Քանթաս Ավիաուղիներ Քանթաս Ավիաուղիներ

Քանթաս Ավիաուղիներ

Քանթասը (անգլերեն՝ Qantas) Ավստրալիայի ազգային ավիափոխադրողն է եւ ներկայումս հանդիասնում է աշխարհի առաջատար միջմայրցամաքային ավիաընկերություններից մեկը: Ունենալով համաշխարհային ծածկույթ, այն Ավստրալիայի ամենահեղիանակավոր բրենդներից մեկն է, հանդիսանում է նաեւ Jetstar Airways -ի սեփականատերը, որը իրականացնում է ներքին տարածաշրջանային եւ միջազգային ավիափոխադրումներ: Ավիաընկերությունը տեղակայված է Սիդնեյի Մասկոտ արվարձանում՝ Սիդնեյի օդանավակայանի իր հիմնական հանգույցի կողքին:

Քանթասը հեղինակավոր Oneworld ® ավիաընկերությունների դաշինքի հիմնադիր անդամ է:

 Քանթասը 2020 թվականին իր 100-ամյակը արդեն նշեց որպես «Ավստրալիայի Ոգին» իր մեջ կրող ազգային ավիափոխադրող: Քանթասը երազում է մեծ, թռչում ավելի հեռու եւ ապագան դարձնում է ավելի լուսավոր: Այն հիմնադրվել է 1920 թ.-ին Ավստրալիայի Քվինսլենդ  նահանգում՝ դառնալով Ավստրալիայի խոշորագույն ներքին եւ միջազգային խոշոր ավիափոխադրողներից մեկը: Քանթասը իր միջազգային ուղեւորափոխադրումները սկսել է 1935 թվականի մայիսից։
Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններ Պոլ Մաքգինեսնն ու Հադսոն Ֆիշը նախատեսում էին ստեղծել Ավստրալիան աշխարհին կապող օդային ծառայություններ մատուցող ավիաընկերություն: Նրանք վերջերս էին ավարտել Ավստրալիայի Model T Ford -ի առաջին ցամաքային ավտոմոբիլային հետազոտությունը հյուսիսային Ավստրալիայում: «Queensland and Northern Territory Aerial Services Ltd» -ն գրանցվեց որպես բիզնես 1920 թվականի նոյեմբերի 16 -ին: Հիմնադիր նախագահ Ֆերգյուս Մակմաստերը գրել է, որ Քանթասը «ANZAC -ի ոգով»: Քանթասի առաջին օդային հանգույցները կենսական կապ էին ապահովում Քուինսլենդի արեւմտյան բնակիչներին, ովքեր ոգեւորությամբ արձագանքում էին՝ բաժնետոմսեր գնելով եւ օդային ճանապարհորդություններ կատարելով:

Սկզբնապես հանդես գալով որպես  «Queensland and Northern Territory Aerial Services Limited» (QANTAS), Քանթասը լայնորեն ճանաչված էր որպես աշխարհի առաջատար միջմայրցամաքային ավիաընկերություն եւ համարվում էր Ավստրալիայի ամեահեղինակավոր ապրանքանիշերից մեկը: Քանթասը ձեռք է բերել ընկերության հեղինակությունը իր անվտանգության, գործառնական հուսալիության, նախագծման ու սպասարկման, ինչպես նաեւ հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի շնորհիվ:

Քանթաս Խմբի հիմնական գործունեությունը ավիաընկերությունների երկու փոխլրացնող բրենդերի՝ «Քանթասի» եւ «Ջեթսթար»-ի ուղեւորափոխադրումներն են: Այս երկու բրենդները մատուցում են տարածաշրջանային, ներքին եւ միջազգային ավիափոխադրումների ծառայություններ։ Խմբի դուստր ձեռնարկությունների լայն պորտֆոլիոն իր մեջ է ներառում տարատեսակ ծառայություններ եւ ծրագրեր՝ Քանթասի բեռնափոխադրող ձեռնարկություններից մինչեւ Քանթասի «Frequent Flyer»:

Քանթաս ավիաընկերության կարգախոսն է՝ «Մեր թռչելու պատճառը Դուք էք»:
 
Ինչպես նշում է airfleets.net -ը, Քանթասը շահագործում է Էյրբաս Ա330, Էյրբաս Ա380, Բոինգ 737 եւ Boeing 787 ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմ, որում առկա է ընդհանուր առմամբ 114 ինքնաթիռ:
 
Ներկայումս Քանթասը թռիչքներ է իրականացնում բոլոր մայրցամաքների 182 ուղղություններով: Քանթասն առաջարկում է թռիչքներ չորս տարբեր դասեր՝ Էկոնոմ Դաս, Պրեմիում-էկոնոմ Դաս, Բիզնես Դաս ու Առաջին Կարգ:

Բրիտանական հեղինակավոր Skytrax օդային տրանսպորտի վարկանիշային գործակալության կողմից Քանթասը հավաստագրվել է որպես 4-աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանի որակի ու օդանավերում առաջարկվող ապրանքների ու ծառայությունների սպասարկման, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ անձնակազմի համար: Ծառայության վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու ըմպելիքներ, IFE, մաքրություն եւ այլն. ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես խցիկների, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: