Ֆրանկֆուրտի Օդանավակայան
Ֆրանկֆուրտի օդանավակայանը (FRA) աշխարհի ամենակարեւոր օդային հանգույցներից մեկն է, որը մշտապես ենթարկվում է շարունական վերափոխումների։ Կան օդանավակայաններ, որոնց պարզապես վերապահված է ուղեւորներին ապահովել ուղեւորափոխադրումներով, այնինչ, Ֆրանկֆուրտի օդանավակայանում այլ է. այն մերօրյա աշխարհի կարեւորագույն օդային խաչմերուկն է՝ որտեղ Նյու Յորքը կամրջվում է Նայրոբիին, Տոկիոն՝ Տորոնտոյին և այլն։
Եթե օդանավակայաններն ունենային վարքագիծ, ապա Ֆրանկֆուրտը կբնութագրվեր որպես զուսպ, ճշգրիտ, հզոր եւ անհավանականորեն արդյունավետ։
FRA-ն Լուֆթհանզայի գլխավոր ավիոհանգույցն է եւ առանցքային կետ է միջմայրցամաքային ճանապարհորդությունների համար։ Այստեղից դուք կարող եք թռչել գրեթե ամենուր՝ Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, Մերձավոր Արեւելք. ոււղիղ, անխափան եւ, իհարկե, ժամանակին՝ համաձայն գերմանական ճշգրտության։ Այստեղ ամեն ինչ աշխատում է հստակ ժամանակացույցով։
Օդանավակայանը նախագծված է կապի եւ մեծ ուղեւորահոսքերի համար։ Օդանավակայանը ունի լայն միջանցքներ, հստակ ցուցանակներ եւ այդ ամենը տրամաբանական դասավորության մեջ է։ Տերմինալների միջև գործում է արագ տարանցում։ Նույնիսկ ամենածանրաբեռնված ժամերին օդանավակայանում գերիշխում է հավասարակշռություն։
Օդանավակայանի կառուցվածքը արտացոլում է նրա համաշխարհային նշանակությունը։ Երեք հիմնական ուղեւորային տերմինալներ՝ T1, T2 եւ T3-ը, կազմում են շարժման հիմնական առանցքը։ Գործում է նաեւ Առաջին Դասի Տերմինալ՝ նախատեսված է բացառապես Լուֆթհանզայի հատուկ ուղեւորների համար, որն իրենից ներկայացնում է յուրատեսակ եւ նրբաճաշակ փորձառություն։
Ինչպես Լոնդոնի Հիթրոուում կամ Տոկիոյի Նարիտայում, այստեղ ավիաընկերությունները խմբավորված են ոչ թե պարզապես ներքին եւ միջազգային ուղղությունների, այլ՝ ըստ ավիաընկերություննրեի դաշինքների։ Բայց եւ այնպես շենգեն եւ ոչ-շենգեն գոտիները հստակ սահմանված են՝ շարժը դարձնելով կանխատեսելի եւ կարգապահ։
Այստեղ ճշտապահությունը լոկ խոստում չէ, այլ այն արդեն նախագծված է։
Ավելին, քան տարանցիկ կետ
Ֆրանկֆուրտը պարզապես սպասասրահ չէ, այն յուրօրինակ եւ ինքնատիպ փոքր քաղաքային մոդել է։ Օդանավակայանում առկա են գերմանական համեղ հացաբուլկեղենի խանութներ, որոնք առաջարկում են թարմ բրեզելն եւ թունդ սուրճ, որը բավականաչափ ուժեղ է ուղեւորների խախտված ժամային գոտին վերականգնելու համար: Կան նաեւ լյուքս խանութներ, բարձրակարգ լաունջ սրահներ։ Օդանավակայանը հագեցած է նաեւ դիտարկման հարթակներով, որտեղից ճանապարհորդները կարող են հետեւել լայնամարմին ինքնաթիռների երկինք բարձրանալուն։ Իսկ հաջորդ թռիքի համար երկար սպասելաժամանակ ունենալու դեպքում, պետք է իմանալ, որ FRA-ից քաղաքի կենտրոն գնացքով հասնելու համար ընդամենը ձեզանից կպահանջվի 15 րոպե։ Այո, ընդամենը 15 րոպե։ Ձեր սպասելաժամանակը կարող եք օգտագործել Մայն գետի ափին՝ Ռիսլինգ խմելով, հետո վերադառնալ օդանավակայան ձեր տրանզիտ թռիչքը իրականացնելու համար։
Արդյունավետությունը
Գերմանիան հայտնի է իր կարգապահությամբ, ինժեներական մտածողությամբ եւ հուսալիությամբ։ Ֆրանկֆուրտի օդանավակայանը այդ ամենի արտացոլանքն է։ Օդանավակայանի աշխատակազմը պրոֆեսիոնալ է, գործընթացները թափանցիկ են, կապերը՝ հարթ եւ արագ։ Ուղեւորները մշտապես գիտեն՝ ուր գնալ։ Եվ այս ամենը ճանապարհորդության լավագույն մեկնարկի գրավականն է։
Ինչո՞ւ թռչել Ֆրանկֆուրտով
Պրոֆեսիոնալիզմ. բարձրակարգ ծառայություններ, որոկավորված անձնակազմ եւ գերմանական ճշտապահություն։
Համակարգման արվեստ. օվկիանոսները հատելիս ձեզ անհրաժեշտ է գործընկեր, ով տիրապետում է ժամային գոտիներին եւ բարդ համաշխարհային երթուղիներին։
Երկարատեւ կայունություն. համաշխարհային ճանապարհորդությունները պետք է իրականացվեն այնպիսի օդային հանգույցներով, որոնք ճշգրիտ եւ պատասխանատու կերպ են վերաբերում ձեր ժամանակին։
Մագելլանյան դիտարկումներ
Ֆրանկֆուրտի օդանավակայանը պարզապես ինչ-որ մեկնակետ չէ, այն հսկա եւ միաժամանակ բարձրակարգ ավիացիոն հանգույց է՝ լի շարժմամբ, որտեղ ճանապարհորդությունը սկսվում է վստահությամբ։ Այստեղ աշխարհը հեռու չի թվում. այն թվում է պլանավորված։
Մագելլայնը կարծում է, որ լավագույն ճամփորդությունները սկսվում են այնտեղ, որտեղ վստահությունը վերածվում է թռիչքի։