Վիզ Էյր Վիզ Էյր

Վիզ Էյր

Վիզ Էյրը (անգլ.՝ Wizz Air), որը որպես իրավաբանական անձ գրանցված է որպես Wizz Air Hungary Ltd., հունգարական լոուքոսթ ավիափոխադրող է. ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Բուդապեշտում:

Ավիաընկերության ապրանքանիշը ոճավորված է որպես՝ W!ZZ Air:

Վիզ Էյրի գործարկման ծրագիրը սկսվել է 2003 թվականի հունիսին, երբ վեց անձիք՝ ավիափոխադրումների լայն փորձառությամբ միավորվեցին նորաստեղծ ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Յոզեֆ Վարադիի հետ: Ընդամենը երեք ամսում Վիզ Էյրը գրանցված ընկերություն էր, որը պատրաստ էր թռիչքներ իրականացնել: Առաջին չվերթը կատարվեց 2004 թվականի մայիսի 19-ին Կատովիցեից դեպի Լոնդոն Լյուտոն:

Իր 10-ամյակի տարում ավիափոխադրողի օդային նավատորմը ստացավ իր 50-րդ Էյրբաս Ա320-ը։

«Երազիր ավելին. Ապրիր ավելին. Եղիր ավելին» կարգախոսի ներքո Վիզ Էյրը թռչում է աշխարհի ավելի քան 600 երթուղիներով՝ դեպի Եվրոպա ու նրա սահմաններից դուրս: Ոմանք սիրում են թեթեւ ճանապարհորդել, իսկ մյուսները իրենց հետ վերցնում են ավելի շատ ուղեբեռ. ինչ ճանապարհով էլ որ ճանապարհորդեք, Վիզ Էյրի օդանավում միշտ մատչելի տարբերակ կա: Ավիաընկերությունը սպասարկում է Եվրոպայի բազմաթիվ քաղաքներ, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արեւելքի որոշ ուղղություններ:

Ավիաընկերությունն ունի իր խոշոր կայանատեղիները Բուդապեշտի Ֆերենց Լիստ միջազգային օդանավակայանում եւ Լոնդոնի Լյուտոն օդանավակայանում ու թռչում է ավելի քան 164 օդանավակայաններ: Վիզ Էյրի օդային նավատորմը Հունգարիայի ամենամեծ օդային նավատորմն է, որը ներկայումս սպասարկում է շուրջ 44 երկիր: Այն շահագործում է 153 գերժամանակակից Էյրբաս Ա320 ինքնաթիռներ: Էյրբաս Ա321neo ինքնաթիռների նոր սերնդի շարժիչները զգալի բնապահպանական առավելություններ են տալիս ավիաընկերությանը՝ մեկ ուղեւորի համար ամենափոքր բնապահպանական հետքը թողնելով:

Վիզ Էյրի ուղեւորները կարող են հանգստանալ ընդարձակ նստատեղերում: Զգացեք ինքնաթիռի անձնակազմի ջերմ հյուրընկալությունը: Համտեսեք համեղ նախուտեստներ եւ մի շարք ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ:

2016 թվականին Վիզ Էյրը ճանաչվեց «Տարվա արժեքավոր ավիաընկերություն»՝ ոլորտի առաջատար Air Transport World-ի ամսագրի կողմից:

Ըստ Skytrax-ի, Վիզ Էյրը չափազանց ցածրարժեք ավիափոխադրող է՝ իր 28 դյույմանոց նստատեղերով, որը եվրոպական լոուքոսթեր ավիաընկերություններից ամենափոքրերից է: Ուղեբեռի քաշը եւ չափը խստորեն պահպանվում են, եւ ձեռքի անվճար իրերը պետք է տեղավորվեն առջեւի նստատեղի տակ: F&B-ի գնման գինը մրցունակ է եւ ունի մի քանի հետաքրքիր ընտրանի: Անձնակազմի սպասարկումն արդյունավետ է, սակայն Վիզ Էյրի սպասարկման հյուրընկալությունը մեծապես տարբերվում է: