Էյր Արաբիան Արաբական Միացյալ Էմիրություններում գործող ցածրարժեք (լոուքոսթեր) ավիաընկերություն է: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Շարժայի միջազգային օդանավակայանում (SHJ): Ընկերությունը օդային հանգույցներ ունի նաեւ Ռաս ալ Խայմայի միջազգային օդանավակայանում (RKT) եւ Զայեդ միջազգային օդանավակայանում (AUH), ինչպես նաև Ալեքսանդրիայում եւ Կասաբլանկայում։
Ավիաընկերությունը իր թռիքներում ուղեւորներին առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն, ինչպես նաև գնի եւ որակի հարաբերակցություն: Իր «Հաջորդիվ ու՞ր» արժեքային առաջարկով այն նպատակ ունի օգնել հաճախորդներին ավելի հաճախ թռչել ավելի շատ ուղղություններով։
Էյր Արաբիայի ինքնաթիռի թափքը ներկված է երեք տարբեր գույներով՝ կարմիր, մոխրագույն եւ սպիտակ: Պոչի եւ յուրաքանչյուր ինքնաթիռի շարժիչի վրա պատկերված են ավիաընկերության թռչնի պատկերով լոգոն։
Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հնդկաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի 170 ուղղություններով՝ Շարժայից շուրջ 22 երկիր, Կասաբլանկայից, Ֆեզից, Նադորից եւ Տանժերից 9 երկրի 28 ուղղություններով, Ռաս ալ Խայմայից 8 երկրի 11 ուղղություններով եւ Ալեքսանդրիայից 4 երկրի 6 ուղղություններով։
Էյր Արաբիայի օդային նավատորմում ներկայումս ընդգրկված են երկու տեսակի ինքնաթիռներ՝ Էյրբաս Ա320 եւ Էյրբաս Ա321neo Long Range։
Ինքնաթիռների բոլոր սրահները հագեցած են համաշխարհային մակարդակի հարմարավետ նստատեղերով, որոնք առաջարկում են ամենատարածական էկոնոմ դասի նստատեղերից մեկը։
Էյր Արաբիայի ժամանակակից եւ արդյունավետ նավատորմը իր ուղեւորների համար երաշխավորում է հարմարավետ ճանապարհորդություն։ Ավիաընկերության ներկայիս նավատորմը բաղկացած է թվով 41 նոր Էյրբաս Ա320 եւ 9 Էյրբաս Ա321neo LR ինքնաթիռներից։ Այս ինքնաթիռները բոլորը ավիափոխադրումների ոլորտում առաջատար Էյրբաս Ա320 ընտանիքի մաս են կազմում, որն աչքի է զարնում իր կատարողականությամբ, հարմարավետությամբ եւ հուսալիությամբ։
Ինչ վերաբերում է Էյրբաս Ա321neo LR օդանավերին, ապա դրանք առանձնանում են իրենց հավելյալ բարելավված հնարավորություններով՝ մասնավորապես՝ նոր NEO շարժիչի տարբերակով եւ ընդլայնված նստատեղերի տարողունակությամբ: Այս դիզայնը օպտիմալացնում է սրահի տարածքը եւ այն դարձնում այսօր առկա ամենաերկար հեռահարության միակողմանի թռչող ինքնաթիռը: Ավիաընկերության նոր A321neo LR ինքնաթիռներից յուրաքանչյուրը ունի 215 նստատեղ, միաժամանակ պահպանելով Էյր Արաբիայի նվիրվածությունը ոլորտում իր առաջատար նստատեղերի տեղադրությանը եւ ինքնատիպ դասավորությանը, որը բարձր է գնհատվում ուղեւորի կողմից։
Էյր Արաբիայի ինքնաթիռում առկա «Sky Café», որը ինքնաթիռի խոհանոցն է յուովի՝ սենդվիչների, աղցանների, թարմ թխված պիցցաների, խորտիկների, ըմպելիքների եւ սառը ըմպելիքների լայն ընտրանիով: Ուղեւորները կարող են օգտվել այս ծառայությունից՝ վճարելով փոքր գումար։
Էյր Արաբիան իր ինքնաթիռներում ունի առանձին առեւտրի կենտրոն, որը հայտնի է որպես «Sky Mall». այստեղ առաջարկվում են անմաքս ապրանքների, հուշանվերների եւ շքեղ իրերի լայն տեսականի ուղեւորների համար, որոնք կարող են գնել իրենց համար կամ տուն տանել։
Բրիտանական հեղինակավոր Skytrax գործակալությունը Էյր Արաբիային դասակարգել է 3-աստղանի լոուքոսթեր ավիաընկերությունների շարքում. այս գնահատականը ներառում է օդանավակայանում եւ ինքնաթիռում մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև անձնակազմի սպասարկումը։
Skytrax-ի կողմից իր skytraxratings.com կայքում կատարված ակնարկի համաձայն՝ Էյր Արաբիան, որպես ցածրարժեք ավիաընկերություն, պահպանում է խիստ քաղաքականություն ուղեբեռի քաշի եւ չափերի վերաբերյալ: Սրահի նստատեղերը համարվում են հարմար 3-4 ժամ տեւողությամբ ցածրարժեք չվերթների համար՝ առաջարկելով հարմարավետ 32 դյույմանոց թեքությամբ նստատեղեր: Նախապես պատվիրված եւ ինքնաթիռում սննդի տարբերակները նշվում են որպես ողջամիտ եւ մատչելի: Չնայած սրահի անձնակազմի սպասարկումը նկարագրվում է որպես արդար, երբեմն կարող են խնդիրներ առաջանալ սրահի եւ զուգարանի մաքրության հետ: Ուղեւորները կարող են վայելել Wi-Fi-ով հեռարձակվող ժամանցային ծրագրեր, ինչը տարածաշրջանում լոուքոսեր ավիաընկերության ուժեղ կողմն է: Բայցեւայնպես, Skytrax-ը օդանավակայաննում սպասարկման չափանիշները համարում է ցածր, որոնք բարելավման կարիք ունեն: