Արևմտյան աշխարհի խաչմերուկում գտնվող Ֆրանսիան իր ավացիոն հանգույցներով Եվրոպայի ամենանշանավոր ուղղություններից մեկն է. այստեղ էլեգանտությունը միախառնվում է արդյունավետությանը, իսկ միջազգային երթուղիները հյուսվում են արվեստի, խոհարարական հարուստ ավանդույթների եւ անիրական թվացող հեքիաթային բնապատկերների հմայքի հետ: Անկախ նրանից՝ դուք զբոսնելու նպատակով ժամանել եք Սենայի ափ, Ռիվիերայում հանգստանալու, Բորդոյի խաղողի այգիներով շրջելու, թե մայրաքաղաքում ունեք նախատեսված գործնական հանդիպում, Ֆրանսիայի օդանավակայանները ձեզ կտպավորեն նույնքան, որքան ինքը՝ երկիրը:
Ֆրանսիայի ավիացիոն ցանցում արտացոլված է ազգային բնավորությունը՝ համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային հանգույցներից մինչև հարմարավետ տարածաշրջանային տերմինալներ: Այստեղ յուրաքանչյուր ժամանումը դառնում է անմոռելի փորձառության սկիզբ:
Ֆրանսիայի օդանավակայաններն աչքի են զարնում իրենց արդյունավետ սպասարկմամբ: Այնպիսի խոշոր հանգույցներ, ինչպիսիք են Փարիզի Շառլ դը Գոլը (CDG) եւ Նիցցայի Լազուրափնյա օդանավակայանը (NCE), ապահովում են անխափան օդային կապ Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի հետ, զուգահեռ տարածաշրջանային օդանավակայանների ընդգրկուն ցանցը հնարավոր է դարձնում անխափան շարժը դեպի երկրի ցանկացած անկյուն՝ Ալպերից մինչև Ատլանտյան ափ:
Ֆրանսիայի կարեւորագույն առավելություններից մեկն օդային եւ արագընթաց երկաթուղային հաղորդակցության արդիական ենթակառուցվածքն է: Բազմաթիվ տերմինալներ ուղղակիորեն կապված են TGV ցանցի հետ՝ ուղեւորներին Փարիզ եւ երկրի այլ քաղաքներ հասցնելով զարմանալի արագությամբ: Հարմարավետ սրահներ, նրբաճաշակ ճաշարաններ եւ duty-free խանութները՝ լավագույն ֆրանսիական օծանելիքներով, գինիներով եւ նորաձեւթյան հայտնի ապրանքանիշերով, օդանավակայանում մնալը վերածում են առանձնահատուկ հաճույքի:
Արեւմտյան Եվրոպայում իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Ֆրանսիան ծառայում է որպես բնական կամուրջ մայրցամաքների միջև: Երկիրի ավիոհանգույցները մեծաքանակ ուղեւորահոսքերի ժամանումները արդյունավետությամբ սպասարկում են ոչ միայն երկրի ներքին բոլոր տարածաշրջաններում, այլ նաև դեպի հարեւան Իսպանիա, Իտալիա, Շվեյցարիա, Բելգիա եւ ողջ եվրոպական տարածք տրանզիտ ուղեւորներին: Ստորեւ ներկայացված են Ֆրանսիայի առաջատար օդանավակայանները. յուրաքանչյուրն եզակի եւ ինքանտիպ է իր տարածաշրջանի համար.
Փարիզ Շառլ դը Գոլ օդանավակայանը (CDG) Ֆրանսիայի ամենամեծ եւ իր միջազգային փոխկապակցվածությամբ խոշորագույն հանգույցներից մեկն է, որն ամեն տարի սպասարկում է ավելի քան 70 միլիոն ուղեւոր եւ հանդիսանում Ամերիկայից, Ասիայից ու աշխարհի մյուս ծայրերից դեպի Եվրոպա տանող գլխավոր օդային դարպասներից մեկն է:
Փարիզ Օռլի օդանավակայան (ORY) մայրաքաղաքի երկրորդ օդանավակայանն է, որը Փարիզի կենտրոնին ավելի մոտ է եւ հարմար է ներքին, եվրոպական եւ հյուսիսաֆրիկյան երթուղիների համար՝ իր ավելի կոմպակտ եւ հարմարավետ տերմինալով:
Նիցցա Լազուրափնյա օդանավակայանը (NCE) Ֆրանսիական Ռիվիերա եւ Մոնակո տանող գլխավոր օդային դարպասն է՝ իր տպավորիչ միջերկրածովյան տեսարաններով, տարեկան ավելի քան 13 միլիոն ուղեւորով եւ արեւափայլ ափի աշխույժ եռուզեռով:
Լիոն Սենտ-Էքզյուպերի օդանավակայանը (LYS) Ֆրանսիայի հարավարեւելյան շրջանների հիմնական հանգույցն է, որը կրում է նույանուն լեգենդար օդաչու-գրողի անունը, TGV-ի միջոցով ունի ուղղիղ կապ դեպի Ալպեր եւ Ռոնի հովիտ:
Մարսել Պրովանս օդանավակայանը (MRS) երկրի հարավային օդային դարպասն է, որը ամուր օդային կապ է ստեղծում Պրովանսի, Կալանկի ազգային պարկի եւ Հյուսիսային Աֆրիկայի հետ. այն գլխավորապես սպասարկում է մեծ թվով բյուջետային ավիաընկերությունների:
Թուլուզի Բլանյակ օդանավակայանը (TLS) աշխարհի ավիացիոն ավիաարդյունաբերության մայրաքաղաքի օդանավակայանն է, Էյրբասի հայրենիքը, որը սպասարկում է Ֆրանսիայի հարավարեւմտյան ողջ շրջանները եւ կրում արդյունաբերական հպարտ ժառանգություն:
Բորդո-Մերինյակ օդանավակայանը (BOD) Ֆրանսիայի ամենահայտնի գինեգործական շրջանի օդային դարպասն է. այն ունի ամուր կապ ավելի քան 120 ուղղությունների հետ:
Միջազգային թռիչքների դեպքում խորհուրդ է տրվում օդանավակայան ժամանել մեկնումից առնվազն երկու-երեք ժամ առաջ, հատկապես ամառային բարձր սեզոնին եւ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ: Խոշոր օդանավակայաններում անգլերենն ու ֆրանսերենն ամենուր են, իսկ չվացուցակները պարզ եւ հասկանալի են միջազգային ուղեւորների համար:
Մագելլայնի կարծիքով՝ Ֆրանսիայի օդանավակայանները պարզապես տարանցիկ կետեր չեն: Դրանք այն մեղեդու առաջին նոտաներն են, որն ուղեկցում է ձեր ողջ ճամփորդությանը: Վայրեջքից անմիջապես հետո զգացեք փոփոխությունը. լույսն այստեղ այլ է, մթնոլորտը հյուրընկալ, իսկ տերմինալի դռներից անդին բացվող աշխարհն ամենագեղեցիկներից մեկն է, որ երբևէ ստեղծվել է:

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն