Օդանավակայաններ
Countres / Poland / Օդանավակայաններ

Լեհաստանի Օդանավակայանները

Լեհաստանը գտնվում է մայրցամաքի խաչմերուկում, այնտեղ ուր Արեւմտյան Եվրոպան հատվում է դեպի արեւելքի, իսկ Բալթիկը հայացքը հառնում է դեպի Կարպատներ։ Օդային ճանապարով ժամանելիս այդ աշխարհագրությունը զգացվում է անմիջապես. եվրոպական մայրաքաղաքների մեծ մասից ընդամենը մի քանի ժամ հեռավորության վրա, եւ միևնույն ժամանակ՝ օդային դարպասներ դեպի բնապատկերներ ու քաղաքներ, որոնք զարմացնում են նույնիսկ փորձառու ճամփորդներին։

Երկրի օդանավակայանները արդիական են, լուսավոր եւ խելամտորեն նախագծված, ստեղծված Եվրոպայի ամենադինամիկ ազգերից մեկի ռիթմի համար։ Հստակ ցուցանակները, արագ եւ հանգիստ ստուգումները, համաչափ տերմինալները դարձնում են ամեն անցում սահուն՝ անկախ նրանից՝ շարունակում եք թռիչքը, թե առաջին անգամ եք ոտք դնում լեհական հողի վրա։

Լեհաստանի ամենամեծ առավելությունն այն է, թե որքան բնական կերպով երկինքն այստեղ հանդիպում է հողին։ Արագընթաց գնացքները կապում են խոշոր օդանավակայանները քաղաքների կենտրոնների հետ, իսկ ընդլայնվող ավտոմայրուղիների ցանցը՝ հենված A1, A2 եւ A4 ճանապարհների վրա, միահյուսում է երկիրը եւ տանում այն կողմ՝ դեպի Բեռլին, Պրահա եւ ավելի հեռու։ Վարշավան եւ Կրակովն այս համակարգի սիրտն են, իսկ Star ավիաընկերությունների դաշինքի անդամ LOT Լեհական Ավիաուղիները հյուսում է երկիրը Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ասիայի երթուղիների մեջ։ Այս ամենը իրավամբ Լեհաստանը բառիս բուն իմաստով դարձնում հսկա մի հանգույց՝ հարմարավետ, լավ կապակցված եւ չափազանց հավակնոտ։

Ստորև ներկայացված են Լեհաստանի գլխավոր ավիոհանգույցները, որոնցից յուրաքանչյուրը կարեւոր օդային դարպաս է դեպի առանձին տարածաշրջան.

 

  • Վարշավայի Շոպենի Օդանավակայան (WAW). երկրի ամենախոշոր եւ ամենածանրաբեռնված հանգույցն է, LOT Լեհական Ավիաուղիների գլխավոր հենակետն է եւ մայրաքաղաքի գլխավոր օդային դարպասը՝ իր կենտրոն տանող արագ երկաթուղային կապով։
     
  • Կրակովի Հովհաննես Պողոս Երկրորդի Անվան Միջազգային Օդանավակայան (KRK). դեպի հարավային Լեհաստան, Կրակովի թագավորական քաղաք, Տատրա լեռներ եւ երկրի պատմական սիրտը տանող բարձրակարգ ավիոհանգույց է։ 
     
  • Գդանսկի Լեխ Վալենսայի Օդանավակայան (GDN). դեպի սաթե ափ եւ Եռաքաղաքի ծովային հմայքը տանող կարեւորագույն  բալթյան օդային դարպասն է:
     
  • Վրոցլավի Կոպեռնիկոսի Օդանավակայան (WRO). այս հանգույցը Ստորին Սիլեզիայի շարժիչ ուժն է համարվում, որը ողջունում է հյուրերին Լեհաստանի ամենամթնոլորտային գետափնյա քաղաքներից մեկում։
     
  • Կատովիցեի Վոյցեխ Կորֆանտիի Օդանավակայան (KTW). սա հարավային թեւի աշխույժ օդային հանգույցներից մեկն է՝ ցածրարժեք ավիաընկերությունների սիրելի վայր դեպի կենսունակ Սիլեզիայի մարզը եւ դրանից այն կողմ գտնվող լեռները։
     
  • Վարշավա Մոդլին Օդանավակայան (WMI). մայրաքաղաքի բյուջետային դարպասն է, գործնական եւ հյուրընկալ ընտրություն Վարշավայում եւ Կենտրոնական Լեհաստանում բյուջետային ճանապարհորդների համար։


Միջազգային մեկնումների համար խորհուրդ է տրվում ժամանել թռիչքից երկու կամ երեք ժամ առաջ, հատկապես ամառային եւ տոնական սեզոնին։ Անգլերենն այստեղ լայնորեն կիրառելի է, նավիգացիոն համակարգերը աշխատում են ճշգրիտ, իսկ անվճար ինտերնետը, հարմարավետ սրահները և մտածված սննդի ընտրանին սպասումը դարձնում են չափազանց հաճելի։

Մագելլայնի կարծիքով Լեհաստանի օդանավակայանները պարզապես ժամանման կետեր չեն, այլ դրանք շեմն է մի երկրի, որն արդարացնում բոլոր տեսակ սպասումները։ Անցե´ք տերմինալի դռներով, եւ ճամփորդությունն իսկապես կսկսվի այնտեղ՝ որտեղ պատմությունը, ջերմությունը եւ բացահայտումները սպասում են արդեն թռիչքուղուց այն կողմ։