Ավստրիան դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որն ունի կանցլեր. նա կառավարության ղեկավարն է, իսկ նախագահը պետության գլուխն է: Երկիրը բաղկացած է 9 նահանգներից։ Երկիր հյուսիսից սահմանակից է Չեխիային, հյուսիս-արեւելքից՝ Սլովակիային, արեւելքից՝ Հունգարիային, հարավից՝ Սլովենիային, հարավ-արեւմուտքից՝ Իտալիային, արեւմուտքից՝ Շվեյցարիային եւ Լիխտենշտեյնին, իսկ հյուսիս-արեւմուտքից՝ Գերմանիային: Ավստրիայի տարածքը արեւելքից արեւմուտք շուրջ 580 կմ է։
Էթնիկ ավստրիացիները կազմում են բնակչության ճնշող մեծամասնությունը։ Երկրում բնակվում են նաեւ գերմանախոս շվեյցարացիների եւ էթնիկ գերմանացիների փոքր խմբեր:
Մայրաքաղաք Վիեննան Ավստրիայի ամենամեծ քաղաքն է։ Քաղաքը գտնվում է այն տարածքում, որտեղ Դանուբը լեռներից տարածվում չոր հարթավայրային շրջաններ: Վիեննայի գեղարվեստական եւ ինտելեկտուալ ժառանգությունը ձևավորվել է բնակիչների կողմից. ներառյալ Մոցարտը, Բեթհովենը եւ Զիգմունդ Ֆրոյդը: Քաղաքը հայտնի է նաև իր կայսերական պալատներով, ներառյալ Շյոնբրունը՝ Հաբսբուրգների ամառային նստավայրը։ MuseumsQuartier թաղամասում պատմական եւ ժամանակակից շենքերում պահվում են Էգոն Շիլեի, Գուստավ Կլիմտի եւ այլ նկարիչների գործերը:
Ավստրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը Գրացն է՝ Բալկաններ տանող դարպասը: Լինցը կարևոր արդյունաբերական կենտրոն է։ Ինսբրուկը, որը գտնվում է Բրենների լեռնանցքից անմիջապես հյուսիս, երկաթուղային կենտրոնն է, որով անցնում է արեւմտյան Ավստրիայի ամբողջ հիմնական երկաթուղային հանգույցը, որը կապում է հյուսիս-հարավը եւ արևելք-արևմուտքը:
Զալցբուրգը երաժշտության եւ բարոկկո ճարտարապետական ոճի կենտրոն է։ Կլագենֆուրտը ապահովում է կապը Իտալիայի եւ Բալկանների միջեւ:
Լեռներն ու անտառները շրջակա միջավայրին հաղորդում են աննկարագրելի գեղեցկություն: Ալպերի անտառապատ լանջերը եւ հարավարեւելյան Եվրոպայի հարթավայրերի փոքր հատվածը բնութագրվում են կլիմայական տարբեր գոտիներով: Գերիշխող քամին արևմտյան է, եւ, հետևաբար, խոնավությունն ամենաբարձրն է արևմուտքում, իսկ դեպի արևելք այն աստիճանաբար նվազում է: Արեւմտյան շրջաններն ունեն ատլանտյան կլիմա՝ տարեկան մոտ 40 մմ տեղումներով, իսկ ավելի չոր արևելյան շրջանները մայրցամաքային կլիմայի ազդեցության տակ են եւ այդ վայրերեում տեղումները համեմատաբար քիչ են: Հարթավայրերում եւ արեւելյան լեռնային շրջաններում հունվարին միջին ջերմաստիճանը −1 °C է, իսկ հուլիսին այն հասնում է մոտ 20 °C:
Լեռները, լճերը, ալպյան անտառները եւ մշակութային հարուստ ժառանգությունը Ավստրիան դարձնում են աշխարհի ամենագրավիչ ճանապարհորդական ուղղություններից մեկը:
Ավստրիան հարուստ է տարատեսակ փառատոններով: Ավստրիան հարուստ է հայտնի թանգարաններով ու պատկերասրահներով, որոնք հագեցած են աշխարհահռչակ պատմական նկարներից մինչև ավանգարդ, կայսերական հոյակապ սրահներից մինչեւ ագարակային տներ:
Երաժշտությունը ունի հարուստ ավանդույթներ, որը ավստրիացիները պահպանում եւ շարունակում են մեծ ոգևորությամբ: Կախարդական վայրերը պարբերաբար գրավում են աշխարհի լավագույն երաժիշտներին:
Ավստրիական խոհանոցը բաղկացած է տարատեսակ տեղական կամ տարածաշրջանային խոհանոցներից: Բացի վիեննական խոհանոցից, որը հիմնականում հիմնված է Հաբսբուրգյան կայսրության խոհարարական ավանդույթների վրա, Ավստրիայի բոլոր նահանգներում կան անկախ տարածաշրջանային ավանդույթներ։
Ավստրիական խոհանոցը միջազգայնորեն հայտնի է առաջին հերթին իր խմորեղենով, ինչպիսիք են Kaiserschmarrn-ը (մանրացված նրբաբլիթ), խնձորի շտրուդելը, ինչպես նաև Tafelspitz-ը եւ վիենական շնիցելը: Ավստրիայի գողտրիկ վայրերեում ծվարած տնակներում եւ ռեստորաններում տեղական համեղ ուտեստները վայելելիս միշտ էլ աչքի է զարնում շրջակա միջավայրի չքնաղ տեսարանները. շրջակա լեռների տեսարանը առնվազն նույնքան հաճելի է, որքան տեղական համեղ ուտելիքները:
Բացի այդ, Ավստրիան հայտնի է Եվրոպայում իր գինու լավագույն ավանդույթներով: Տեղական հարուստ խաղողի տեսակները եւ փոքր արտադրողների կողմից արտադրվող բարձրակարգ գինիները գինու սիրահարների համար ստեղծում են նոր հորիզոններ բացահայտելու գրավիչ միջավայր: Ավստրիական գինիները հիմնականում չոր սպիտակ գինիներ են, թեեւ արտադրվում են նաեւ ավելի քաղցր սպիտակ գինիներ: Գինիների մոտ 30%-ը կարմիր են՝ պատրաստված Blaufränkisch, Pinot Noir եւ տեղական այլ խաղողի տեսակներից, ինչպիսին է օրինակ Zweigelt-ը: