Վիրջին Ատլանտիկ Վիրջին Ատլանտիկ

Վիրջին Ատլանտիկ

Վիրջին Ատլանտիկ ավիաընկերությունը իր թռիչքների մեկնարկը տվել է 1984 թվականին: Ավիաընկերության գործունեության առաջին իսկ օրվանից ավիափոխադրողը լայն ընտրության հնարավորություն բացեց իր ուղեւորների առջեւ. զվարճալի, ընկերական, բարձրորակ ծառայությունների լայն ընտրություն, որը ճանապարհորդությունը հասանելի դարձրեց բոլորին:

Վիրջին Ատլանտիկի եռանդուն նախագահ Ռիչարդ Բրենսոնը ամեն ինչ արեց իր բիզնեսի ճանաչելիությունը բարձրացնելու համար. իր մասնակցությամբ օդապարիկով թռիչքներ, Մանհեթենի բարձրահարկերից պարաշյուտով թռիչքներ կամ համբուրվելը հայտնի «Սփայս Գըրլզ»-ի (անգլիացի աղջիկների երաժշտական խումբ. Spice Girls) աղջիկների հետ եւ այլն:

Վիրջին Ատլանտիկը սպասարկում է իր 45 ուղղություններից բաղկացած ցանցը, որն ընդգրկում է 27 երկրներ, այդ թվում 13 ԱՄՆ խոշոր քաղաքներ:

Ավիաընկերությունը իր լոնդոնյան Հիթրոու օդանավակայանից եւ Մանչեսթերում գտնվող երկրորդական օդային հանգույցից ուղիղ չվերթներ է իրականացնում Հյուսիսային Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի գլխավոր ուղղություններով: Բացի այդ, ընկերությունը սեզոնային թռիչքներ է իրականացնում նաեւ Բելֆաստից, Էդինբուրգից եւ Գլազգոյից:

Անկախ նրանից, թե դուք թռչում եք ԱՄՆ-ի խոշոր քաղաքներ կամ պատրաստվում էք գնալ Ասիայի մշակութային հրաշալիքների հետքերով կամ մտադիր էք հանգստանալ արեւոտ Կարիբյան ծովում, իմացած եղեք, որ Վիրջին Ատլանտիկի երթուղային ցանցը կապահովի ձեր անթերի եւ բարձրակարգ չվերթները ամբողջ աշխարհի հետ:

Ժամանակակից նավատորմն ունի 45 ինքնաթիռ, այդ թվում՝ վերջին սերնդի Էյրբաս Ա350-1000 եւ Բոինգ 787 Դրիմլայներ, որոնք միտված են ուղեւորների ճանապարհորդությունն ավելի հարմարավետ դարձնելուն: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինքնաթիռները ապահովում է ավելի հանգիստ, հարթ եւ արդյունավետ թռիչքներ, ինչպես նաեւ օգնում են նվազեցնել արտանետումները եւ բարձրացնել վառելիքի խնայողության արդյունավետությունը:

Ավիաընկերությունն առաջարկում է ճանապարհորդական երեք տարբեր դասեր, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է ուղեւորների նախասիրությունների լայն շրջանակի համար.


Վիրջին Ատլանտիկը միայն A-ից B թռչելը չէ: Դա օդում ամեն պահը հաճելի դարձնելն է՝ սկսած հյուրընկալ մթնոլորտից մինչեւ համաշխարհային մակարդակի սպասարկում: Կենտրոնանալով նորարարության, կայունության եւ առավելագույն հարմարավետության վրա՝ Վիրջին Ատլանտիկը ճանապարհորդական փորձը դարձնում է առավել գրավիչ՝ յուրաքանչյուր թռիչքը դարձնելով արտասովոր զգացում:

Անկախ նրանից, թե մեկնում եք գործուղման, ընտանեկան արձակուրդի կամ ռոմանտիկ ճանապարհորդության, Վիրջին Ատլանտիկը հրավիրում է ձեզ ուղեւորվել մի աշխարհ, որտեղ մոռացության է մատնվում առորեական կյանքը:

Վիրջին Ատլանտիկը կոդշեյրինգային համաձայնագրեր ունի հետեւյալ ավիաընկերությունների հետ՝ Աէրոմեքսիկո, Էյր Ֆրանս, Air New Zealand, Դելտա Էյրլայնս, Gol Transportes Aéreos, KLM, Middle East Airlines, Սինգապուրյան Ավիուղիների եւ WestJet-ի հետ:

Աշխարհի առաջատար ավիաընկերությունների եւ օդանավակայանների վարկանիշային կազմակերպություն Skytrax-ը՝ Վիրջին Ատլանտիկին դասել է 4 աստղանի ավիաընկերությունների շարքին՝ իր ինքնաթիռի արտադրանքի եւ անձնակազմի սպասարկման որակի համար: Վարկանիշը գնահատում է նստատեղերը, հարմարությունները, սնունդն ու խմիչքը, IFE-ն, մաքրությունը եւ այլն: Սպասարկման վարկանիշը նախատեսված է ինչպես խցիկի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: