Royal Jordanian Royal Jordanian

Royal Jordanian

Royal Jordanian-ը հիմնադրվել է 1963 թվականին. այն Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային ավիափոխադրողն է։ Ավիաընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Հորդանանի Ամման քաղաքի Թագուհի Ալիա Միջազգային Օդանավակայանում (AMM): Շաբաթական ավելի քան 500 չվերթով այն սպասարկում է 30 երկրների 45 երթուղիներ Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում եւ Հյուսիսային Ամերիկայում: 2007 թվականին Royal Jordanian-ը մասնակիորեն սեփականաշնորհվեց. մինչ այդ Հորդանանի կառավարությանն էր պատկանում ավիաընկերության բաժնետոմսերի մեծամասնությունը:

2007 թվականին Royal Jordanian-ը միացավ Oneworld ավիաընկերությունների դաշինքին։

Royal Jordanian-ը կոդշեյրինգային համաձայնագրեր ունի հետեւյալ ավիաընկերությունների հետ՝ Ամերիկյան Ավիաուղիներ, Բրիտանական Ավիաուղիներ, Էթհիադ Էյրվեյս, Gulf Air, Իբերիա, Մալազիական Ավիաուղիներ, Middle East Airlines, Օման Էյր, Քաթար Էյրվեյս, Royal Air Maroc, S7 Ավիաուղիներ, Թյուրքական Ավիաուղիներ:

Royal Jordanian-ի կարգախոսն է. «Այնպես, ինչպես ուզում ես թռչել»:

Իր հիմնադրումից ի վեր Royal Jordanian-ին հաջողվել է վերածվել տարածաշրջանային առաջատար ավիաընկերություններից մեկը: Ներկայումս ավիաընկերության օդային նավատորմում առկա է 29 արդիական ինքնաթիռներ. 9 Էյրբաս ԱA320-200, 1 Էյրբաս Ա320neo, 3 Էյրբաս Ա321-200, 7 Բոինգ 787-8 Դրիմլայներ, 3 Էմբրայեր E190-E2, 2 Էմբրայեր E195-E2, 2 Էմբրայեր ERJ-175, 1 Էմբրայեր ERJ-195 եւ 1 Gulfstream G700 (GVIII-G700):

Միջազգային ասպարեզում Royal Jordanian-ին հաջողվել է ամուր հիմքեր հաստատել ավիացիոն շուկայում՝ իր վստահելի հեղինակության եւ հայտնի ծառայությունների շնորհիվ:

Royal Jordanian-ն առաջարկում է ճանապարհորդության երկու դաս՝ Էկոնոմ եւ Crown:

Ընկերությունը իր Էկոնոմ դասի ուղեւորներին միջին եւ հեռահար թռիչքներում համեղ ուտեստներ է մատուցում, իսկ ավելի կարճ թռիչքների ժամանակ մատուցվում են թեթեւ նախուտեստներ: Էկոնոմ դասի ճաշացանկը միավորում է ավելի քան 40 համեղ ուտեստներ տեղական եւ միջազգային խոհանոցից, որոնք ներառում են օրվա երեք հիմնական կերակուրները՝ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք: Ուղեւորները կարող են նաեւ կերակուր ընտրել հատուկ ցանկից, որը մշակվել է կրոնական կամ սննդակարգի նախասիրություններին համապատասխանելու համար:

Վայելեք թագավորական շքեղությունը Crown դասի թռիչքներում: Բացահայտեք հարմարավետության եւ անդորրության աշխարհը այս դասի չվերթներում: Այս դասում նստատեղերը սովորականից ավելի լայն են, ոտքերի համար նախատեսված տարածքը ավելի ընդարձակ: Անկախ նրանից, թե դուք աշխատում եք, թե պարզապես հանգստանում եք, Royal Jordanian-ն կապահովի, որպեսզի Դուք հանգիստ թռչեք:

Ընտրված ինքնաթիռներում ձեր նախընտրած նստատեղը անխափան կերպով վերածվում է շքեղ հարթ մահճակալի: Հեռահար չվերթների ժամանակ հրաժեշտ տվեք անհանգիստ գիշերներին՝ պառկեք եւ վայելեք Ձեր հանգիստ քունը:

Սկսեք ձեր գործուղումը հենց Crown Check-in-ից, որտեղ ձեզ կվերաբերվեն այնպես, ինչպես հարգարժան հյուրին է արժանի: Այն պահից, երբ դուք կմտնեք Crown Check-in, դուք կդառնաք թիվ մեկ առաջնահերթությունը: Ավիաընկերությունը հրավիրում է ձեզ նստել եւ հանգստանալ Crown Check-in-ի բացառիկ տարածքում՝ հեռու օդանավակայանի աղմուկից եւ ամբոխից, մինչդեռ ավիաընկերության թիմը այդ ընթացքում կհոգա Ձեր ճանապարհորդության, ուղեբեռի եւ գրանցման մասին:

Ձեր բիզնես ճանապարհորդության առաջին կանգառը հասանելի է բացառապես Crown դասի եւ Royal Club-ի անդամներին՝ Platinum, Gold կամ Silver, oneworld Emerald, Sapphire եւ Ruby մակարդակներում:

Ուղեբեռի եւ նստեցման կտրոն ստանալը թույլ են տալիս արագ անցման: Ստուգման եւ ներգաղթի ընթացակարգերի ավարտից հետո ուղեւորները կարող են անմիջապես մուտք գործել եւ օգտվել հարմարավետ Crown լաունջ սպասասրահի հարմարություններից, որը գտնվում է անմաքս խանութների եւ ռեստորանի հարեւանությամբ. հետեւաբար այցելուներին առաջարկվում է շքեղ ծառայություններ եւ շքեղ հանգստավայր՝ համեղ ուտեստներով, խորտիկներով եւ խմիչքներով, գերարագ Wi-Fi կապով, հարմար համակարգչային տերմինալներով եւ այլ բիզնես ծառայություններով։

Royal Jordanian-ը բրիտանական հեղինակավոր Skytrax-ի կողմից հավաստագրվել է որպես 3 աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանի որակի եւ ինքնաթիռի արտադրանքի ու անձնակազմի սպասարկման համար: Ծառայությունների եւ ապրանքների վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն, իսկ սպասարկման վարկանիշը նախատեսված են ինչպես օդանավի սրահի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: