Tunisair-ը Թունիսի ազգային ավիափոխադրողն է: Գլխավոր գրասենյակը գտնվում է Թունիսի Թունիս-Կարթագեն միջազգային օդանավակայանի (TUN) հարեւանությամբ գտնվող X երթուղու վրա: Ավիաընկերությունը Թունիսի Կառավարության եւ Էյր Ֆրանսի համատեղ սեփականությունն է։
Tunisair-ը թռիչքներ է իրականացնում դեպի Աֆրիկա, Ասիա, Եվրոպա եւ Հյուսիսային Ամերիկա:
Tunisair-ը կատարում է Թունիսի ներքին շրջանները օդային ճանապարով միմյանց կապելու յուրօրինակ առաքելություն՝ կանոնավոր չվերթներվ Թունիսի բոլոր օդանավակայանները միմյանց կապելով: Ավիաընկերությունը կարեւոր ներդրում ունի նաեւ տեղական եւ միջազգային չարթերային չվերթների զարգացմանը՝ շնորհիվ օպտիմալ նստատեղերի լուծումներով, որը թույլ է տալիս օպտիմալացնել լիցքավորման եւ շահագործման ծախսերը: Ներկայումս ավիաընկերությունը սպասարկում է 5 ներքին եւ 39 միջազգային ուղղություններ 23 երկրներում։
2025 թվականի մայիսի դրությամբ, planespotters.net կայքի տվյալներով, Tunisair-ը ունի 19 ժամանակակաից ինքնաթիռներից բաղկացած նավատորմ՝ 2 Էյրբաս Ա319-100, 10 Էյրբաս Ա320-200, 5 Էյրբաս Ա320neo եւ 2 Էյրբաս Ա330-200։
Ավիաընկերությունն առաջարկում է 2 ճանապարհորդական դաս՝ էկոնոմ եւ բիզնես։
Էկոնոմ դասը մատչելի ճանապարհորդության տարբերակ է այն ուղեւորների համար, ովքեր ցանկանում են թռչել այս ավիափոխադրողով՝ առանց մեծ գումար ծախսելու։ Էկոնոմ դասի նստատեղերն ավելի փոքր եւ ամուր են, քան Բիզնես դասի նստատեղերը, բայց միևնույն ժամանակ առաջարկում են հարմարավետության ընդունելի մակարդակ։ Էկոնոմ դասի ուղեւորները կարող են նաեւ վայելել սահմանափակ սպասարկում թռիչքի ժամանակ, ներառյալ խմիչքներ եւ սնունդ։
Բիզնես դասը ուղեւորներին առաջարկվում է շքեղ եւ հարմարավետ ճանապարհորդական փորձ։ Բիզնես դասի ուղեւորները կարող են նաեւ վայելել բարձրակարգ սպասարկում թռիչքի ժամանակ, ներառյալ համեղ ուտեստներ եւ բարձրակարգ խմիչքներ, ինչպես նաեւ ժամանցային ծառայություններ, ինչպիսիք են ֆիլմերը, հեռուստասերիալները եւ երաժշտությունը։ Բացի այս առավելություններից, Tunisair-ի բիզնես դասի ուղեւորները կարող են նաեւ առաջնահերթ օգտվել նստեցման, գրանցման եւ օդանավակայանի սրահներ մուտք գործելու հնարավորությունից, ինչը ապահովում է ավելի հարմարավետ եւ գործնական ուղեւորություն։
Ավիաընկերության խորհրդանիշը ցատկող խոյն է, որի հետքերով հորիզոնական արագության գծեր են։ Լոգոյի երկու գույների համադրությունն ընտրվել է Թունիսին պատկանելությունը ընդգծելու համար (կարմիր գույն) եւ ավիաընկերության գործունեության բնույթը ներկայացնելու համար (կապույտ գույն), որը սպառողի երեւակայությունն ուղղորդում է դեպի երկինք։
Tunisair-ը Skytrax-ի կողմից հավաստագրվել է որպես 2-աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանում եւ ինքնաթիռում մատուցվող ապրանքների եւ ծառայությունների, ինչպես նաեւ անձնակազմի սպասարկման որակի համար։ Ապրանքանիշի գնահատականը ներառում է նստատեղերը, հարմարությունները, սնունդն ու խմիչքները, IFE-ն, մաքրությունը եւ այլն, իսկ սպասարկման գնահատականը վերաբերում է ինչպես սրահի անձնակազմին, այնպես էլ գետնի վրա աշխատող անձնակազմին։