Էյր Եվրոպա Էյր Եվրոպա

Էյր Եվրոպա

Էյր Եվրոպան (անգլ.՝ Air Europa) երրորդ ամենամեծ իսպանական ավիաընկերությունն է Իբերիայից եւ Վուելինգից հետո: Ավիաընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Լյուկմայորում, Մալյորկա, Իսպանիա, եւ ունի իր հիմնական կենտրոնը Ադոլֆո Սուարես Մադրիդ-Բարախաս օդանավակայանում, երկրորդական կենտրոնացված հանգույցներ ունի Պալմա դե Մալյորկայի եւ Տեներիֆեի Հյուսիսային օդանավակայաններում: Էյր Եվրոպան թռիչքներ է իրականացնում ավելի քան 50 ուղղություններով Իսպանիայում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում, Կարիբյան ավազանում, Մարոկկոյում եւ Թունիսում:

Էյր Եվրոպան հիմնադրվել է 1986 թվականին Մալյորկա կղզում, կենտրոնացել է չարտերային թռիչքների վրա եվրոպական քաղաքներից դեպի իսպանական հանգստավայրեր Միջերկրական ծովի ափին եւ Կանարյան կղզիներում: 1990-ականների վերջին Էյր Եվրոպան ընդլայնվեց Իսպանիայում եւ Եվրոպայում եւ ուներ երկարաժամկետ նկրտումներ՝ ուղղված դեպի Կարիբյան եւ Հարավային Ամերիկա ուղղություններով երկարաժամկետ թռիչքների վրա: Հաջորդ տարիների ընթացքում Էյր Եվրոպան շարունակեց աճել, եւ 2007 թվականի սեպտեմբերի 1-ին պաշտոնապես միացավ SkyTeam դաշինքին: 2009 թվականին Էյր Եվրոպան շարունակեց իր ընդլայնումը` իր ուղղությունների ցանկում ավելացնելով Լիսաբոնը, Լոնդոնը, Վենետիկը, Նյու Յորքը եւ Մայամին:

2013 թվականին Էյր Եվրոպան դարձավ առաջին միջազգային ավիափոխադրողը, որը Բրազիլիայում ներքին թռիչքներ իրականացնելու լիցենզիա ստացավ: Էյր Եվրոպանն եւ Էյր Ֆրանս-KLM-ը ստորագրեցին համատեղ համաձայնագիր՝ Եվրոպայի, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի միջեւ թռիչքներ իրականացնելու համար: Այս համաձայնագիրը թույլ էր տալիս ընդլայնելու առաջարկվող ծառայությունների ցանկը եւ բարելավել հաճախորդներին առաջարկվող  ճանապարհորդության հնարավորությունները: Այն ներառում էր կենսաչափական նստեցման փորձնական նախագիծը Մահոն օդանավակայանում (Մենորկա), որը բացում էր նոր երթուղիներ դեպի Պանամա, Մեդելին, Իգուասու, Կասաբլանկա եւ Թունիս:

2021 թվականի հունվարին համաձայնագիր կնքվեց International Airlines Group-ի (IAG) եւ Էյր Եվրոպայիի միջև, որի արդյունքում IAG-ն ձեռք էր բերում ավիաընկերությունը 500 միլիոն եվրոյով: IAG ավիաընկերությունների խումբն արդեն ուժեղ ներկայություն ուներ Լատինական Ամերիկայում:

Էյր Եվրոպայի ժամանակակից նավատորմը վկայում է ընկերության այն հստակ հանձնառության մասին, որի ուղենիշն է դառնալ աշխարհի ամենաժամանակակից ավիաընկերություններից մեկը: Էյր Եվրոպայի նավատորմը մայրցամաքի ամենաերիտասարդներից մեկն է եւ շարունակաբար ընդլայնվում է: 2021 թվականի ընթացքում չորս նոր Բոինգ 787 օդանավեր ավելացվեցին Էյր Եվրոպայիի նավատորմին։ Նրանք ունեն անհատական ժամանցի համակարգեր, որոնք էկրաններով դիմացի նստատեղի թիկնակին են:
Կախված երթուղուց՝ Էյր Եվրոպայի Էյրբաս 330 օդանավն առաջարկում է տարբեր աուդիովիզուալ համակարգեր, ինչպիսիք են օդանավի սրահի ժամանցի էկրանները ֆիլմեր դիտելու կամ վիդեո եւ աուդիոյի համար, որոնք կարող են ուղեւորները դիտել կամ լսել սեփական պլանշետով կամ սմարթֆոնով:

Էյր Եվրոպայի առեւտրային նավատորմը բաղկացած է 53 ինքնաթիռից.


Էյր Եվրոպան առաջարկում է 2 ճամփորդական դաս՝ Էկոնոմ եւ Բիզնես:


Էկոնոմ Դաս. Էկոնոմ դասով ճանապարհորդությունը Էյր Եվրոպայի հետ ավելի հարմարավետ է. նստատեղերի միջեւ առկա է լայն տարածություն, ճաշացանկ տարբեր սննդակարգերից բաղկացած եւ որակյալ ժամանց:

Ավիաընկերությունը ուղեւորներին առաջարկում է ազգային եւ միջազգային թերթերի եւ ամսագրերի ընտրանի: Ուղեւորներին տրամադրվում է նաեւ աուդիո ժամանցի ընտրանի՝ ուղեւորների թռիչքն ավելի հաճելի դարձնելու համար, ներառյալ վավերագրական ֆիլմեր, սերիալներ եւ երաժշտություն, ինչպես նաեւ օդանավում առկա է WiFi:

Բիզնես Դաս. Ավիաընկերությունը մշտապես աջակցում է Բիզնես դասի հաճախորդներին՝ ամրագրումից մինչեւ իրենց նշանակման վայր հասնելը: Կախված ձեր ընտրած Բիզնես ուղեվարձից, դուք կարող եք իրավասու լինել հետեւյալ արտոնություններից.

 


Էյր Եվրոպան բրիտանական հեղինակավոր Skytrax -ի կողմից դասվել է 3-աստղանի ավիաընկերությունների շարքին օդանավակայաններում եւ օդանավերում իր ծառայությունների որակի, ինչպես նաեւ անձնակազմի սպասարկման համար: Ապրանքանիշի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ ըմպելիքներ, IFE (թռիչքի ժամանցի համակարգ), մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդնավին սպասարկող անձնակազմի, այնպես էլ վերգետնյա ծառայողների համար: