Tway Air Tway Air

Tway Air

Ճանապարհորդե՜ք T'way Air (TW)-ի հետ։ Որպես հարավկորեական առաջատար ցածրարժեք ավիափոխադրող, այն առաջարկում է անհավանական արժեքներ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ուղեւորափոխադրումների համար։ Ներքին չվերթների համար T'way Air-ը թռչում է այնպիսի հայտնի վայրեր, ինչպիսիք են Բուսանը, Դեգուն, Չեջուն եւ Մուանը։ Միջազգային չվերթների ցանցը տարածվում է ամբողջ Ասիայում՝ այդ թվում՝ Հայկոուն, Նաննինգը, Ցինդաոն, Սանյան, Շանհայ, Հոնկոնգ եւ Մակաոն։ Ուղեւորները կարող են ճանապարհորդել Ճապոնիայի հայտնի այնպիս քաղաքներով, ինչպիսք են Ֆուկուոկան, Օկինավան, Օսական, Սապորոյոն, Տոկիոն կամ թռչել դեպի Հարավարեւելյան Ասիայի այնպիս գոհարներ, ինչպիսիք են՝ Վիենտիան, Սեբու, Քլարկ, Կաոսյունգ, Թայբեյ, Բանգկոկ, Դա Նանգ եւ Հոշիմին քաղաքներ։

T'way Air-ը հիմնադրվել է 2010 թվականի օգոստոսի 8-ին՝ երկու Բոինգ 737-800 ինքնաթիռներով։ Նույն թվականին ավիաընկերությունը ստացավ իր օդային օպերատորի վկայականը (AOC), որով մեկնարկեց ավիաընկերության ներքին չվերթները: Ավիաընկերությունը իր չվերթների մեկնարկը տվեց Գիմպո միջազգային օդանավակայանի (GMP) եւ Չեջու միջազգային օդանավակայանի (CJU) միջեւ։

2013 թվականին ավիաընկերությունն հայտատարեց իր շահութաբերության մեկնարկի մասին։ Արդեն 2014 թվականին T'way Air-ը ներկայացրեց իր յոթերորդ Բոինգ 737-800 ինքնաթիռը։ 2022 թվականի ապրիլին T'way Air-ը ստացավ իր առաջին Էյրբաս Ա330-ը՝ սկսելով սպասարկել Ինչհոնի հեռահար չվերթները։

T'way Air-ը ապահովում է ցածրարժեք ավիաընկերության բավարար փորձառություն՝ բարձրակարգ ծառայություններին մոտ չափանիշներով։ Կարճ հեռահարության թռիչքների համար ոտքերի տարածքը բավարար է, բայց Հարավային Ասիա տանող ավելի երկար երթուղիների համար հարմարավետությունն ավելի սահմանափակ է։ Ավիաընկերությունը ունի լավ նախնական պատվերի տարբերակներ, բայց ինքնաթիռում գնելու տարբերակները եւ գները սահմանափակ են։ Անձնակազմը արդյունավետ է եւ բավականին բարյացակամ։

T'way Air-ի Էյրբաս Ա330-300 ինքնաթիռները ունեն խտացված սրահի կոնֆիգուրացիա, ներառյալ 12 նստատեղ բիզնես դասում եւ մնացած 335-ը՝ էկոնոմ դասում։ Էկոնոմ դասի ուղեւորների համար ուղեբեռի թույլատրելի չափը տարբերվում է՝ կախված սակագնի տեսակից, բայց անվճար է։

Բիզնես դասի ուղեւորները օգտվում են երկու անվճար ճաշից, քառասուն կիլոգրամանոց անվճար գրանցված ուղեբեռից, երկու ձեռքի պայուսակից եւ անկյունային նստատեղից։ Չնայած թռիչքի ժամանակ զվարճանքի հարմարություններ չկան, էկոնոմ դասի նստատեղերն ունեն USB վարդյակներ, մինչդեռ բիզնես դասի նստատեղերն ունեն էլեկտրական վարդյակներ։

Նախապես պատվիրված ճաշը եւ նստատեղի ընտրությունը առաջարկվում են որպես լրացուցիչ ծառայություններ ամրագրման գործընթացում։

T’way Air-ը Skytrax-ի կողմից հավաստագրված է որպես 3-աստղանի ցածրարժեք ավիաընկերություն՝ իր օդանավակայանային եւ ինքնաթիռում մատուցվող ծառայությունների, ինչպես նաև անձնակազմի սպասարկման որակի համար։ Ապրանքանիշի գնահատականը ներառում է սրահի հարմարավետությունը, ուղեբեռի/նստատեղերի վճարները, ինքնաթիռում սննդի եւ խմիչքների գնման հնարավորությունը, սրահի մաքրությունը, իսկ սպասարկման գնահատականը վերաբերում է ինչպես սրահի, այնպես էլ վերգետնյա անձնակազմին։