:
2011 թվականին Պեգասուս ավիաընկերությունը ընդլայնեց է իր թռիչքային ցանցը. 19 ուղղություններ Թուրքիայի ներսում և 30 միջազգային ուղղություններով՝ ընդհանուր առմամբ 22 երկրներում սպասարկելով շուրջ 49 ուղղություններ։
2013 թվականին, նախնական հրապարակային առաջարկից հետո գործընկերության վերջնական կառուցվածքի համաձայն, ավիաընկերության բաժնետոմսերի 34.5%-ը «PGSUS» ծածկագրով լողացող է Ստամբուլի Borsa-ում, իսկ 65.5%-ը պատկանում է Esas Holding A.S.-ին:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին