Վիետնամական Ավիաուղիները հիմնադրվել է 1995 թվականի մայիսի 27-ին: Այն Վիետնամի ազգային ավիափոխադրողն է եւ համարվում է Հարավարեւելյան Ասիայի խոշոր ավիափոխադրողներից մեկն է: «Հասնել ավելինին» կարգախոսի ներքո, ավիաընկերությունը սպասարկում է 22 ներքին եւ 29 միջազգային երթուղիներ՝ օրեկան միջինը 400 չվերթով աշխարհի խոշոր քաղաքները կապում է Վիետնամի, Լաոսի, Կամբոջայի եւ Մյանմայի հայտնի ճանապարհորդական ուղղություններին: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Հանոյի Լոնգ Բիեն թաղամասում, իսկ օդային հանգույցները տեղակայված են Նոյ Բայի (HAN) եւ Թան Սոն Նհատ միջազգային օդանավակայաններում (SGN):
Վիետնամական Ավիաուղիները վճռորոշ դեր է խաղում երկրի տնտեսական զարգացման գործում։ Նրան է պատկանում տարածաշրջանային ավիաընկերություն Vietnam Air Service Company-ի 100%-ը եւ լոուքոսեր Pacific Airlines-ի 70%-ը:
Վիետնամական ավիաուղիները 2010 թվականի հունիսին դարձավ SkyTeam-ի անդամ։
2015 թվականին Վիետնամի ավիաընկերությունը դարձավ աշխարհում առաջին ավիաընկերությունը, որը միաժամանակ շահագործեց ոչ միայն նոր սերնդի Բոինգ 787-9 Դրիմլայները, այնպես էլ Էյրբաս Ա350-900 XWB ինքնաթիռները:
Այսօր Վիետնամական Ավիաուղիները ունի տարածաշրջանի ամենաարդիական եւ ամենաերիտասարդ նավատորմերից մեկը: Վիետնամական ավիաուղիների օդային նավատորմը ներկայումս ներառում է 96 ինքնաթիռ՝ 3 Էյրբաս Ա320neo, 42 Էյրբաս Ա321-200, 20 Էյրբաս Ա321neo, 14 Էյրբաս Ա350-900, 11 Բոինգ 787-9 Դրիմլայներ եւ 6 Բոինգ 787-10 Դրիմլայներ:
Վիետնամական ավիաուղիներն առաջարկում է ծառայությունների երեք դաս՝ Էկոնոմ, Պրեմիում-Էկոնոմ եւ Բիզնես:
Էկոնոմ դասը հասանելի է Վիետնամական ավիաուղիների կողմից իրականացվող բոլոր չվերթներում: Թռիչքներում մատուցվում են նախուտեստներ եւ տաք կերակուրներ:
Վիետնամական ավիաուղիների Պրեմիում Էկոնոմ դասի նստատեղերի ավելի լայն են, ոտքերի համար առակա է հավելյալ տարածք: Այս դասը առաջարկվում է միայն Բոինգ 787-9 Դրիմլայներով կամ Էյրբաս Ա350-900-ով իրականացվող թռիչքներում: Պրեմիում Էկոնոմ դասով նախատեսված յուրաքանչյուր թռիչքի ժամանակ տաք կերակուրներ են մատուցվում վիետնամական համեղ ուտեստների եւ համաշխարհային հանրաճանաչ խոհանոցի լայն մենյուով: Տրվում են նաեւ անձնական խնամքի պայուսակներ՝ առաջին անհրաժեշտության հարմարություններով։ Հեռահար թռիչքներում Premiere ապրանքանիշի օծանելիքները հասանելի են զուգարանում:
Բիզնես դասը ավիաընկերության կողմից առաջարկվող երեք ճանապարհորդական դասերից ամենաբարձրն է: Ինչպես շատ ավիաընկերությունների բիզնես դասի սրահների դեպքում, այս դասում առաջարկվող հարմարությունները էապես տարբերվում են էկոնոմ դասից՝ աչքի ընկնելով ավելի շատ ծառայություններով եւ հասանելի ապրանքատեսակներով: Յուրաքանչյուր նստատեղ հագեցած է գոտկատեղի հենարանով եւ անհատական սենսորային էկրանով, որն ի վիճակի է ապահովել AVOD: Տաք կերակուրներ են առաջարկվում երկու ժամից ավելի թռիչքների ժամանակ։
Վիետնամական Ավիաուղիները ճանաչվել է տարածաշրջանի առաջատար ավիաընկերություններից մեկը՝ շնորհիվ իր ժամանակակից նավատորմի, նորարարության ու զարգացման նվիրվածության համար. այդ պատճառով միջազգային եւ տեղական փորձագետների կողմից ավիաընկերությունը արժանացել է բարձր գնահատականի եւ մի շարք այլ հեղինակավոր մրցանակների:
Բրիտանական հեղինակավոր Skytrax ավիաընկերությունների եւ օդանավակայանների վարկանիշային կազմակերպության կողմից Վիետնամական Ավիաուղիները երեք տարի անընդմեջ դասակարգվել է 4 աստղանի ավիաընկերությունների շարքում:
Վիետնամական Ավիաուղիները, իր զարգացման 20 տարիների ընթացքում երկնիշ աճի տեմպերով գլխավորել է Վիետնամի ավիացիոն շուկան, որը, իրավմամբ, աշխարհի ամենաարագ զարգացող ներքին շուկաներից մեկն է: Միջազգային հանրաճանաչ ապրանքանիշով, որի կարեւոր բաղկացուցիչ մասն է վիետնամական ավանդական մշակույթը, ավիաընկերությունը դիրքավորվում է որպես ժամանակակից փոխադրող եւ ընկերությունը նպատակ ունի հասնելու 5 աստղանի կարգավիճակի եւ դառնալու Ասիայի առաջատար ավիաընկերությունը:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին