Էյր Սերբիան Սերբիայի ազգային ավիափոխադրողն է։ Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Բելգրադում, որի գլխավոր օդային հանգույցը Բելգրադի Նիկոլա Տեսլա (BEG) օդանավակայանն է: «Nova Krilla Evrope» նշանաբանի ներքո, որը թարգմանաբար նշանակում է «Եվրոպայի նոր թեւեր», Էյր Սերբիան իրականացնում է կանոնավոր, սեզոնային եւ չարտերային թռիչքներ է իրականացնում Եվրոպայի, Միջերկրական ծովի ավազանի, Հյուսիսային Ամերիկայի, Ավստրալիայի, Ասիայի եւ Աֆրիկայի ավելի քան 90 ուղղություններով: Ավիաընկերություն ուղևորափոխադրումներին զուգահեռ իրականացնում է նաեւ բեռնափոխադրումներ:
Էյր Սերբիան հիմնադրվել է 1927 թվականին, երբ ստեղծվեց քաղաքացիական ավիացիայի առաջին սերբական «Աերոպուտ» ընկերությունը: Աերոպուտը Հարավսլավիայի Թագավորության ազգային ավիափոխադրողն էր, որը ժամանակաին դասվում էր լավագույն 10 եվրոպական ավիաընկերությունների շարքին: 1927 թվականը նաեւ այն տարին էր, երբ մայրաքաղաք Բելգրադում բացվեց միջազգային օդանավակայան, որն էլ դարձավ ավիաընկերության գործունեության կենտրոնը: Զուգահեռ իր ներքին ուղղություններով ուղեւորափոխադրումների, փոստի եւ բեռնափոխադրումների սպասարկումից, Աերոպուտը 1929 թվականին բացեց իր առաջին կանոնավոր միջազգային երթուղին Բելգրադ-Զագրեբ-Գրաց-Վիեննա ուղղությամբ:
Էյր Սերբիան օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է 1961 թվականից։
2016-ին Էյր Սերբիան գործարկեց անդրատլանտյան ծառայություն Բելգրադի եւ Նյու Յորքի միջեւ՝ 24 տարվա ընդմիջումից հետո նորից միացնելով Սերբիան եւ Միացյալ Նահանգները:
2024 թվականին ավիաընկերության օդային նավատորմը համալրեց ավիաընկերության երրորդ լայնաթափք Էյրբաս ԱA330-200-ը, ինչպես նաեւ նավատորմը համալրվեց առաջին Էմբրայեր ERJ-195 օդանավով:
2025 թվականի մարտի դրությամբ Էյր Սերբիայի նավատորմը բաղկացած է 28 ինքնաթիռից՝ 10 ATR 72, 10 Էյրբաս Ա319-100, 3 Էյրբաս Ա320-200, 4 Էյրբաս Ա330-200 եւ 1 Էմբրայեր ERJ-195:
Էյր Սերբիան ուղեւորներին չվերթերի ամրագրման ժամանակ առաջարկում է ընտրել ավիատոմսի չորս դասեր՝ Economy Light, Economy Standard, Economy Comfort եւ Business All Inclusive: Ուղեւորներն ընտրելով իրենց նախընտրած դասը՝ մինչ իրենց թռիչքը ցանկացած պահի կարող են ձեռք բերել օժանդակ ծառայություններ, ինչպիսիք են առաջնահերթ նստեցումը, նստատեղերի նախքան թռիչքի ընտրությունը կամ Պրեմիում լաունջի մուտքը:
Ուղեւորները կարող են խուսափել օդանավակայանի ծանրաբեռնվածությունից՝ փոխարենը այցելելով Պրեմիում լաունջ՝ սպասելով իրենց թռիչքին այս հարմարավետ սպասասրահում, որը բացառիկ հանգիստ վայր է՝ մի շարք առավելություններով: Եթե ուղեւորները ցանկանում են աշխատել՝ օգտագործելով թռիչքի սպասաժամը, ընկերությունն ապահովում է բոլոր տեսակ անհրաժեշտ հարմարությունները, այդ թվում անվճար գերարագ ինտերնետ: Ուղեւորների համար կան հարմարավետ լոգարաններ:
Ուղեւորներին հասու կլինի թերթելու սերբական եւ միջազգային ամսագրերի լայն տեսականի, համտեսելու իսկական սերբական ուտեստներ եւ Ռակիա (Rakia), տեղական բարձրակարգ գինիների, գարեջրի, ալկոհոլային խմիչքների եւ զովացուցիչ ըմպելիքների լայն ընտրանի եւ վայելելու համեղ խմորեղեն եւ սուրճ:
Skytrax-ի կողմից Էյր Սերբիան հավաստագրվել է որպես 3 աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանի որակի եւ ինքնաթիռի արտադրանքի եւ անձնակազմի սպասարկման համար: Ապրանքի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն, եւ սպասարկման վարկանիշը նախատեսված է ինչպես օդանավի անձնակազմի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին