Դանիան աչքի չի զարնում իր չափերով կամ անսահման շքեղությամբ։ Նրա գեղեցկությունը արտահայտվում է խաղաղ նավահանգիստների, նրբագեղ քաղաքների, ուժեղ քամիների արդյունքում ձեւավորված ծովեզերքի եւ դարերի ընթացքում հղկված բնապատկերների միջոցով։
Դանիայով ճանապարհորդելը նման է հեքիաթային ֆիլմի․ միջնադարյան քաղաքները կանգնած են ժամանակակից ճարտարապետության կողքին, թագավորական պալատները նայում են հանդարտ ջրերին, իսկ կղզիները կողք կողքի տարածվում են նեղ ծովածոցերում։
Մագելլայնի կարծիքով Դանիայի տեսարժան վայրերը ոչ միայն վեհաշուք են, այլեւ դրանք արտահայտում են հավասարակշռություն՝ բնության, դիզայնի եւ պատմության միջև, ինչը Դանիային հաղորդում է յուրօրինակ կերպար։
Կոպենհագեն
Դանիայի մայրաքաղաքը երկրի մշակութային սիրտն է։
Կոպենհագենը համադրում է թագավորական ժառանգությունն ու ժամանակակից նորարարությունը։ Գունագեղ Նյուհավն նավահանգստի տները արտացոլվում են ջրանցքներում, իսկ սրճարաններն ու նավակները ստեղծում են հանգիստ ու կենդանի մթնոլորտ։
Քիչ հեռու գտնվում է Դանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական նստավայրը՝ Ամալիենբորգ պալատը, որտեղ կարելի է տեսնել նաև պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխը։
Նավահանգստի մոտ է հայտնի Փոքրիկ ջրահարսի արձանը, որը դարձել է Դանիայի ամենաճանաչված խորհրդանիշներից մեկը։
Կրոնբորգ ամրոց
Օրեսունդ նեղուցի մոտ վեր է հառնում Կրոնբորգ ամրոցը, Հյուսիսային Եվրոպայի ամենանշանակալի Վերածննդի ամրոցներից մեկը։ Այն կառուցվել է ծովային առեւտուրը վերահսկելու համար եւ երկար ժամանակ կարեւոր դեր է խաղացել Դանիայի տնտեսական հզորության ձեւավորման մեջ։
Ամրոցը հայտնի է նաև որպես Շեքսպիրի «Համլետ» պիեսի իրադարձությունների վայր։ Նրա սրահներով քայլելիս զգացվում է պատմության ու դրամատիզմի յուրահատուկ մթնոլորտը։
Օրհուս
Դանիայի երկրորդ խոշոր քաղաքը ներկայացնում է երկրի արդիական եւ մոդեռն կողմը։
Պատմական «Հին Քաղաքը» (Den Gamle By) Օրհուսում վերստեղծում է Դանիայի անցյալի ամբողջական պատկերը՝ թույլ տալով այցելուներին քայլել դարավոր առօրյա կյանքի միջով, իսկ ARoS արվեստի թանգարանը իր հայտնի գունավոր շրջանաձեւ տանիքով դարձել է ժամանակակից ճարտարապետության խորհրդանիշ։
Օրհուսը այն վայրն է, որտեղ հնարավոր է տեսնել՝ ինչպես է Դանիան զարգանում՝ պահպանելով իր հարուստ մշակութային ավանդույթները։
Սկագեն
Դանիայի հյուսիսային ծայրում գտնվող Սկագենը հայտնի է իր եզակի բնապատկերներով։ Այստեղ միմյանց են հատվում Հյուսիսային եւ Բալթիկ ծովերը։ Տեղի նեղ ավազե թերակղզուց կարելի է հետևել, թե ինչպես են իրար բախվում երկու ծովերի ալիքները։ Այս վայրը՝ իր յուրահատուկ բնապատկերով, երկար ժամանակ ներշնչել է արվեստագետներին:
Մյոնս Կլինտ
Բալթիկ ծովի վրա բարձրացող սպիտակ կավիճե ժայռերը՝ Մյոնս Կլինտը, Դանիայի ամենատպավորիչ բնական տեսարժան վայրերից է։ Այն ձգվում է մի քանի կիլոմետր եւ ստեղծում են տեսարաններ, որտեղ անտառը, ժայռերը եւ ծովը դառնում են մեկ ամբողջություն։
Դանիայի կղզիները
Դանիան բաղկացած է հարյուրավոր կղզիներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները։ Ֆյունեն, Բորնհոլմը եւ բազմաթիվ փոքր կղզիներ ներկայացնում են երկրի ծովային մշակույթը՝ ձկնորսական գյուղերով, նավահանգիստներով եւ հանգիստ բնապատկերներով։
Մագելլայնի դիտարկումները դանիական ուղղության մասին
Դանիայի տեսարժան վայրերը զբոսաշջիկներին գրավում են իրենց ջերմ մթնոլորտի, նրբաճաշակության եւ պատմության միջոցով, որոնք հավերժական են թվում։
Քաղաքները կոմպակտ են, լանդշաֆտները սահուն կերպով բացվում են դեպի ծովը, եւ նույնիսկ ամենահիասքանչ հուշարձանները համեստ են եւ ստեղծում են զսպվածության զգացում։
Մագելլայնի աչքերում Դանիան մի երկիր է, որտեղ յուրաքանչյուր վայր պատմությունը սրբագրում է յուրովի՝ ոչ միայն վեհության, այլև մարդկանց, հողի եւ ժամանակի միջև ներդաշնակության միջոցով։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն