Ֆարերյան կղզիների ամենատպավորիչ բնապատկերներից մեկը Սյորվոգսվաթն լիճն է, որը նաև կղզիների ամենամեծ լիճն է։ Որոշ դիտակետերից, հատկապես Տրաելանիփա (Trælanípa) ժայռերի մոտից, լիճը թվում է, թե կախված է Ատլանտյան օվկիանոսի վերևում։ Այս յուրահատուկ տեսողական պատրանքը այս վայրը դարձրել է Ֆարերյան կղզիների ամենահայտնի եւ ամենաշատ լուսանկարվող վայրերից մեկը։
Իրականում լիճը գտնվում է օվկիանոսի մակարդակից ընդամենը մոտ 30 մետր բարձրության վրա, սակայն ժայռերի ձեւն ու տեղանքի կառուցվածքը ստեղծում են այդ տպավորիչ պատրանքը։
Այստեղ տանող արահետները այցելուներին ուղղորդում են դեպի հիասքանչ տեսարաններ, որտեղ կարելի է միաժամանակ տեսնել լիճը եւ բաց օվկիանոսը։
Մուլաֆոսուր ջրվեժ
Ֆարերյան կղզիների ամենահայտնի բնապատկերներից մեկը Գասադալուր գյուղի մոտ գտնվող Մուլաֆոսուր ջրվեժն։ Այստեղ նեղ ջրվեժը ահասարսուռ ժայռից ուղիղ թափվում է դեպի Ատլանտյան օվկիանոս։ Ջրվեժի վերեւում գտնվում է փոքրիկ Գասադալուր գյուղը՝ իր գուագեղ տներով եւ խոտածածկ տանիքներով։
Երկար ժամանակ գյուղը հնարավոր էր հասնել միայն լեռներով անցնող արահետներով։ Այսօր կառուցված թունելը գյուղը կապում է կղզու մյուս հատվածների հետ, ինչի շնորհիվ այցելուները կարող են հեշտությամբ հասնել այս հրաշալի տեսարանին։
Այս վայրը առավել խորհրդավոր եւ տպավորիչ է դառնում առավելապես աղջամուղջին․ աղող լույսը լուսավորում է ժայռերը, ջրվեժը եւ օվկիանոսի ալիքները։
Կալլուր փարոս
Կալսոյ կղզու հյուսիսային հատվածում տեղակայված Կալլուր փարոսը, Ֆարերյան կղզիների ամենադրամատիկ տեսարաններից մեկն է։ Այն կանգնած է նեղ լեռնաշղթայի վրա, որի երկու կողմերում հսկայական ժայռեր են, որոնք կտրուկ իջնում են դեպի Ատլանտյան օվկիանոս։ Այստեղից շքեղ տեսարան է բացվում դեպի օվկիանոսը եւ ծովից վեր հառնող հսկա ժայռաբեկորները։
Փարոս հասնելու համար անհրաժեշտ է կարճ քայլարշավ կատարել շրջակա բլուրներով, սակայն այդ ճանապարհը լիովին արդարացնում է իրեն՝ բացահայտելով Ֆարերյան կղզիների ամենահիասքանչ համայնապատկերներից մեկը։
Միկինես կղզի
Միկինես կղզին հայտնի է իր հարուստ վայրի բնությամբ եւ ծովային թռչունների գաղութներով։ Ամռան ամիսներին այստեղ հազարավոր թռչուններ են բույն դնում, այդ թվում նաև հայտնի մրրկահավերը (puffins), որոնք դարձել են Ֆարերյան կղզիների խորհրդանիշներից մեկը։
Գյուղից սկզբնավորվող քայլարշավային արահետը այցելուներին տանում է դեպի Միկինեսի փարոս, որտեղից տպավորիչ տեսարաններ են բացվում դեպի ժայռերը, ծովային սյուները եւ Ատլանտյան օվկիանոսը։
Վայրի բնության, ծովային թռչունների եւ ճոխ բնապատկերների համադրությունը Միկինեսը դարձնում է Ֆարերյան կղզիների ամենաինքնատիպ վայրերից մեկը։
Մագելլանյան դիտարկումներ ✈️
Մագելլայնի աչքերով, Ֆարերյան կղզիների իրական գեղեցկությունը բացահայտվում է հենց այս տեսարժան վայրերում. լճեր, որոնք կարծես թվում են՝ կախված են օվկիանոսի վրա, ժայռերից ուղիղ ծովը թափվող ջրվեժներ եւ փարոսներ, որոնք կանգնած են Ատլանտիկայի ալիքների վերեւում: Այս ամենը ստեղծում է բնության ուժի եւ գեղեցկության բացառիկ համադրություն։ Սրանք պարզապես գեղեցիկ տեսարաններով վայրեր չեն, այլ յուրատեսակ հնարավորություն են զգալու Հյուսիսային Ատլանտիկայի վայրի եւ անփոփոխ բնությունը։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն