Սյամին Էյր Սյամին Էյր

Սյամին Էյր

Սյամին Էյրլայնսը (անգլ.՝ Xiamen Airlines), որը հանդես է գալիս Սյամին Էյր (անգլ.՝ XiamenAir) ապրանքանիշի ներքո, հիմնադրվել է 1984 թվականին: Այն Չինաստանի առաջին մասնավոր ավիաընկերությունն է, որը ստեղծվել է ժամանակակից կորպորատիվ համակարգի հիմունքներով: Ավիաընկերության կենտրոնակայանը գտնվում է Ֆուցզյան նահանգի Սյամեն քաղաքում: 35 տարվա կայուն զարգացումից հետո Սյամին Էյր դարձել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում առանձնահատուկ բնութագրով եզակի  ավիաընկերություն: Ավիաընկերությունը իրականացնում է պարբերական ուղեւորաթոխադրումներ Սիամեն Գաոճի միջազգային օդանավակայանից (XMN), ավելի քիչ հաճախությամբ՝ Պեկինի Դաքսինգի միջազգային օդանավակայանից (XMN), Ֆուժոու Չանգլե միջազգային օդանավակայանից (FOC) եւ Հանջոու Շաոշանի միջազգային օդանավակայանից (HGH):

Սյամին Էյրը SkyTeam ավիաընկերությունների դաշինքի անդամ է:

Ներկայումս Սյամին Էյրը սպասարկում է շուրջ 350 ներքին եւ միջազգային երթուղիներ, որոնք ձեւավորում են Ամբողջ Չինաստանը ընդգրկող լայն ցանց եւ ուժեղ ներկայություն են ապահովում Հարավարեւելյան ու Հյուսիսարեւելյան Ասիայում: Վերջին տարիներին, երբ հաջորդաբար բացվեցին նոր միջմայրցամաքային երթուղիներ դեպի Ամստերդամ, Սիդնեյ, Նյու Յորք, Լոս Անջելես եւ այլն, Սյամինի ցանցը բարգավաճեց եւ SkyTeam ավիաընկերություների դաշինքի միջոցով հասավ Եվրոպա, Ամերիկա եւ Օվկիանիա, ինչպես նաեւ տարածվեց աշխարհի բոլոր հիմնական ուղղություններով:

Սյամին Էյրի հաջողության հիմքում ընկած է նրա արդիական նավատորմը, որն ամենաժամանակակիցներից է տարածաշրջանում: Ամբողջ նավատորմը համալրված է Բոինգ ինքնաթիռներով, որը ուղեւորների հարմարավետության, անվտանգության եւ հուսալիության կարեւոր գրավականն է: 2025 թվականի հունվարի դրությամբ Սյամին Էյրը շահագործում է 172 ինքնաթիռներից բաղկացած նավատորմ, որոնց միջին տարիքը կազմում է ընդամենը 6 տարի:

Սյամին Էյրը մշտապես հետեւողական է իր առաքելությանը՝ «Ներգրավել ավելի շատ մարդկանց աշխարհը բացահայտելու համար»: Պահպանելով իր առկա ուժեղ կողմերը՝ ավիաընկերությունը մտադիր է առաջիկայում կենտրոնանալ վերափոխման եւ նորարարության վրա, ընդլայնելով իր նավիգացիոն ծառայությունների շղթան եւ էլ ավելի ընդլայնելով իր հաճախորդների բանակը՝ կառուցելով տարածաշրջանային ընդգրկուն եւ հզոր ցանց: 

Սյամին Էյրը առաջիկայում կարագացնի միջմայրցամաքային երթուղիների ընդգրկվածությունը՝ հաճախորդներին ճանապարհորդելու արժանի փորձառություն տրամադրելու եւ «գերազանց արտադրողականության եւ կայուն աճի» կորպորատիվ տեսլականի իրականացման համար:

Իր համաշխարհային ավիացիոն ցանցով եւ իր Բոինգ 787 Դրիմլայներ ինքնաթիռներով, ավիաընկերությունը մինչև 2030 թվականը մտադիր է կիսելու իր կայունության տեսլականը ավելի քան 100 միլիոն ուղեւորների հետ՝ շարունակելով Չինաստանի՝ մարդկության համար ընդհանուր ապագայի համայնք կառուցելու ջանքերը։

2012 թվականից մինչև 2019 թվականը ՎՍյամին Էյրը ուղեւորների կողմից գնահատվել է որպես «Լավագույն սպասարկմամբ չինական ավիաընկերություն»:

Բրիտանական հեղինակավոր Skytrax -ի կողմից իր օդանավակայանի և թռիչքային արտադրանքի և անձնակազմի ծառայությունների որակի համար Սյամին Էյրը դասկարգվել է 3 աստղանի ավիաընկերությունների շարքին. այն ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն, իսկ ծառայությունների վարկանիշը վերաբերում է ինչպես սպասարկող անձնակազմին, այնպես էլ ցամաքային անձնակազմին: