Japan
Countries / Japan

Երբ Ալբերտ Էյնշտեյն այցելեց Ճապոնիա, նրան առավելապես տպավորեց ոչ թե այս խորհրդավոր «աշխարհի» արտաքին շքեղությունը, այլ մարդկանց անկեղծությունը։

«Դա իմ կյանքի ընթացքում ստացած ամենատպավորիչ ընդունելությունն էր։ Ես շատ ջերմ ընդունելության եմ արժանացել նաև Միացյալ Նահանգներում, սակայն Ճապոնիայում մարդկանց անկեղծ ու անմիջական վերաբերմունքը զգացի առավել խորությամբ, քան որևէ այլ երկրում։ Կարծում եմ, որ դա պայմանավորված է ճապոնացիների գիտության հանդեպ ունեցած հարգանքով։ Ես հիացած եմ եւ իսկապես երջանիկ»։

Այս խոսքերը արտացոլում են մի բան, որը առայսօր բնորոշ է այս երկրին՝ ամենուրեք հանդարտություն, անդորր, փոխադարձ հարգանք, բնական համեստություն եւ, իրոք, այնպիսի ընդունելություն, որը խորապես անկեղծ է թվում։

Ճապոնիան մի վայր է, որտեղ դարավոր ավանդույթները գոյություն ունեն ոչ թե որպես հիշողություն, այլ որպես կենդանի ռիթմ, որը ներգրավված է առօրյա կյանքի մեջ։ Փայտաշեն տաճարները լուռ կանգնած են ժամանակակից երկնաքերերի կողքին, իսկ խաղաղ անդորրը համակցվում է աշխարհի ամենադինամիկ հասարակություններից մեկի անդադար շարժման հետ։

Ճապոնիան աչքի է զարնում հազվադեպ հավասարակշռությամբ՝ Կիոտոյի հանգիստ փողոցներից մինչև դինամիկ Տոկիո․ երկիր, որը վստահորեն քայլ է անում դեպի ապագա՝ առանց կորցնելու անցյալի հետ իր ամուր կապը։

Արդյունքում ճանապարհորդի համար Ճապոնիայով շրջագայությունը դառնում է մի յուրատեսակ փորձառություն, որը միաժամանակ և´ խորապես հանգստացնող է, և´ անսահման հետաքրքրական։

Մշակույթ
Ճապոնիայում նույնիսկ ամենափոքր դետալը ունի իր նշանակությունը։ Պարզ շարժումները, խնամքով պատրաստված ուտեստները կամ այգու լուռ դասավորվածությունը արտացոլում են մի մշակույթ, որը հիմնված է հարգանքի, հավասարակշռության եւ գիտակցվածության վրա։ Թեյի արարողակարգերը, սեզոնային տոները կամ հնագույն ավանդույթներով արհեստները պահպանվում են ոչ թե ցուցադրության համար, այլ առորեկան կյանքի բաղկացուցիչ մասն են հանդիսանում։

Այստեղ ամեն ինչի կատարման կարեւորագույն բաղադրիչը կարգապահություն է։ Շարժումները, կարծես, միտումնավոր են։ Տարածքները նախագծված են նպատակասլացությամբ։ Նույնիսկ լռությունը իմաստալից է թվում։

Ճշգրտության այս զգացումը Ճապոնիային հաղորդում է իր յուրահատուկ մթնոլորտը, որը այցելուներին հրավիրում է ոչ միայն տեսնելու, այլև զգալու։

Բնապատկերներ
Ճապոնիայի բնապատկերները անչափ դրամտիկ են եւ կարծես անիրական։ Լեռնաշղթաները ձգվում են երկրով մեկ՝ ձեւավորելով բնական սահմաններ եւ խթանելով տարբեր տարածաշրջանային ինքնություններ։ Հեռվում երկնքի մեջ է մխրճվում Ֆուջիյամա լեռը՝ որը համերկրացիների համար բնական եւ մշակութային խորհրդանիշ է հանդիսանում։

Այլ վայրերում բամբուկի անտառները լույսը վերածում են մեղմ կանաչ երանգների, իսկ ծովափնյա վեհաշուք ժայռերը դիմագրավում են օվկիանոսի ահարկու ուժին։ Գարնանը փթթող բալենիները քաղաքները փոխակերպում է վարդագույն երանգներով անցողիկ տեսարանների՝ հիշեցնելով անցողիկ գեղեցկության մասին։

Այս հակադրությունները դիտարկվում են ոչ թե հակամարտության, այլ ներդաշնակության մեջ։

Քաղաքներ
Ճապոնիայի քաղաքները իրենց առորեկան ռիթմով չափազանց տարբեր են։

Տոկիոն մշտապես շարժման մեջ է։ Փողոցները լուսավորվում են նեոնային լույսերով, գնացքները աշխատում են ժամացույցի ճշգրտությամբ, իսկ թաղամասերը ապրում են մինչև ուշ գիշեր։ Այնուհանդերձ, նույնիսկ այստեղ կարելի է գտնել լուռ անկյուններ՝ փոքր սրբավայրեր, նեղ փողոցներ եւ հանդարտություն։

Անինչ Կիոտոյում ամբողջությամբ հակառակն է. այստեղ ժամանակը կարծես դանդաղում է։ Փայտաշեն տները, տաճարներ տանող արահետները եւ ավանդական թաղամասերը ստեղծում են խորհրդավոր մթնոլորտ։

Արեւմուտքում՝ Օսական, ունի ավելի աշխույժ եւ արտահայտիչ բնույթ՝ հայտնի իր խոհարարական մշակույթով։

Այս քաղաքները միասին ցույց են տալիս, որ Ճապոնիան ձեւավորվում է բազմաթիվ ինքնությունների հավասարակշռության արդյունքում։

Խոհանոց
Ճապոնական խարսխված է պարզության վրա։ Բաղադրիչները գնահատվում են իրենց բնական համով, իսկ ուտեստները պատրաստվում են վարպետությամբ եւ ճշգրտությամբ։ Անկախ նրանից՝ դա սուշի է, ռամեն, թե սեզոնային ուտեստ, դա չափազանց համեղ է։

Ինչու՞ է Ճապոնիան առանձնահատուկ.
Ճապոնիան գրավիչ է տարվա բոլոր եղանակներին. գարունը բերում է բալենիների ծաղկում, ամառը՝ տոներ եւ աշխուժություն, աշունը՝ կարմիր եւ ոսկեգույն երանգներ, իսկ ձմեռը՝ լուռ եւ հանգիստ տեսարաններ։

Ճապոնիայում իշխում է մի յուրատեսակ ներդաշնակություն, որը դժվար է բացատրել, բայց հեշտ է զգալ։ Այն գտնվում է շարժման եւ լռության, նորարարության եւ ավանդույթի, պարզության եւ մանրուքների միջև։

Ճանապարհորդությունը այստեղ ոչ միայն վայրեր բացահայտելն է, այլ նաև զգալը։

Մագելլաանյան դիտարկումներ.
Մագելլայնի աչքերով Ճապոնիան կարող է բացահայտվել միայն շերտ առ շերտ. բանալին տաճարի արահետով քայլերի ձայնում է, անցնող գնացքի ռիթմում, օդում՝ բալենու ծաղկի թերթիկների շրշյունն է լռության մեջ։

Այստեղ ճանապարհորդությունը սահմանվում է ոչ թե նրանով, թե որքան շատ եք տեսնում, այլ նրանով, թե որքան խորն եք այն զգում։ Եվ այս իմաստով Ճապոնիան մի առանձնահատուկ ուղղություն է, որն հասկացվում է դանդաղ, միտումնավոր, պահ առ պահ։