Denmark
Countries / Denmark

Դանիան Շվեդիայի եւ Նորվեգիայի հետ միասին դասվում է Սկանդինավիան երկրների շարքում: Այն ճանապարհորդներին գրավում է իր հարուստ եւ ինքնատիպ մշակույթով, պատմությամբ, թագավորական դղյակներով եւ գեղատեսիլ հանգստյան գոտիներով: Նրա մայրաքաղաք Կոպենհագենը թագավորական ավանդույթների եւ եվրոպական հմայքի համադրություն է. այստեղ է գտնվում գունագեղ Նյուհավն նավահանգիստը, պատմական Տիվոլի զբոսայգիները եւ խորհրդանշական «Ջրահարսը»՝ Կոպենհագենի ծովափին տեղադրված Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի կերպարը ներկայացնող քանդակը։ 

Դարեր շարունակ Դանիայի հարթ տեղանքը, բերրի հողն ու սերտ կապը ծովի հետ կերտել են նրա անսասան ազգային նկարագիրը: Դանիան տեղակայված է Հյուսիսային եւ Բալթիկ ծովերի միջև՝ կազմելով կղզիների, ափամերձ քաղաքների մի ընդարձակ թագավորություն:

Թեև իր չափերով այն կարող է համեստ թվալ, սակայն Դանիան Եվրոպայի վրա շատ ավելի մեծ ազդեցություն է թողել, քան հուշում է նրա աշխարհագրությունը: Ժամանակին վիկինգների նավերը տարածում էին նրա ազդեցությունը օվկիանոսներից այն կողմ: Մեր օրերում այդ ազդեցությունը շարունակում է տարածվել այլ ճանապարհներով՝ դիզայնի, ճարտարապետության ու նորարարության միջոցով:

Այսօր Դանիան սահմանադրական միապետություն է՝ իր ներկայացուցչական ժողովրդավարության մեխանիզմներով, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես մարդու իրավունքների եւ ազատ առեւտրի հաստատակամ ջատագով:

Ճամփորդել Դանիայով նշանակում է անցնել բաց ջրերի վրայով ձգվող կամուրջներով, միջնադարյան փողոցներից տեղափոխվել ժամանակակից քաղաքային բնապատկերներ եւ բացահայտել այս հյուսիսեվրոպական երկիրը, որը լի է հարուստ ավանդույթներով եւ նորարական ձեռքբերումներով:

Ըստ Մագելլայնի՝ Դանիան ուշադրությունից դուրս է, բայց եւ այնպես արժանի է դրան:

Կոպենհագեն
Ծովային ավանդույթներով հարուստ Կոպենհագենը՝ ջրով եւ շարժմամբ կերտված մայրաքաղաք է:

Նյուհավնի գունագեղ ճակատները արտացոլվում են նավահանգստում՝ նմանվելով կենդանի բացիկների: Թագավորական պահակախումբը հսկում է Ամալիենբորգ թագավորական պալատը, մինչդեռ ջրի մյուս կողմում վեր է խոյանում Օպերային թատրոնը՝ իր հստակ ճարտարապետական գծերով:

Մայրաքաղաքը դինամիկ է եւ աշխույժ. հեծանիվները սլանում են կամուրջներով, սրճարանները սփռվում են մայթերին, իսկ նավահանգիստը ամռանը դառնում է հանդիպման վայր: Այս քաղաքը հավասարակշռում է ժառանգությունը առաջադեմ մտածողության հետ, որտեղ հարգվում են ավանդույթները, զուգահեռ երկիրը արագ տեմպերով շարժվում է դեպի ապագա:

Վիկինգների հետքերով.
Դանիայի թագավորական ժառանգությունը հաստատուն կերպով խարսխված է Զելանդիայի ափերին:

Հելսինգյորում Կրոնբորգ ամրոցը հսկում է Եվրոպայի ամենաստրատեգիական ջրային ուղիներից մեկը. մի ամրոց, որը ժամանակին վերահսկում էր ծովային առեւտուրը եւ որը ժամանակին ոգեշնչեց Շեքսպիրին գրելու «Համլետը»: Հիլերյոդում Ֆրեդերիկսբորգ ամրոցի Վերածննդի նրբագեղությունը արտացոլում է հարեւան լճի հանդարտ ջրերում:

Դանիայի պատմությունը սկսվել է դեպի դուրս նայող եւ հեռավորությունից չվախեցող համարձակ հետախուզումներով. այս կարեւոր պատմական իրադարձությունների վառ գրավականը Ռոսկիլդեում պահպանված վիկինգների նավերն են: 

Օրհուսը և արևմտյան քամին
Յուտլանդական թերակղզում գտնվող Օրհուս քաղաքը ցնցող հակադրություն է առաջարկում։

Քաղաքը բնորոշվում է ստեղծարար էներգիայով՝ «ARoS» թանգարանի շրջանաձեւ ծիածանային հարթակից մինչև նոր զարգացող նավահանգստային թաղամասերը։

«Den Gamle By»-ն (Հին քաղաքը) կենդանի կերպով ներկայացնում է Դանիայի անցյալը, մինչդեռ ժամանակակից ճարտարապետությունը վստահորեն հայացքն հառել ապագա:

Արեւմուտքում՝ Հյուսիսային ծովի ափերին, մթնոլորտը վերափոխվում է. քամիներն ուժեղանում են, ավազաթմբերը ձգվում են դեպի հորիզոն, լույսը դառնում է ավելի խիստ եւ բացարձակ։

Կղզիներ և անսահման հորիզոններ
Ավելի քան 400 կղզիներով Դանիան բոլոր կողմերից շրջապատված է ջրով:

Սկագենի Գրենեն հրվանդանում երկու ծովեր բախվում են միմյանց, իսկ Մյոնս Քլինտում սպիտակ ժայռերը տպավորիչ կերպով վեր են խոյանում Բալթիկ ծովի ալիքներից վրա:

Բորնհոլմում ժայռապատ ափեզերքը ու ձկնորսական գյուղերը ձոնում են յուրօրինակ բնապատկեր: Գյուղական վայրերում ոսկեգույն դաշտերը բախվում են երկնքի կապույտին՝ համալրված հողմակայաններով, որոնք կարծես ինքնաբերաբար վերածվել են յուրատեսակ Դանիական խորհրդանիշների:

Ժամանակակից եվրոպական չափանիշներ
Երկիրը հաճախ դասվում է կյանքի որակով աշխարհի առաջատար երկրների շարքին՝ ոչ թե պատահականության սկզբունքով, այլ իր նպատակասլացությամբ:

Քաղաքաշինությունը առաջնահերթություն է տալիս մարդուն։ Կայունությունը ինտեգրված է ենթակառուցվածքների մեջ: 

Դանիան ապացուցում է, որ առաջընթացը եւ կյանքի որակը կարող են ընթանալ ձեռք ձեռքի տված: Այն միավորում է թագավորական ժառանգությունը, վիկինգների պատմությունը, ափամերձ գեղեցկությունը եւ ժամանակակից նորարարությունը մի հոծ երկրի ներսում, որը հեշտ է հետազոտել եւ խորապես հասկանալ:
Դանիան կարող է առաջին հայացքից ուշադրություն չգրավել, բայց այն թողնում է անջնջելի տպավորություն ճանապարհորդության ավարտից երկար ժամանակ անց:

Դիտարկումներ Մագելլայնի կողմից 
Մագելլայնի աչքերով՝ Դանիան պարզ է, առանց աղմուկի, չափազանց էլեգանտ է՝ առանց ավելորդությունների: Ծովային քամիները, վիկինգների շունչը, հարուստ ավանդույթները եւ ժամանակակից հորիզոնները Դանիան վերածում են մի յուրատեսակ ու ինքնատիպ եվրոպական քաղաքակրթական մոդելի, որն իրեն զգում է չափազանց վստահ, հավասարակշռված եւ նպատակային: