Նորվեգիան մի վայր է, որտեղ բնությունն է սահմանում կեցությունը եւ կյանքի առօրյան: Երկիր մոլորակի վրա քիչ վայրեր կան, որոնք այնքան հիշարժան են, որքան Նորվեգիան։ Այստեղ վեր խոյացող ֆյորդերը ճեղքում են լեռները, սառցադաշտերը կերտում են լռակյաց հովիտներ, իսկ փոքրիկ գյուղերը կառչած են ծովի եւ երկնքի միջև։
Յուրաքանչյուր ճամփորդություն Նորվեգիայով հաճախ նմանվում է կենդանի կտավ, որտեղ ճանապարհի ամեն մի շրջադարձ բացահայտում է ինչ-որ արտասովոր բան։
Գեյրանգեր-ֆյորդ․ Նորվեգիայի խորհրդանշական վայրերեից մեկը
Գեյրանգեր-ֆյորդն այն վայրն է, որտեղ զառիթափ ժայռերը սուզվում են անմիջապես մուգ կապույտ ջրերի մեջ։ Այտեղ ջրվեժները հսկայական բարձրություններից գահավիժում են ցած, որոնցից ամենահայտնին «Յոթ քույրերն» են։
Այստեղի տեսարանները կարծես անիրական են՝ Ֆյորդի խաղաղ գյուղակներից մինչև հովտից բարձր գտնվող համայնապատկերային դիտակետերը։ Շատ ճանապարհորդներ սա համարում են Նորվեգիայի ամենատպավորիչ բնական գեղեցկությունը։
Բեւեռափայլ
Հյուսիսային Նորվեգիայում գիշերային երկինքը երբեմն կարծես կենդանանում է։
Մթության մեջ «Բեւեռափայլը» (Aurora Borealis) պարում է կանաչ, մանուշակագույն եւ արծաթագույն ալիքներով։ Ձյունապատ լանդշաֆտների վրա փայլփլող լույսերին հետեւելը մի փորձառություն է, որը ճանապարհորդների հիշողության ապրում է հավերժ։
Այս բնական հրաշքի շնորհիվ է, որ Թրոմսյոյը դարձել աշխարհի լավագույն զբոսաշրջային քաղաքներից մեկը։
Բերգեն
Շրջապատված լեռներով եւ ծովով՝ Բերգենը Նորվեգիայի ամենահմայիչ քաղաքներից մեկն է։ Նրա պատմական Բրյուգեն թաղամասը՝ իր նավահանգստին կից գունագեղ շենքերի շարքերով, պատմում է Հանզայական վաճառականների մասին, ովքեր ժամանակին հիմք են դրել Հյուսիսային Եվրոպայի առեւտուրը։ Այսօր քաղաքում միահյուսված են պատմությունը, մշակույթը եւ տպավորիչ տեսարանները։
Պրեքեսթուլեն (նորվ.՝ Preikestolen)
Լյուսե-ֆյորդի ջրերից 604 մ բարձրությամբ վեր է` Կյերագ սարահարթի դիմաց խոյանում Նորվեգիայի ամենատպավորիչ ուղղաբերձ քարաժայռը՝ առաջարկելով անսահման թվացող տեսարան։ Այնտեղ հասնելում համար պահանջում է հատուկ արշավ Նորվեգիայի վայրի բնության միջով, բայց սպասելիքները հուսադրող։
Կանգ առնել ժայռի կատարին, նույն ժամանակ, երբ ձեր տակ սփռվում է հսկայական ֆյորդը․ սա մի պահ է, որը շատ ճանապարհորդներ նկարագրում են որպես իրենց ճանապարհորդույան ամենաազդեցիկ ակնթարթներից մեկը։
Լոֆոտենյան կղզիներ
Արկտիկական շրջագծից շատ ավելի վեր են գտնվում հիասքանչ Լոֆոտենյան կղզիները։
Սուր լեռնագագաթները բարձրանում են անմիջապես ծովից, ձկնորսական գյուղերը փայլում են իրենց կարմիր փայտե տնակներով, իսկ արկտիկական լույսը ստեղծում է գույներ, որոնք գրեթե սյուրռեալիստական են թվում։ Չնայած իրենց հեռավորությանը, կղզիները դարձել են Նորվեգիայի ամենասիրված ուղղություններից մեկը։
Լուսանկարիչների, արկածներ փնտրողների եւ երազողների համար Լոֆոտենն առաջարկում է Եվրոպայի ամենացնցող բնապատկերներից մի քանիսը։
Մագելլյնի դիտանկյունից՝ Նորվեգիան այն ուղղությունը չէ, որտեղ դուք պարզապես այցելում եք, դա մի վայր է, որը դուք զգում եք։
Լռակյաց ֆյորդերից մինչև հեքիաքային Բեւեռափայլ. յուրաքանչյուր տեսարան իր մեջ է կրում անսահմանության եւ անդորրի զգացողություն, որը ճանապարհորդներին հաղորդակից է դարձնում բնության իրական ուժին: Նորվեգիայով ճամփորդությունները ժամանակատար են եւ դանդաղ եւ, միգուցե, դա է Նորվեգիայի մեծագույն պարգեւը՝ այն զգացողությունը, որ աշխարհը դեռեւս հսկայական է, վայրի եւ լի հրաշքներով։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն