Քաթար էյրվեյսը Մերձավոր Արեւելքի լավագույն ավիաընկերություններից մեկն է: Այն իր բարձրակարգ ծառայություններով մեծ համբավ ունի ամբողջ աշխարհում: Արաբները ավանդաբար հյուրընկալ են, ուստի նրանց ուղևորները, որպես հյուրեր, մշտապես բարձունքում են: Ավիաընկերությունը ամեն օր իր՝ վերջին սերնդի ավելի քան 200 ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմի միջոցով եւ սպասարկման անզուգական մակարդակով, գլոբուսի վրա միացնում է ավելի քան 130 ուղղություն: Քաթար էյրվեյսը գործում է Դոհայի Համադ միջազգային օդանավակայանի 5 աստղանի հանգույցից:
Ավիաընկերության ապրանքանիշի վրա կա արաբերեն եւ լատինատառ ավիաընկերության անվանումը: Գրության կողքին կա սպիտակ այծքաղ. այն Կատարի ազգային խորհրդանիշներից մեկն է:
Քաթար էյրվեյսը հիմնադրվել է 1993 թվականի նոյեմբերի 22-ին: Ավիաընկերությունը 2013-ի հոկտեմբերից Oneworld դաշինքի անդամ է եւ Պարսից ծոցի առաջին ավիաընկերությունն է, որը դարձել է երեք խոշոր ավիաընկերությունների դաշինքներից մեկի անդամը:
Քաթար էյրվեյսը Կատարի ազգային ավիափոխադրողն է: Ընկերությունն ամբողջությամբ պատկանում է Կատարի կառավարությանը: 2019 թվականի մարտի դրությամբ Քաթար էյրվեյս Գրուպում աշխատում էր ավելի քան 45,000 մարդ, որից 32,000-ը աշխատում էին անմիջապես ավիաընկերության համար:
2020 թվականի փետրվարի դրությամբ Քաթար էյրվեյսը Միջազգային ավիաուղիների խմբի (IAG) ամենամեծ բաժնետերն է՝ բաժնետոմսերի 25,1%-ով:
Քաթար էյրվեյսի գլխավոր նավատորմը բաղկացած է հետևյալ ինքնաթիռներից. Էյբաս Ա-319, Էյբաս Ա-320, Էյբաս Ա-321, Էյբաս Ա-330-200, Էյբաս Ա-330-300, Էյբաս Ա-340-600, Էյբաս Ա-350-900, Էյբաս Ա-350-1000, Էյբաս Ա-380, Բոինգ 777-200, Բոինգ 777-300, Բոինգ 787-8:
Քաթարն ունի բազմաթիվ ստորաբաժանումներ, այդ թվում՝ Qatar Aircraft Catering Company, Doha International Airport, Qatar Airways Holidays, United Media Int, Qatar Duty-Free, Qatar Aviation Services, Qatar Distribution Company եւ Qatar Executive.
Քանի որ մեր օրերեում ավիացիան բախվում է իր ամենամեծ մարտահրավերին, Քաթար էյրվեյսը շարունակում է մշտապես հավատարիմ մնալ իրենց ինքնաթիռների անվտանգության եւ հիգիենայի ամենաբարձր չափանիշների ապահովմանը: Քաթարն աշխարհում առաջին գլոբալ ավիաընկերությունն է, որը հասել է Skytrax միջազգային ավիափոխադրումների վարկանիշային կազմակերպության հեղինակավոր 5-աստղանի COVID-19 ավիաընկերության անվտանգության վարկանիշին:
Քաթար էյրվեյս ավիաընկերության ղեկավարը կոչ է արել աշխարհի երկու խոշորագույն ինքնաթիռ արտադրողներին թուլացնել պահանջները խոցելի ավիափոխադրողների հանդեպ, որոնք ցանկանում են նոր ինքնաթիռներ ձեռք բերել` ասելով, որ ապագա հարաբերությունները վտանգված են:
_ Էյրբասն ու Բոինգը պետք է հետաձգեն վճարումները մինչև առնվազն 2022 թվականը,- Bloomberg հեռուստաընկերությանը հայտնել է գործադիր տնօրեն Աքբար Ալ Բեյքերը: Քաթար էյրվեյսի պատվերների քանակը գրեթե 50 միլիարդ դոլար է:
«Բոինգիի եւ Էյրբասի համար կարևոր է ցույց տալ իրենց հաճախորդներին, որ իրենք իրենց կողքին են ոչ միայն լավ ժամանակներում, այլ նաև վատ ժամանակներում», - ասել է նա հարցազրույցներից մեկում: «Եթե նրանք չհամաձայնեն, նրանք հավերժ կկորցնեն մեզ՝ որպես հաճախորդ»:
1997 թվականից, Քաթար էյրվեյսի գործարկումից ի վեր, ավիաընկերությունը վաստակել է բազմաթիվ մրցանակներ եւ շնորհակալագրեր՝ դառնալով աշխարհի ավիաընկերությունների էլիտար խմբից մեկը, որը բրիտանական հեղինակավոր Skytrax-ի կողմից 5 աստղանի վարկանիշ է ստացել իր օդանավակայանի որակի, ինչպես նաև արտադրանքի ու անձնակազմի սպասարկման որակի համար: Խցիկների նստատեղերը ու հարմարությունները, սնունդը եւ խմիչքը, ինչպես նաեւ IFE- ը համահունչ են համաշխարհային լավագույն փորձին եւ հինգաստղանի սրահի անձնակազմի ծառայություններին:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին