Ֆլորենցիայում Նորաձեւության Հետքերով

Քաղաք . Florence

Մեկնարկային ժամ . 10:00 am, 11:00 am, 12:00pm; 13:00; 14:00; 15:00; 16:00

Տևողությունը . 3 Ժամ

Հանդիպման վայր . Meeting Point: Piazza Santa Trinita, under the column of Giustizia

Միացե՛ք իտալական նրբագեղ նորաձությունը բացահայտող այս փորձառությանը, որը տեղի է ունենում Տոսկանայի սիրտ Ֆլորենցիայում՝ քաղաք, որտեղ դարեր շարունակ արհեստները վերածվել են արվեստի, իսկ նորաձեւությունը եւ ձեռակերտ հորինվածքները շարունակաբար ձեւավորել են իրենց յուրատեսակ ոճը։

Մինչ Միլանը կդառնար համաշխարհային նորաձեւության մայրաքաղաք, Ֆլորենցիան արդեն ձեւավորում էր իտալական էլեգանտության լեզուն։ Այստեղ արհեստագործությունը, արվեստը եւ ոճը դարեր շարունակ քայլել են կողք կողքի՝ Վերածննդի արվեստանոցներից մինչև ժամանակակից նորաձեւության հարթակներ։

Այս փորձառությունը թույլ կտա ձեզ դառնալու այդ պատմության մի մասնիկը։ Այն սկսվում է պատմական Palazzo Spini Ferroni-ի պալատում, որտեղ գտնվում է Սալվատորե Ֆերագամոյի թանգարանը։ Նրբաճաշակ ցուցասրահներում բացահայտվում է Սալվատորե Ֆերագամոյի ժառանգությունը։ Ավելի քան տասը հազար ստեղծագործություններ ցույց են տալիս այն վառ երեւակայությունը, որով նա կոշիկը վերածեց արվեստի։ Լուսանկարները, ֆիլմերը եւ բնօրինակ նմուշները պատմում են նրա դժվարին, բայց փառահեղ ուղղու մասին՝ Ֆլորենցիայից մինչև Հոլիվուդ եւ կրկին վերադարձ դեպի տուն։

Այստեղ քաղաքն ինքն է դառնում ձեր բեմահարթակը։

Քայլելով նրբագեղ Via de' Tornabuoni փողոցով՝ դուք անցնում եք բարձրաճաշակ ցուցափեղկերով եւ պատմական պալատներով լեցուն վայրով, որը մինչ այսօր ոգեշնչում է աշխարհի դիզայներներին: Այստեղ Ֆլորենցիայի շքեղ մասնագիտացված խանութները ամենուր են, որտեղ նորաձեւությունը ոչ թե պարզապես ցուցադրություն է, այլ այն ապրում է քաղաքի առորեական ռիթմով։

Շրջայցը շարունակվում է դեպի Gucci Garden՝ Piazza della Signoria հրապարակում գտնվող պատմական պալատում։ Այստեղ Guccio Gucci-ի պատմությունը բացահայտվում է ճամպրուկների, պայուսակների, մետաքսե շարֆերի, հագուստի եւ աքսեսուարների բացառիկ հավաքածուի միջոցով, որոնք ներկայացնում են աշխարհահռչակ նորաձեւության տան վերելքը։

Ձեր փորձառությունն ավարտվում է ոճային սրճարանում՝ շրջապատված այն փողոցներով, որտեղ ծնվեց իտալական շքեղությունը: Ֆլորենտիական ապերիտիվի ընթացքում դուք կարող եք ամփոփել օրվա տպավորությունները՝ արդեն բացահայտած լինելով, որ այս քաղաքում ոճը պարզապես չի սեղծվում՝ այլ այն կենդանի կյանք է առնում:

Մագելլայնի տեսանկյունից՝ Ֆլորենցիայում նորաձեւությունը միայն հագուստի ճոխ բեմահարթակ չէ։ Այն երեւակայություն է, ինքնություն եւ մի քաղաք, որը դարեր շարունակ ոգեշնչել է ստեղծագործողներին։ Քայլելով այս փողոցներով՝ դու պարզապես ոճ չես տեսնում, այլ զգում ես այն ոգին, որը ձեւավորել է այն։

Նվազագույն գինը. 3 Անձի համար

  • Մեծահասակ
  • -
  • 1
  • +
  • Երեխաներ
  • -
  • 0
  • +

Գինը: € 142.00


Գինը երեխաների: € 0

Ընդամենը: € 142.00

Ամրագրել

Ներառված է
  • Գիտ-էքսկուրսավարի ծառայություն Գիտ-էքսկուրսավարի ծառայություն
  • Մուտքի տոմսեր Մուտքի տոմսեր
  • Անձի համար | 142.00€