Ավստրիան հարուստ է տեսարժան վայրերով: Ալպերի ստորոտում գտնվող երկիրը գլխավորապես ասոցացվում է մայրաքաղաք Վիեննայի եւ նրա հարուստ ժառանգության հետ: Այստեղ զբոսաշրջիկներին սպասվում է՝ գեղեցիկ լեռներ, հետաքրքրաշարժ լճեր, տարատեսակ հոգեւոր եւ մշակութային օջախներ, պալատներ, հարուստ հավաքածուներով թանգարաններ, աշխույժ քաղաքներ, ակտիվ ժամանց եւ ընկերասեր միջավայր:
Ավստրիան ունի ձեր զգայարանները արբեցնելու կատարյալ բաղադրիչներ. գեղեցիկ գյուղերից մինչեւ հոյակապ քաղաքներ, լավագույն օպերաներից մինչև ամենաքաղցր աղանդերը եւ այլն: Այդ իսկ պատճառով Ավստրիան աշխարհում 10-րդն է արտասահմանյան զբոսաշրջիկների քանակով եւ յուրաքանչյուր տարի ունենում է միլիոնավոր այցելուներ:
Թույլ տվե՛ք ձեզ առաջնորդելու այս բաժնում արդեն թվարկված տեսարժան վայրերով եւ ցնցող քաղաքներով՝ պարզելու Ավստրիայի լավագույն զբոսաշրջային վայրերը. թե արդեն հայտնի, ինչպիսիք են՝ Վիեննան, Գրացը, Լինցը ու Զալցբուրգը եւ թե անհայտ՝ Հալշտատը, Վախաուն եւ այլն: Վստահ եղեք, որ հիանալի ժամանակ կանցկացնեք՝ վայելելով տեղական հարուստ մշակութային ժառանգությունը եւ ապա կշրջագայեք անկրկնելի բնական լանդշաֆտերով:
Իմացե՛ք ավելին Ավստրիայի լավագույն զբոսաշրջային վայրերի եւ Ավստրիայի ամենահետաքրքրաշարժ ժամանցային ու երաժշտական փառատոների մասին:
Համոզվե՛ք, որ ներառել էք այս բոլոր վայրերը՝ ներառյալ Մագելլայնի կողմից առաջարկվող հիշարժան մշակութային փորձառությունները արդեն ներառել եք ձեր ճամփորդական փաթեթի մեջ, որը հավերժ կհիշեք:

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն