Ամերիկյան Tradewind Aviation ավիաընկերությունը իր գործունեությունը ծավալում 2001 թվականից՝ գործելով գլխավորապես այն համոզմունքով, որ յուրաքանչյուր թռիչք արժանի է բարձրակարգ ինքնաթիռի, անձնակազմի եւ սպասարկման: Ավիաընկերության կենտրոնական հանգույցը տեղակայված է Օքսֆորդի Ուոթերբերի-Օքսֆորդ օդանավակայանում (OXC), զուգահեռ ընկերությունը օժանդակ գործառնական օդային հանգույցներ ունի նաեւ Նյու Յորքի Վեստչեստեր շրջանի օդանավակայանում (HPN), Պուերտո Ռիկոյի Լուիս Մունյոս Մարին միջազգային օդանավակայանում (SJU) եւ Ֆլորիդայի Ստյուարտի Ուիթեմ Ֆիլդում (SUA) օդանավակայանում: Tradewind Aviation-ը մատուցում է մասնավոր չարտերային եւ կանոնավոր չվերթներ Հյուսիս-արեւելքում, Հարավարեւելքում եւ Կարիբյան ավազանում, ինչպես նաև ինքնաթիռների կառավարման ծառայություններ: Ավիացիոն չարթերային ընկերությունը հատկապես հայտնի է Վեստչեստերից դեպի Նանտակետ ամառային տոմսերի ամրագրմամբ եւ Պուերտո Ռիկոն եւ Սուրբ Բարդուղիմեոսի կղզին միացնող կանոնավոր չվերթներով:
Tradewind-ի կողմից շահագործվող Pilatus PC-12 ինքնաթիռների նավատորմը ապահովում է անվտանգության եւ հարմարավետության ամենաբարձր չափանիշները: Ուղեւորները նախընտրում են բազմաֆունկցիոնալ Pilatus PC-12-ը կարճ հեռահարության թռիչքների եւ փոքր օդանավակայանների համար: Այն տարածաշրջանային օդային ուղեւոորափխադրումների առաջատարն է, որը սպասարկում է այնպիսի շքեղ ուղղություններ, ինչպիսիք են Նանտաքեթը, Մարթաս Վայնյարդը, Սենթ Բարթսը, Վիրջին Գորդան եւ Անգուիլան։
Կանոնավոր չվերթները առաջարկում են մասնավոր ինքնաթիռի հարմարավետություն ու հարմարություններ մեկ տեղի արժեքի դիմաց։ ԱՄՆ-ում ավիաընկերության կանոնավոր չվերթները իրականացվում են Նյու Յորքի տարածքից դեպի Նանտաքեթ եւ Մարթաս Վայնյարդ։ Չվերթները մեկնարկում են մասնավոր FBO տերմինալներից, որոնք ապահովում են արդյունավետ եւ անխափան ճանապարհորդություն Tradewind-ի հյուրընկալ ուղղություններով։ Կարիբյան ավազանում կանոնավոր չվերթները ընդգրկում են Սան Խուանի, Սենթ Բարթսի, Անգուիլայի, Անտիգուայի, Վիրջին Գորդայի և Սենթ Թոմասի ուղղությունները։
Մասնավոր ծառայությունը թույլ է տալիս հյուրերին վերահսկել իրենց ճանապարհորդական փորձը եւ թռչել իրենց սեփական ժամանակացույցով։ 2022 թվականի մարտի 1-ին Tradewind Aviation-ը, Pilatus Aircraft-ի հետ համագործակցությամբ, հայտարարեց, որ 2022 թվականի երրորդ եռամսյակից մինչև 2027 թվականը կստանա 20 Pilatus PC-12 NGX ինքնաթիռ՝ տարեկան չորս ինքնաթիռի չափով։ Ընկերության օդային նավատորմը թույլ է տալիս հյուրերին վայրէջք կատարել իրենց թռիչքի նպատակակետին ավելի մոտ գտնվող օդանավակայաններում, ինչը նրանց թույլ է տալիս առավելագույնս ժամանակ խնայել: Սպասարկող թիմը ուրախ է օգնել ճանապարհորդության յուրաքանչյուր քայլում, ներառյալ անհատական սննդի մատակարարումը, ցամաքային տրանսպորտը եւ այլն: Հարմարավետության, հուսալիության եւ անվտանգության ամենաբարձր մակարդակ ունեցող Pilatus PC-12-ը առանձնանում է իր հերմետիկ եւ օդորակիչով հագեցած սրահով, որտեղ առկա է հավասար եւ ընդարձակ տարածք 8 ուղեւորի համար: Կանոնավոր երթուղիներում Pilatus-ը առաջարկում 8 առջեւի նստատեղ, ինչը թույլ է տալիս ավելի շատ տեղ ունենալ ուղեբեռի համար: Բարձրորակ ծառայությունները մատուցվում են բարձրակարգ ինքնաթիռներով, որոնք ունեն չորս հոգու համար նախատեսված ակումբ, ինչպես նաև առջեւի նստատեղերի երկու շարք եւ փակ զուգարան:
2022 թվականից ի վեր Tradewind-ը պարտավորվել է իր բոլոր չվերթները համապատասխանեցնելու 4AIR մակարդակի 1 ածխածնային չեզոք վարկանիշին: 100% ածխածնային չեզոք թռիչքներով՝ Tradewind-ը իր վրա պարտավորություն է վերցրել կրճատել ածխածնի արտանետումները եւ իր թռիչների շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Tradewind-ի բոլոր չվերթները ֆինանսավորում են ջերմոցային գազերի եւ արտանետումների նվազեցման նախագծեր, որոնք միտված են առոջ եւ կայուն ապագան ունենալու տեսլականին: